ԳԱՌՆՈՒ ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱ / ԳԱՌՆՈՒ ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱՅԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ


Ի՞ՆՉ Է ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ

Հայաստանը հայտնի է իր տպավորիչ տաճարներով և լեռներով։ Նրանցով հիանալու են գալիս հազարավոր զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր ծայրերից։ Սակայն քչերին է հայտնի, որ Երևանին շատ մոտ է գտնվում «Քարերի սիմֆոնիա»-ն՝ բնության եզակի հուշարձանը։ Այս գեղատեսիլ վայրը գտնվում է ամենահայտնի զբոսաշրջային երթուղիներից մեկում, սակայն վատ ճանապարհի պատճառով զբոսավարները հաճախ խուսափում են դրանից։

Քարերի սիմֆոնիան գտնվում է Գառնու կիրճում և Ազատ գետը հոսում է ժայռերի երկայնքով։ Սովորաբար զբոսաշրջիկները այցելում են Գառնու հեթանոսական տաճար և Գեղարդի վանական համալիր։ Սակայն այս վայրը ներառված չէ տուրիստական հանրաճանաչ երթուղիներում, քանի որ համարվում է դժվարամատչելի։ Անկախ ճանապարհորդները հաճախ հասնում են Քարերի սիմֆոնիա ոտքով կամ հեծանիվով:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 18 000 ( ԱՄՍԱԿԱՆ 1 500 ) դրամից:

ԳՈՎԱԶԴ - MARKETING - GOVAZD


Քարերի սիմֆոնիան իրենից ներկայացնում է կիրճ, որի ժայռերը բաղկացած են գետնից մոտ 50 մետր բարձրության վրա կախված հսկայական բազալտե սյուներից։ Սյուները զարմանալիորեն սիմետրիկ են։ Դրանց մի մասը հասնում է 200 մ երկարության։ Դրանց հատուկ ձևը վեցանկյունների և ուղղահայաց դասավորության տեսքով շատ են հիշեցնում երգեհոնային խողովակները, և, հետևաբար, հուշարձանը ստացել է մի քանի անուններ՝ «Քարե երգեհոն», «Բազալտե երգեհոն», բայց ավելի հայտնի է որպես «Քարերի սիմֆոնիա»: Բացի այդ որոշ զբոսաշրջիկներ սյուները համեմատում են մատիտների հետ:,

Տեղանքն իսկապես տպավորիչ է և հիացնում է իր գեղեցկությամբ և էներգիայով: Բնության կախարդական ուժը ևս մեկ անգամ ստիպում է հիանալ նրա հմտությամբ և տաղանդով:

ԻՍԿ Ո՞ՐՆ Է ԱՅԼ ( ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ) ՏԵՍԱԿԵՏԸ

Այժմ խոսենք Քարերի սիմֆոնիայի և համանման բազալտե լեռների մասին, որտեղ դուք կհանդիպեք այլընտրանքային տսակետին:

Նախ նշենք, որ 6-անկյուն կտրվածքով բազալտե ապարներ կարելի է հանդիպել աշխարհի տարբեր անկյուններում. շատ երկրներ կարող են պարծենալ նմանատիպ քարե գոյացություններով, օրինակ.

  • Իսլանդիան ( Սվարթիֆոս ջրվեժ ),
  • ԱՄՆ-ը ( Սատանայի աշտարակը ),
  • Կուրիլյան կղզիները ( Cape Stolbchaty ),
  • Հյուսիսային Իռլանդիան ( Հսկաների արահետ ):

ՍՎԱՐԹԻՖՈՍ ՋՐՎԵՋ ( ԻՍԼԱՆԴԻԱ )

ՍԱՏԱՆԱՅԻ ԼԵՌ ( ԱՄՆ )

ՍՅՈՒՆԱՁԵՎ ԹԵՐԱԿՂԶԻ ( ԿՈՒՐԻԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ )

ՀՍԿԱՆԵՐԻ ԱՐԱՀԵՏ ( ԻՌԼԱՆԴԻԱ )

ԳԱՌՆԻ

Այլընտրանքային պատմության սիրահարների շրջանում կա վարկած, որ սեղանաձև լեռները ( օրինակ՝ ԱՄՆ-ում գտնվող Սատանայի լեռը: Այդպես են կոչվում հարթ մակերևույթ ունենալու պատճառուվ ) ոչ այլ ինչ են, քան հսկա ծառերի քարացած կոճղեր: Ըստ այս վարկածի՝ ոմանք կարծում են, որ անտառը, որն այժմ աճում է Երկրի վրա, պարզապես փոքրիկ թփեր են համեմատած նախկին հսկա ծառերի հետ, նույնիսկ եթե դրանց բարձրությունը հասնում է 30 մետրի։ Իսկ նախկինում Երկրի վրա հսկա բույսեր էին աճում։ Բայց այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա, և շատերը գիտեն, որ ժամանակին մեր մոլորակի վրա հսկա անտառներ են եղել, և դրանք շատ անգամ ավելի մեծ են եղել, քան ներկայիս անտառները:

Քարացած փայտ, ( կամ կարծրացած՝ հին հունական πέτρος-քար ) հանածո, ծառեր, որոնք աճել և մեզ են հասել երկրաբանական դարաշրջաններից, և այսօր փոխարինվում են տարբեր սիլիկատային օգտակար հանածոների՝ ( խալցեդոն, որձաքար կամ ամորֆ օպալ )։ Լավ պահպանված ծառի կառուցվածքում հաճախ տեսանելի են տարեկան օղակները։ ( Վիքիպեդիա ):

Վեցանկյուն, քանի որ Տիեզերքն իր գլուխգործոցները կառուցում է այս տեսքով:

Չկան միանման երկու ձյան փաթիլներ, բայց դրանք բոլորն էլ կատարյալ վեցանկյուն ձև ունեն: Մեղուները, նույնպես չիմանալով մաթեմատիկա, ճիշտ որոշեցին, որ կանոնավոր վեցանկյունն ունի ամենափոքր պարագիծը հավասար մակերես ունեցող պատկերների մեջ, ինչը նշանակում է, որ նման ձևը կարող է հնարավորինս արդյունավետ լինել:

Տիեզերքը ֆրակտալ է, ինչը նշանակում է, որ կարևոր չէ, թե ինչ մասշտաբով է այն ուսումնասիրվում՝ լեռան չափով, թե ծառի չափով, որը յուրաքանչյուրն ունի իր պատուհանի տակ: Հիմա բացում ենք բուսաբանության դասագիրք, գտնում ենք ինչ-որ բույսի կառուցվածքը և համեմատում մեր հսկա կոճղի հետ։

Կարծում ենք, ձեր մոտ արդեն պարզություն է մտնում և իսկապես, հնարավոր է, որ Քարերի բոլոր սիմֆոնիաները լինեն հնագույն հսկա ծառերի քարացած մնացորդները:

Ահա այսպես է սառչում լավան հրաբուխներից հետո: Ձեզ մնում է միայն համեմատել լուսանկարում ցուցադրված սառչած լավան և Գառնու Քարերի սիմֆոնիայի սառչած «խելացի» լավան:

Եթե դուք կգտնեք նմանություն, ապա շարունակեք հետևել պաշտոնական տարբերակին:

Տարբերություններ գտնելու դեպքում, պարզապես հետևեք այլընտրանքային մեկնաբանություններին և ճանաչեք ձեզ շրջապատող աշխարհը ավելի շատ:


ԹՐԱՎԵԼ - ԹՐԱՎԸԼ - ԹՐԱՎԼ

Պատրաստվում ե՞ք գնել դեպի Եգիպտոս տուր փաթեթ: Գիզայի բուրգերը, Թագավորների հովիտը և Կարմիր ծովի առատ կենդանական աշխարհը ընդամենը մի կարճ ցուցակ է, թե ինչ է սպասվում Եգիպտոսում ճանապարհորդներին:


Ի ԴԵՊ …

Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված Գառնու Քարերի սիմֆոնիայի, ինչպես նաև դրանց առաջացման պաշտոնական և այլընտրանքային տարբերակների վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և դեպի Գառնի ( մասնավորապես՝ Քարերի սիմֆոնիա ) ճամփորդության մեկնելուց ու ձեր տուրը տպավորիչ և հիշարժան անցկացնելուց հետո սույն կայքում հայտնել ձեր կարծիքը տուրիստական գործակալության կամ տուրօպերատորի մասին, որի համար կայքը նախապես հայտնում է

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և զբոսաշրջիկներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք տուրիստական գործակալություններին և տուրօպերատորներին վերացնել ծառայություններում առկա թերությունները՝ վերջիններիս առկայության դեպքում:


ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՜

Դեպի Եգիպտոս Տուրերի Վարկանիշը


Տուրիստական Գործակալությունների Վարկանիշը


— Ալեքսիս դե Սենտ-Փրիս՝ ֆրանսիացի գրաֆ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ


ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ

Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:


Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.