ՆԱԽԱԲԱՆ

Սկսնակ վարորդների համար օգտակար կլինի իմանալ, թե ինչպես ընտրել ավտոյուղ ( ավտոյուղեր ) իրենց մեքենայի համար: Ավտոմեքենաների սեփականատերերը, ովքեր դեռևս չունեն իրենց մեքենան սպասարկելու բավարար փորձ, տեխնիկական սպասարկման համար նյութեր ընտրելիս հաճախ ապավինում են մասնագետների առաջարկություններին: Լինում են նաև դեպքեր, երբ խորհուրդ են խնդրում ընկերներից, հարևաններից, հարազատներից և այլն։

Հարկ է նշել, որ շարժիչի յուղի ընտրությունը կարևոր խնդիր է։ Ավտոյուղերը, որոնք առաջարկվում է հզոր ամենագնացի համար, կարող են հարմար չլինել կոմպակտ փոքր մեքենայի շարժիչի համար: Բացի այդ, կարևոր է հաշվի առնել վառելիքի տեսակը, աշխատանքի ինտենսիվությունը, շարժիչի վազքը, ապրանքանիշը, նաև մի շարք այլ գործոններ: Սույն հակիրճ հոդվածում մենք ձեզ ենք ներկայացնում ավտոյուղերի լավագույն 5 ապրանքանիշերը:

ԱՎՏՈՅՈՒՂԵՐԻ TOP 5 ԲՐԵՆԴՆԵՐ

SHELL ( ՇԵԼ )

Կոնցեռնի պատմությունը սկսվել է ավելի քան 200 տարի առաջ։ Սկզբում ապրանքների արտահանմամբ զբաղվում էր բրիտանա-նիդեռլանդական նավթագազային ընկերությունը։ Այժմ Royal Dutch Shell-ը նավթագազային խոշորագույն կոնցեռնն է։ Նրա գործունեությունից մեկն էլ քսանյութերի արտադրությունն է։

Shell-ը մշտապես բարելավում է շարժիչային յուղերի տեխնոլոգիան: Այս ապրանքանիշի ավտոյուղերը և քսանյութերը մեծ պահանջարկ ունեն ամբողջ աշխարհում:

LIQUI MOLY ( ԼԻՔՎԻ ՄՈԼԻ )

Այս բարձր գնահատված ապրանքանիշը գերազանցում է շարժիչային յուղերին բնորոշ ստանդարտները: Liqui Moly-ը գերմանական ընկերություն է, որն առաջարկում է բարձր մասնագիտացված յուղերի բազմազանություն:

Ընկերության տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ Liquid Moli ապրանքանիշի յուղերը արտադրվում են բացառապես Գերմանիայում, ինչը, առաջին հերթին, նվազեցնում է այլ երկրներում կեղծիքների պատրաստման հնարավորությունը և երկրորդ՝ երաշխավորում է արտադրանքի բարձր որակը։ Liqui Moly-ի բոլոր ավտոյուղերն արտադրվում են գերմանական Ուլմ քաղաքում:

MOBIL 1 ( ՄՈԲԻԼ 1 )

Այս հանրահայտ ընկերությունն ունի շարժիչային յուղերի լայն տեսականի։ MOBIL 1 -ը առաջին ընկերություններից էր, որը մշակեց սինթետիկ շարժիչային յուղերը, ինչը նրանց դարձրեց սինթետիկ յուղերի առաջամարտիկ:

Mobil 1-ն առաջարկում է շարժիչային յուղերի պրեմիում շարք, որը կոչվում է Mobil 1 Super: Այս ապրանքները երկարացնում են շարժիչների կյանքը՝ կանխելով շարժիչի ներսում մնացորդների կուտակումը և ապահովում շարժիչների երկարակեցությունը:

VALVOLINE ( ՎԱԼՎՈԼԱՅՆ )

Սա շարժիչային յուղերի ևս մեկ վստահելի ապրանքանիշ է: Բացի ավտոյուղերի արտադրությունից, այն ավտոմոբիլային ծառայությունների ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է: Դուք կարող եք ընտրել սովորական, սինթետիկ խառնուրդներից կամ լիովին սինթետիկ ավտոյուղեր:

Կան նաև շատ մատչելի Valvoline շարժիչային յուղեր: Valvoline բարձրորակ յուղերով ձեր մեքենան ավելի քիչ վառելիք կծախսի իր շարժիչը սնուցելու համար, որպեսզի դուք գումար խնայեք։

CASTROL ( ԿԱՍՏՐՈԼ )

Բրիտանական այս ապրանքանիշն ունի ապրանքներ բազմաթիվ մեքենաների համար: Նրանց շարժիչային յուղերը հայտնի են որպես լավագույն սինթետիկ արտադրանքներից մեկը: Եվրոպական ընկերությունների բարձրակարգ մեքենաների մեծ մասը խորհուրդ է տալիս իրենց մեքենաներում օգտագործել Castrol շարժիչային յուղը: Նրանք ավտոսիրողներին առաջարկում են երեք հիմնական շարժիչային յուղեր՝ Edge, GTX Magnetec և GTX: Առաջին երկուսը պրեմիում սինթետիկ յուղեր են, երրորդը՝ ավելի մատչելի սովորական յուղեր են:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված ավտոյուղերի և դրանց առաջատար ապրանքանիշերի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և ավտոյուղեր գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին և ձեր ընկերներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք ավտոյուղեր ներմուծողներին և արտադրողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:

Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ բարձրորակ հաշվապահական ծառայություններ ընտրելու հարցում, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:

Էջի Ասույթը

ԷՆՑՈ ՖԵՐՐԱՐԻ - ENZO FERRARI

Մրցարշավային ( սպորտային ) մեքենաները ոչ գեղեցիկ են, ոչ էլ տգեղ: Նրանք գեղեցիկ են դառնում, երբ հաղթում են

— Էնցո Ֆերրարի ( Enzo Ferrari )

Leave a Comment

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.