Առաջին հայացքից թվում է թե կարծիք արտահայտելու համար գոյություն չունեն կանոններ և կամայական ձևով սպառողը կարող է արտահայտել իր միտքը և գրել կարծիքը: Իսկապես՝ որպես այդպիսին գոյություն չունեն որևէ սահմանափակումներ կարծիք գրելու համար, սակայն ստորև շարադրված կետերև սպառողին կօգնեն կարծիքը դարձնել անհամեմատ հեղինակավոր և արժեքավոր:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ Է ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՓՈՐՁԸ
Ամենից առաջ թանկ և հեղինակավոր է համարվում այն կարծիքը, երբ Դուք, որպես սպառող օգտվել եք տվյալ կազմակերպության ծառայություններից կամ ապրանքներից, օգտագործել եք որևէ ապրանքանիշ և ունեք անցյալի փորձ: Տվյալ դեպքում Դուք կարող տեղադրել ձեր կարծիքը սույն կայքում և կիսել այն ձեր ընկերների և հարազատների հետ:
Իհարկե՝ պարտադիր չէ անպայման ունենալ նախկին փորձ, այսինքն հանդիսանալ այս կամ այն կազմակերպության սպառողը, որպեսզի սույն կայքում կարծիք հայտնեք: Շատ սպառողներ կարող են կարծիք հայտնել նաև նախապես ուսումնասիրելով որևէ ծառայության պայմանները և գները և ամենևին էլ չհանդիսանալով այդ ծառայության սպառողը:
Օրինակ՝ ընդունենք որևէ քաղաքացի համացանցում ծանոթանում է որևէ բանկի կողմից տրամադրվող վարկի պայմաններին և այն համեմատում մեկ այլ բանկի համանման պայմանների հետ: Նման դեպքոււմ թեպետ սպառողը նախկինում չի օգտվել տվյալ ծառայությունից, սակայն նա կարող է լիարժեք գնահատական տալ տվյալ ծառայությանը:
Մեկ այլ օրիանկ՝ ընդունենք սպառող կարծիք է արտահայտել որևէ սննդի մասին, սակայն նախկինում նա երբեք չի հատեսել: Դժվար է պատկերացնել, թե սպառողը ինչպես կարող է գնահատել նրա համեղ կամ ոչ համեղ լինելը: Այս դեպքում կարծիք հայտնելը կհամարվի ՍԽԱԼ և ոչ արժանահավատ:


ՀԱՎԱՔԵՔ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՏՎՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ / ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ
Առավել գնահատելի և հեղինակավոր է այն կարծիքները, որոնցում զետեղված են բավականին շատ մանրամասներ տվյալ կազմակերպության կամ ապրանքանիշի վերաբերյալ: Փորձեք կարծիք գրելիս հաշվի առնել այն բոլոր մանրամասները որոնց մասին կցանկանայիք ընթերցել ինքներդ որպես սպառող:
Օրինակ՝ եթե Դուք կարծիք եք հայտնում ռեստորանի մասին, բարձր կգնահատվի այն կարծիքը, որտեղ Դուք հաշվի կառնենք ոչ միայն ուտեստների մասին տեղեկատվությունը, այլ նաև, ռեստորանի դիզայնը, սպասարկումը, ինիչու ոչ նաև երաժշտությունը և աշխարհագրական դիրքը:

ԿԱՐԾԻՔԻՆ ԿՑԵՔ ՆԱԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
BizRating.online կայքը հնարավորություն է տալիս նաև կարծիքներ հայտնելիս կցել լուսանկարներ: Լուսանկարները առավել պատկերավոր են դարձնում գրավոր խոսքը և օգնում են ընթերցողների լիարժեք պատկերացնել ինչի մասին է խոսք գնում:

ՓՈՐՁԵՔ ԼԻՆԵԼ ՀԱԿԻՐՃ
Ինչպես գրականությունում, այնպես էլ սույն կայքում մեծ հեղինակություն ունի այն գրավոր խոսքը, որը լինելով հակիրճ հայտնում է շատ բովանդակություն: Փորձեք Ձեր միտքը շարադրել նույն սկզբունքով՝ մի քանի տողերում հայտնել առավելագույն բովանդակություն: Համաձայնվեք խնդրում ենք, որ ինչպես բոլորը, այնպես էլ Դուք չեք սիրում շատ և աննիմաստ կարդալ:

ԳՐԵՔ ԱՐԴԱՐԱՑԻ ԿԱՐԾԻՔՔ
ՀՀ Սահմանադրությունը բոլորին է թույլ տալիս ազատ լինել իրենց կարծիքը հայտնելու հարցում: Կարծիք գրելիս եղեք առավելագույնս ազատ և առանց կաշկանդվելու շարադրեք Ձեր մտքերը:

ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՐԵՔ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ
Կարծիքը հայտնելուց փորձեք նկարագրել Ձեր անձնական կարծիքը, հղում կատարեք կոնկրետ դեպքի կամ իրադարձության, հակիրճ պատմեեք կոնյրետ պատմություն նշելով ժամանակը և վայրը: Դուք կարող եք բնականաբար կիսել Ձեր կարծիքը և տպավորություն այն կազմակերպության, ապրանքի կամ ծառայության մասին, որից օգտվել է Ձեր մտերիմը, բարեկամը կամ ընկերը, սակայն տվյալ դեպքում բարձր կլինի կաարծիքի հեղինակությունը եթե Դուք հղում կատարեք անձին և գնում կատարելու ժամանակահտավածին:
Էջի Ասույթը

Հաճախորդները չեն ակնկալում, որ դուք կատարյալ լինեք: Նրանք ակնկալում են, որ դուք կշտկեք ձեր սխալները
— Դոնալդ Փորթեր
ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: