ԿՐՈՒԻԶ ( CRUISE ) / Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ԿՐՈՒԻԶԻ ԺԱՄԱՆԱԿ


Ի՞ՆՉ Է ԿՐՈԻԻԶԸ ( CRUISE )

Կրուիզ ( անգլերեն՝ cruise ), բնօրինակ իմաստով՝ նշանակում է ծովային ճանապարհորդություն: Ներկայումս բառի նշանակությունը ընդլայնվել է, տուրիստական ​​ընկերությունները սկսել են առաջարկել, բացի ծովային տուրերից, նաև՝ գետային և զբոսաշրջային կրուիզներ: Ծովային զբոսաշրջության ( կրուիզի ) գաղտնիքը այն է, որ կարևոր է գտնել ինչպես ճիշտ նավ, այնպես էլ ճիշտ նպատակակետ ( ուղություն ): Ստորև ներկայացված է հակիրճ ուղեցույց, որը ձեզ կօգնի պատկերացում կազմել կրուիզի վերաբերյալ, ինչպես նաև ընտրել ձեր պահանջներին համապատասխան կրուիզ:

Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ԿՐՈՒԻԶԻ ԺԱՄԱՆԱԿ

ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԺԱՄԱՆՈՒՄԸ ( ПОСАДКА ПАССАЖИРОВ )

ԿՐՈՒԻԶ-ԷՔՍԿՈՒՐՍԻԱ-ԶԲՈՍԱՆԱՎ-KRUIZ-CRUISE

Երբ դուք ժամանել եք ձեր մեկնման նավահանգիստ՝ ձեր նավարկությունը սկսելու համար՝ տեղի կունենա հետևյալներից մեկն ու մեկը.

  • Որոշ դեպքերում ( և դա հազվադեպ է ), զբոսաշրջային ընկերությունը կարող է ներկայացուցիչ ունենալ համապատասխան ժամանման տերմինալում, որի վրա կա ցուցանակ՝ ընկերության անունով և նրանք կօգնեն ձեզ ձեր ուղեբեռի հարցում: Եթե դա այդպես լինի, կտեսնեք, որ որոշ ժամանակ անց ձեր ուղեբեռը ձեր նավախցիկում է:
  • Սովորաբար, դուք ստիպված կլինեք ուղեբեռը գցել ուղևորների տերմինալի հատուկ գոտում:

Հիշեցում: Համոզվեք, որ ձեր ամբողջ ուղեբեռի վրա հստակ պատկերված է ձեր նավախցիկի համարը, քանի որ դա վերացնում է ձեր նավախցիկ բեռի առաքման հետ կապված շփոթությունը ( ճամպրուկների պիտակները սովորաբար տրվում են ձեր զբոսաշրջության տոմսով ):

Հիշեք նաև, որ ձեր ուղեբեռը ձեր նավախցիկ հասնելու համար կարող է մի քանի ժամ պահանջվել, ուստի ձեզ հետ պահեք առաջին անհրաժեշտության իրերը:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 18 000 ( ԱՄՍԱԿԱՆ 1 500 ) դրամից:

ԳՈՎԱԶԴ - MARKETING - GOVAZD


ՁԵՐ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ ԶԲՈՍԱՆԱՎԻ ՎՐԱ

ԿՐՈՒԻԶ-ԶԲՈՍԱՆԱՎ-CRUISE-KRUIZ

Խորհուրդ է տրվում ուղիղ գնալ ձեր նավախցիկ: Ստուգեք.

  • արդյո՞ք այն մաքուր և կոկիկ է,
  • արդյո՞ք մահճակալը ըստ պահանջի է,
  • կա՞ն սրբիչներ և օճառ:

Շրջագայությունը սկսել ձեր նավախցիկից լավ գաղափար է, քանի որ դա կօգնի ձեզ ծանոթանալ նավի դասավորությանը: Իմացեք, թե որն է զբոսանավի առաջը և հետևը և ինչպես մուտք գործել ձեր նավախցիկ հիմնական սանդուղքներից:

Հաշվի առեք, որ ( հատկապես մեծ զբոսանավերի վրա ) որ ձեր ուղեբեռը ստանալու համար որոշ ժամանակ է հարկավոր, այնպես որ մի նստեք սպասելով ճամպրուկներին: Միգուցե զբոսնեք զբոսանավի վրա կամ եթե քաղցած եք, այցելեք զբոսանավի սրճարաններից որևէ մեկը:


Ինչպե՞ս Մեկնեմ Կրուիզ

( Ճանապարհորդություն Զբոսանավով )

ՍԼԱՔ


ԾԱՆՈԹԱՑՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԵՏ

2012 թվ-ին Կոստա Կոնկորդիա զբոսանավի ողբերգությունից հետո, ուղևորների անվտանգության վարժանքն այժմ պարտադիր է, նախքան նավը նավարկության նավահանգստից մեկնելը: Բոլոր ուղևորների համար պարտադիր է մասնակցել վարժանքներին և ծանոթանալ անվտանգության կանուններին և խնդրում ենք ուշադրություն դարձնեք այդ գործընթացին, քանի որ դա կարող է պոտենցիալ փրկել ձեր կյանքը արտակարգ իրավիճակների դեպքում:

Նաև հիանալի հնարավորություն է սովորելու, թե ինչպես կարելի է անհրաժեշտության դեպքում ձեր նավախցից արագ հասնել հավաքակայաններ: Մինչև անվտանգության ճեպազրույցից վերադառնաք, ձեր ուղեբեռը արդեն ձեր նավախցիկում կլինի:


TOP 10

ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍԼԱՔ


ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ ԵՎ Wi -Fi -Ը ԶԲՈՍԱՆԱՎԻ ՎՐԱ

ԿՐՈՒԻԶ-ԿՐՈՒԻԶՆԵՐ-ԶԲՈՍԱՆԱՎ

Ինտերնետի ծախսերն ու արագությունը տատանվում են զբոսանավից զբոսանավ: Զբոսաշրջության ընթացքում, հիմնականում ինտերնետ առաջարկվում է ըստ ինտերնետի սպառման:

Բջջային կապի դեպքում, նավահանգստում, ձեզ կտրամադրվի ռոումինգի սակագները՝ ըստ երկրների: Այն իհարկե թանկ է: Հենց նավը հեռանա նավահանգստից, դուք կարող եք կապ հաստատել ձեր հարազատների և մտերիմների հետ:

ԽՄԻՉՔՆԵՐԸ ՆԱՎԻ ՎՐԱ

Առհասարակ, շատ քիչ բաներ են անվճար զբոսանավի վրա ( Եթե դա շքեղ նավարկություն չէ կամ դուք յուրահատուկ փաթեթ չեք գնել ): Շշալցված ջուրը, հավանաբար, կունենա պիտակ, որտեղ նշված կլինի հետևյալը. «Այս շիշը տրամադրված է ձեր հարմարության համար: Եթե այն բացեք, ձեր հաշվից կգանձվի X ( ԻՔՍ ) գումար »: Եթե դուք շատ ջուր եք օգտագործում, որոշ զբասանավեր հաճախ մոտենում են նավահանգիստներին, որտեղ դուք կարող եք անվճար լցնել ջրի շիշը:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված կրուիզների վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի կրուիզի ընտրության հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և կրուիզի մասնակցելուց հետո սույն կայքում հայտնել ձեր կարծիքը, որի համար կայքը նախապես հայտնում է

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Համոզված եղեք, որ Ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • նախ՝ կօգնեք զբոսաշրջիկներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք կրուիզների կազմակերխիչներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:


ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Կրուիզ-Տուրեր

Կրուիզ Տուրերի Վարկանիշը


Տուրիստական Գործակալությունների Վարկանիշը

 Տուրիստական-Գործակալությունների-Վարկանիշը


Էջի Ասույթը

Մուհամմեդ-Ալի՝-ամերիկացի-բռնցքամարտիկ

Երբ ես կատակում եմ, սովորաբար ասում եմ ճշմարտությունը

— Մուհամմեդ Ալի՝ ամերիկացի բռնցքամարտիկ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ


ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ

Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:


Leave a Comment

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.