ՊԼԱՍՏԻԿ ( ՊԼԱՍՏՄԱՍԵ ) ԱՇԽԱՐՀ / ՊԼԱՍՏԻԿԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Ի՞ՆՉ Է ՊԼԱՍՏԻԿԸ ( ՊԼԱՍՏՄԱՍԱՆ )

«Պլաստիկ» բառը գալիս է հունարեն «plastikos» բառից, որը նշանակում է «հարմար մոդելավորման համար»: Ներկայումս պլաստիկ կամ պլաստմասսա կոչվում է արհեստական ​​( սինթետիկ ) ծագման նյութերի մի ամբողջ խումբ։ Դրանք արտադրվում են օրգանական հումքի քիմիական ռեակցիաների շղթայով, հիմնականում բնական գազից և ծանր նավթային ֆրակցիաներից։ Պլաստիկները երկար պոլիմերային մոլեկուլներով օրգանական նյութեր են, որոնք բաղկացած են միմյանց հետ կապված ավելի պարզ նյութերի մոլեկուլներից:


ՊԼԱՍՏԻԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ենթադրվում է, որ բրիտանացի գյուտարար Պարկսը եղել է պլաստիկի հայտնաբերողը: 1855 թվականին նա որոշել է բիլիարդի գնդակների նյութը փոխարինել ինչ-որ բանով: Այն ժամանակ դրանք պատրաստված էին փղոսկրից։ Նա խառնել է կամֆորայի ծառի յուղը, նիտրոցելյուլոզը ( բամբակ + ազոտ և ծծմբաթթու ) և սպիրտ: Տաքացնելիս ստացվել է միատարր հեղուկ խառնուրդ, որը սառչել ու պինդ մարմին է դարձել։

Սա պլաստիկի առաջին տեսակն էր, որն արհեստականորեն ստացվում էր բնական և քիմիական նյութերից։ Եվ միայն հարյուր տարի անց 1953 թ. Գերմանացի պրոֆեսոր Շտադինգերը հայտնաբերել է սինթետիկ մակրոմոլեկուլ ( մոլեկուլ՝ շատ մեծ թվով ատոմներով և մեծ զանգվածով )։ Այնուհետև նա դարձավ արդյունաբերական պլաստիկի տարբեր տեսակների ձեռքբերման հիմնական նախահայրը: Առանց գիտական ​​մանրամասների մեջ խորանալու՝ պլաստմասսաների նոր տեսակներ ստեղծվում են հետևյալ կերպ՝ մակրոմոլեկուլում, հատուկ ձևով, փոխում են փոքր մոլեկուլների կապերի դասավորությունը։ Այս շղթաները կոչվում են պոլիմերներ:

ՈՐՏԵ՞Ղ Է ԿԻՐԱՌՎՈՒՄ ՊԼԱՍՏԻԿԸ ( ՊԼԱՍՏՄԱՍԱՆ )

Որպեսզի լինենք հակիրճ, ապա պլաստիկը օգտագործվում է ԱՄԵՆՈՒՐ, անգամ այնպիսի ապրանքների արտադրությունում, որ շատերի մտքով անգամ չի անցնում: Պլաստիկները կարող են կատարելապես փոխարինել շատ ավելի թանկ մետաղական, բետոնի կամ փայտե արտադրանքի գործառույթը: Ինչպես արդյունաբերության մեջ, այնպես էլ առօրյա կյանքում այս նյութն օգտագործվում է ամենուր, մասնվորապես՝

  • Ցամաքային, ծովային և օդային տրանսպորտում պլաստիկ մասերի օգտագործումը զգալիորեն նվազեցնում է դրանց քաշը և արժեքը,
  • Մեքենաշինության մեջ պլաստիկից պատրաստում են տեխնոլոգիական սարքավորումներ, առանցքակալներ, թրթուրավոր անիվներ, աշխատանքային դետալներ և այլն,
  • Էլեկտրատեխնիկայում պլաստմասսաների բազմաթիվ տեսակներ օգտագործվում են գործիքների պատյանների, մեկուսիչ նյութի և այլնի արտադրության համար,
  • Պլաստիկը լայն կիրառություն ունի նաև շինարարության բնագավառում՝ տարբեր կոնստրուկցիաներ, հարդարման և տանիքի նյութեր, օդափոխման սարքեր, հովանոցներ, ծածկեր, դռներ, պատուհաններ աշխատանքային գործիքներ և այլն,
  • Գյուղատնտեսության մեջ ջերմոցները կառուցվում են կիսաթափանցիկ պլաստմասե թիթեղներից,
  • Բժշկության մեջ սարքերի մեծ մասը բաղկացած է պլաստիկ մասերից և բաղադրիչներից,
  • Կենցաղը նույնպես լի է պլաստմասսայե արտադրանքներով։ Դրանք են՝ սպասք, հեռուստացույց, համակարգիչ, բջջային հեռախոս, կոշիկ, հագուստ և այլն։


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 18 000 ( ԱՄՍԱԿԱՆ 1 500 ) դրամից:

ԳՈՎԱԶԴ - MARKETING - GOVAZD


ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՊԼԱՍՏԻԿԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Պլաստիկի պահանջարկը ձեռք է բերվել բարձր կատարողական հատկությունների համակցության, սպասարկման երկար ժամկետի շնորհիվ: Նրանից կարելի է պատրաստել նույնիսկ ամենաբարդ կառուցվածքները, ինչը շատ է գնահատվում դիզայներների և ինժեներների կողմից։ Այն ունի բազմաթիվ դրական կողմեր ​​և առավելություններ այլ տեսակի նյութերի նկատմամբ, որոնք են.

LAV - OK

VAT E - ՎԱՏ Է

* ՊԼԱՍՏԻԿԸ ԱՂՏՈՏՈՒՄ Է ԲՆՈՒԹՅՈՒՆԸ

Այս կետը, թերևս պլաստիկի ամենամեծ թերությունն է, որ դարձել մեծ աղետի պատճառ: Պլաստիկե արտադրանքների ավելի քան 92 % -ը հավաքվում են աղբակույտերում, որտեղից էլ արտանետվում են օվկիանոս: Ներկայումս Խաղաղ օվկիանոսում անգամ առաջացել է պլաստիկե մայրցամաք, որը իր չափերով ավելի մեծ է քան ԱՄՆ-ի Տեխաս նահանգը և տեանելի է տիեզերքից:


Փաստեր Պլաստիկի Մասին

— Նավթի արդյունաբերության մոտ 6 %-ը ծախսվում է պլաստիկի արտադրության համար: Դա այնքան է, որքան նավթամթերք ծախսում են բոլոր ավիաընկերությունները միասին,

— Մարդը յուրաքանչյուր շաբաթ սննդի և հեղուկների միջոցով բառացիորեն ուտում է մոտ 5 գրամ միկրոպլաստիկ,

— Միկրոպլաստիկ հայտնաբերվել է արդեն մարդու արյան մեջ:


Ըստ վերլուծությունների և աղբակույտերից պլաստիկե իրեր հավաքագրող կամավորականների վկայության, ամենից հաճախ պլաստիկե իրեր հանդիպում են ստորև ներկայացված կազմակերպությունների արտադրանքներից:

THE COCA-COLA COMPANY

The Coca-Cola Company -ն էկոլոգիական աղետ առաջացնողների ցանկում «առաջատարն» է: Աղբանոցներում և օվկանիոսում Կոկա-Կոլա-ի տարաները հանդիպում են ամենից հաճախ: Կազմակերպությունը ամեն տարի օգտագործում է ավելի քան 3 միլոն տոննա պլաստիկ:

PEPSICO

Երկրորդ  «պատվավոր» տեղը զբաղեցնում է PEPSICO կորպորացիան, որն արտադրում է մի շարք աշխարհահռչակ ոչ ալկոհոլային ընպելիքներ և այլ արտադրատեսակներ: Պեպսիկոի պլաստիկե թափոնների քանակը մի փոքր զիջում է Կոկա-Կոլա-ին:

ՄԵկ այլ արտադրական հսկա, որի պլաստիկե թափոնների քանակը շատ քիչ է զիջում 1-ին և 2-րդ տեղ զբաղեցնողների ցուցանիշներին:

Նեսթլեն նույնպես անգործություն է ցուցաբերում պլաստիկի հավաքագրման հարցում և մյուս արտադրողների նման ողջ պատասխանատվությունը թողել է սպառողի վրա:

Իհարկե, կազմակերպությունները չեն շրջագայում աշխարհով մեկ և կեղտոտում բնությունը՝ դա անում ենք մենք, այսինքն՝ մարդիկ: Սակայն, տեղեկացված լինել համաշխարային գլոբալ խնդրի ( աղետի ) մասին և շարունակել արտադրել արտադրանք պլաստիկ տարաներով, դա արտադրողների անմիջական պատասխանատվության ներքո է: Սակայն մեր հասարկության մեջ, պլսատիկի էժանության պատճառով, արտադրողները արտադրում եմ պլաստիկե տարաներով և ամբողջ պատասխանատվությունը դնում սպառողների վրա:

Հայաստանյան կազմակերպություններից աշխարհը պլաստիկով ողողելու գործին մասնակցում են ստորև ներկայացված կազմակերպությունները.

  • ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ,
  • ՋԵՐՄՈՒԿ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՊԵՊՍԻ-ԿՈԼԱ ԲՈԹԼԵՐ ՍՊԸ,
  • ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄՓՆԻ ԱՐՄԵՆԻԱ ՓԲԸ,
  • ՌՌՌ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ՓԲԸ ( ԲՋՆԻ ԵՎ ՆՈՅ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԵՐ ),
  • ՅՈՒՆԻՈՆ ՍՊԸ ( ՀԱՅ ԿՈԼԱ ԱՊՐԱՆՔԱՆԻՇ ),
  • ԳԱՐԻ ՊԼԱՍՏ ՍՊԸ — ՊԼԱՍՏՄԱՍԵ ԻՐԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ,
  • ՕՎԱԼ ՊԼԱՍՏԻԿ ՍՊԸ,
  • ՀԻՏԵՔՍ ՊԼԱՍՏԻԿ ՓԲԸ,
  • ՄԲ ՀՈԼԴԻՆԳ ՍՊԸ — ՊԼԱՍՏԻԿԵ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ:

[templatic_contentbox type=”info” title=” Ուշադրություն “] BizRatings.online ( BR ) կայքը որևէ հայտարարություն չի անում նշված կազմակերպությունների արտադրանքից օգտվելու կամ չօգտվելու վերաբերյալ: Ինչպես նշվեց, «պլաստիկե աշխարհ» կառուցելու ողջ պատասխանատվությունը ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ողջ աշխարհում, դրված է սպառողի վրա: Պարզապես, BizRatings.online ( BR ) կայքը կոչ է անում համաքաղաքացիներին, հերթական անգամ պլաստիկե արտադրանք օգտագործելիս ՄԻ ԱԿՆԹԱՐԹ խորհել բնապահպանական աղետի և իհարկե՝ ձեր առողջության մասին: [/templatic_contentbox]

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԱՅՍ ԽՆԴՐԻՆ

Ահա թե ինչպես.

  • Կոկա-Կոլամ հայտարարում է, որ 2030 թվ-ին տարաների մի մասը պատրաստված կլինինեն վերամշակվող նյութերից,
  • Պեպսի-Կոլան հայտնում է, որ 2025 թվ-ին պլաստիկի օգտագործումը կնվազեցնի 35 % -ով,
  • Նեսթլեն հայտարարում է, որ նույն՝ 2025 թվ-ին փաթեթավորումը 100 % -ով կլինի բազմակի օգտագործման կամ վերամշակվող նյութերից:

Իհարկե, թվերը խոստումնալից են, բայց երբ վերլուծում եք, պարզվում է որ այս խոստումները ընդամեն PR են, որը սկսվել է դեռևս 1960 թվականներից, երբ սկսվեց պլաստիկի մասսայական արտադրությունը:

[templatic_contentbox type=”info” title=” Հիշեցում “] 100 % պատասխանութտվություն պահանջել արտադրողներից, այնքան էլ ճիշտ չէ: Չէ՞ որ պլաստիկե արտադրանք օգտագործում ես դու ինքդ, չէ՞ որ դու ինքդ ես գնում այն, օգտագործում և ….: Պլաստիկե ապագայի համար պատասխանատու է յուրաքանչյուրը: [/templatic_contentbox]

ԱՐԴՅՈ՞Ք ՊԼԱՍՏԻԿԸ ( ՊԼԱՍՏՄԱՍՍԱՆ ) ՎԵՐԱՄՇԱԿՎՈՒՄ Է

Գիտնականների և տնտեսագետների հաշվարկներով ներկայումս աշխարհում վերամշակվում է արտադրվող պլաստիկի 6-7 %.: Ընդ որում, այդ նույն 6-7 %-ի վերամշակման համար անհրաժեշտ է լինում օգտագործել առաջնային հումք: Ընդհանուր առմամբ պլաստիկի վերաշակումը ոչ շահութաբեր գործունեություն է, ինչի պատճառով էլ արտադրողները հետաքրքրված չեն դրանով:

Շատ երկրներ տարբեր միջոցառումներ են ձեռնակում պլաստիկե տարաների հավաքագրման հարցում: Սակայն արդյունքում, միևնույն է, այն չի վերամշակվում, այլ շատ դեպքերում տեղափոխվում է այլ երկրներ՝ օրինակ՝ Չինաստան, Աֆրիկական և Ասիական այլ երկրներ:

Օրինակ՝ 2016 թվ-ին Գերմանիան Չինաստան է տեղափոխել հավաքագրված պլաստիկի 75 %-ը: Գերմանիան միակ երկիրը չէ, որ պլաստիկ է տեղափոխում դեպի Չինաստան:

Իռլանդիան նույն թվականին տեղափոխել է հավաքագրված պլաստիկի 95 %-ը:

Ի՞նչ են պատրաստում Չինաստանում ներմուծված պլաստիկի թափոններից

  • Ներմուծված պլաստիկի որոշակի քանակից պատրաստվում են խաղալիքներ, բրելոկներ, կենցաղային այլ ապրանքներ,
  • Մնացած մասը՝ ցավոք, նետվում է օվկիանոս:

Կարծում ենք, ձեզ արդեն պարզ է թե ինչպես է պլաստիկը «վերամշակվում» Եվրոպայի մի շարք «կանաչ» երկրներում:


Կոնֆուցիուսը ( իրական անունը՝ Կnւն Ցյու ) սովորական մարդ էր, սակայն նրա ուսմունքը հաճախ անվանում են կրոն, թեև աստվածաբանության և թեոլոգիայի …


ԱՐԴՅՈ՞Ք ՊԼԱՍՏԻԿԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ

Շաբաթական Օրգանիզմ Է Թափանցում 5 գր. Միկրոպլաստիկ

Սննդի և ըմպելիքի միջոցով յուրաքանչյուր շաբաթ մարդկանց օրգանիզմ է թափանցում մոտ 5 գրամ միկրոպլաստիկ, որը համարժեք է 1 բանկային քարտին, ինչը վտանգավոր է մարդու առողջությանը:: Փաստերը արձանագրել են աշխարհի խոշորագույն լաբորատորիաները:

Պլաստիկը Արդեն Արյան Մեջ Է

Օգտագործելով նոր տեխնոլոգիաներ, հոլանդացի գիտնականները մարդու արյան մեջ միկրոպլաստիկ են հայտնաբերել։ Միջին կոնցենտրացիան կազմում է 1,6 միկրոգրամ մեկ միլիլիտրում, որը նույնն է մոտավորապես մեկ թեյի գդալ պլաստիկ յուրաքանչյուր 1000 լիտր ջրի դիմաց:


ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ

ՍԱՌՆԱՐԱՆ

Կենցաղային Տեխնիկա Ներմուծողների Վարկանիշը


Կահույքի Խանութ-Սրահների Վարկանիշը


Էջի Ասույթը

Սկսիր այնտեղից, որտեղ գտնվում ես: Օգտագործիր այն, ինչ ունես: Արա այն, ինչ կարող ես

 — Arthur Ashe ՝ թենիսի մեծ վարպետ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ


ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ

Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:


Leave a Comment

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.