
Ո՞ՐՆ Է ԿԱՆԱՉ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Կանաչ ճարտարապետության նպատակն է հնարավորինս նվազեցնել բնական միջավայրի այն բացասական ազդեցությունները, որոնք հասցվել են և շարունակվում են մարդու գործունեության պատճառով: Քաղաքների և շենքերի կողմից էներգիայի օգտագործումն այդ բացասական ազդեցության առանցքային պատճառներից է:
Մարդկության կողմից արտադրվող ամբողջ էներգիայի մոտ 45-50%-ը սպառվում է շենքերի և շինությունների կողմից: Այդ էներգիայի մեծ մասն արտադրելու համար մենք ոչնչացնում ենք կենսական միջավայրը` աղտոտում օդը վնասակար գազերով.
- ածխածնի երկօքսիդով,
- ծծմբի երկօքսիդով,
- ազոտի օքսիդով և այլն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 18 000 ( ԱՄՍԱԿԱՆ 1 500 ) դրամից:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԿԱՆԱՉ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նավթի աճող պահանջարկի և էներգիայի ծախսերի ավելացման հետ մեկտեղ, այլընտրանքային էներգիան կամ կանաչ էներգիան լավագույն ճանապարհն է նվազեցնելու բնության աղտոտումը.
- կանաչ ճարտարապետությունը ապահովում է.
- ջրային ռեսուրսների,
- օդի,
- հողի,
- բուսականության և այլ բնական պաշարների պաշտպանությունը,
- կանաչ ճարտարապետությունը և դիզայնը օգնում է նվազագույնի հասցնել արտաքին աղտոտումը և պաշտպանել շրջակա միջավայրը,
- կանաչ ճարտարապետությունը նաև պաշտպանում է մարդու առողջությունը:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ
TOP 10
ՍՏՈՒԴԻԱՆԵՐ

ԱՐԴՅՈ՞Ք ԿԱՆԱՉ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՆԿ Է

Մարդիկ հիմնականում կարծում են, որ կանաչ ճարտարապետությունը շատ թանկ է, սակայն երբ մենք մի փոքր մանրամասն վերլուծում ենք երկարաժամկետ ներդրման տեսանկյունից, ապա տեսնում ենք, որ կանաչ ճարտարապետությունը ընդհանրապես թանկ չէ։
Շատ երկրներում, մասնավորապես ԱՄՆ-ում և Գերմանիայում քաղաքացիները կանաչ տեխնոլոգիաների կիրառման համար ստանում են մի շարք հարկային արտոնություններ, ինչը թույլ է տալիս նրանց հարկային առումով նվազեցնել իրենց եկամուտները կանաչ տեխնոլոգիաների համար ծախսված գումարի չափով և այդ չափով պակաս հարկ վճարել։
Բացի այդ, առանց արտոնությունների առկայության, բնականաբար՝ ինչպես ԱՄՆ-ում, Գերմանիայում և մյուս երկրներում, այնպես էլ Հայաստանում կան քաղաքացիներ, ովքեր հանուն բնության մաքրության պատրաստ են անգամ մի փոքր ավել վճարել:
Շատերին հետաքրքրում է նաև «ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՆԱԽԱԳԻԾ — Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ» հոդվածը

Առանձնատան նախագիծը հաշվի է առնում ապագա կառույցի բոլոր առանձնահատկությունները: Սա ոչ միայն ֆասադների և ինտերիերի գունավոր տեսողական պատկերացում է, այլև …
ԿԱՆԱՉ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԻՏՈՒՄՆԵՐՆ ԵՆ
- Կանաչ տրանսպորտի զարգացումը՝ էլեկտրոմեքենաներ, էլեկտրոմոտորներ, հեծանիվներ և այլն,
- Քաղաքացիական այլընտրանքային էլեկտրոմատակարարումը, որի հիմքում ընկած է արևի և քամու էներգիան։ Այս բնագավառում առաջին տեղը աշխարհում զբաղեցնում է Գերմանիան, որտեղ այլընտրանքային էներգիայի մասը ողջ էներգիայի սպառման շուկայում մոտ 30 տոկոսն է,
- Կենցաղային և արտադրական թափոնների նվազեցումը։ Այս բնագավառում նույնպես առաջատար են հանդիսանում Եվրոպական երկրները, որտեղ, օրինակ պլաստիկ շշերը հատուկ սարքերի միջոցով հավաքագրվում է բնակիչներից որոշակի գումար վճարելու դիմաց։
Ի ԴԵՊ …
Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ և մանրամասն եք տեղեկացված կանաչ ճարտարեպետության վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Միաժամանակ խնդրում ենք նաև հիշել ճարտարապետական նախագիծ պատվիրելուց և ստանալուց հետո սույն կայքում հայտնել ձեր կարծիքը ճարտարապետական ընկերության վերաբերյալ, որի համար կայքը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք ընկերություններին և անհատ մասնագեետներին վերացնել ծառայություններում առկա թերությունները, եթե իհարկե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ԻՆՏԵՐԻԵՐԻ ԵՎ ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ ՄԱՍԻՆ

Էքստերիերի դիզայնը կառույցի արտաքին գեղագիտական տեսքի ապահովումն է: Իհարկե էքստերիերը կառույցի կարևորագույն տարրերից է և արժանի է հատուկ ուշադրության: Սեղմելով « + ԴԻՏԵԼ » կոճակը, դուք կարող եք տեսնել էքստերիերի դիզայն իրականացնող լավագույն ճարտարապետական և նախագծային ստուդիաները:

Ինտերիերի դիզայնը և՛ արվեստի, և՛ գիտության կիրառումն է, որը ներառում է տան կամ աշխատավայրի ինտերիերի բարելավումը, որպեսզի այն լինի գեղագիտորեն հաճելի: Այլ կերպ ասած, ցանկացած պաշտոնական կամ անձնական վայրի ներքին հարդարման արվեստը հայտնի է որպես ինտերիերի դիզայն: Սեղմեք « + ԴԻՏԵԼ » կոճակը ստորև և դուք կտեսնեք ինտերիերի դիզայն իրականացնող լավագույն ճարտարապետական և նախագծային ստուդիաների ցանկը:


ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Կահույքի Սրահների Վարկանիշը
Շինանյութի Խանութների Վարկանիշը

Էջի Ասույթը

Սադրանքը շատ օգտակար բան է բիզնեսի տեսանկյունից
— Նիկիտա Միխալկով՝ ռուս դերասան, կինոռեժիսոր
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- ԼՈԳԱՐԱՆԻ ( ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑԻ ) ԴՈՒՌ ( ԴՌՆԵՐ ) ԸՆՏՐԵԼՈՒ 5 ԽՈՐՀՈՒՐԴ / ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ԴՌՆԵՐ
- ԻՆՉՈՒ՞ ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ / ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՊԼՅՈՒՍՆԵՐ
- TOP 5 ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ( ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ ) /
- Ի՞ՆՉ ԴՈՒՌ ( ԴՌՆԵՐ ) ԸՆՏՐԵԼ / ԹԱՔՆՎԱԾ ԹԵ՞ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԴՌՆԵՐ / ԴՌՆԵՐԻ ՊԼՅՈՒՍԸ ԵՎ ՄԻՆՈՒՍԸ
- TOP 10 Հոդվածներ Արևային Համակարգերի, Պանելների, Վահանակների Մասին / Արևային պանելներ ( Վահանակներ )
- ՏՆԵՐԻ ( ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ) ԿԱՌՈՒՑՈՒՄ / TOP 5 ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:





