ՌԵԶՈՐԹ VS ՀՅՈՒՐԱՆՈՑ / ՌԵԶՈՐԹԻ ԵՎ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ - REZORT - HYURANOC


Ի՞ՆՉ Է ՀՅՈՒՐԱՆՈՑԸ ( ՀՈԹԵԼ )

Հյուրանոցները ( hotels ) գիշերակացի այն վայրերն են, որտեղ զբոսաշրջիկները կամ ճանապարհորդները այցելում են իրենց մշտական բնակության վայրից հեռու գտնվելիս:

Հյուրանոցային համար ամրագրելու հիմնական նպատակը կացարան ունենալը և սնունդ ստանալն է, ու հաշվի առնելով մարդկանց հարմարավետությունը, հյուրանոցների ադմինիստրացիաները ամբողջ աշխարհում փորձել են իրենց հյուրերի համար առավելագույնը ապահովել տան նման մթնոլորտ:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 18 000 ( ԱՄՍԱԿԱՆ 1 500 ) դրամից:

ԳՈՎԱԶԴ - MARKETING - GOVAZD


Ի՞ՆՉ Է ԲՆՈՐՈՇ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻՆ

Սովորաբար, զբոսաշրջիկները կամ ճանապարհորդները իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են հյուրանոցային համարից դուրս, քանի որ նրանք սովորաբար տնից բացակայում են այնպիսի նպատակներով, ինչպիսիք են.

  • տուրիզմը,
  • ներկա լինել որևէ միջոցառմանը կամ կոնֆերանսին,
  • հանդիպել գործարար նպատակով,
  • շուկայի ուսումնասիրության նպատակով և այլն:

Աշխարհի տարբեր մասերում հյուրանոցային համարները հասանելի են այնպիսի կատեգորիաներով, ինչպիսիք են.

  • մեկտեղանոց համար,
  • դուպլեքս սենյակ,
  • հիմնական մահճակալ,
  • մեկ մահճակալ և շատ ուրիշներ:

Հյուրանոցները հիմնականում գտնվում են ինչպես քաղաքների կենտրոնում, այնպես էլ քաղաքների արվարձաններւմ, ճանապարհին՝ որոշ պատմական կամ զբոսաշրջային վայրերում: Սակայն աշխարհի բոլոր հյուրանոցներում համոզված են, որ հաճախորդներին պետք է ապահովեն տան մթնոլորտ:


TOP 10

ՀՅՈՒՐԱՏՆԵՐ

ՍԼԱՔ


Ի՞ՆՉ Է ՌԵԶՈՐԹԸ ( RESORT )

Ռեզորթը շքեղ վայր է, որը սովորաբար ունի հսկայական տարածք և որտեղ կան բոլոր հարմարությունները զբոսաշրջիկների և այցելուների հանգստի համար: Մարդիկ ռեզորթ հիմնականում այցելում են հանգստի նպատակով, հետևաբար, ռեզորթները դուրս են պարզապես սնունդ ստանալու կամ կացարանի համար տեղ փնտրելու գաղափարից: Զվարճանքի և հանգստի գործոնը պարտադիր է այն անձի համար, ով նախատեսում է այցելել ռեզորթներ:

Ռեզորթները հիմնականում գտնվում են ինչ-որ բնական և գեղատեսիլ վայրում, ինչը նրանց դարձնում է ավելի գրավիչ հանգստանալ ցանկացողների և ճանապարհորդների համար:

Ռեորթները նաև հագեցած են այնպիսի հարմարություններով, ինչպիսիք են.

  • մարզասրահը,
  • լողավազանը,
  • ՍՊԱ ( SPA ) ծառայությունը,
  • սկուբա դայվինգը,
  • գեղեցկության սրահը,
  • սրճարանները և բառերը:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՌԵԶՈՐԹՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հիմնականում կան մի քանի տեսակի ռեզորթներ, որո

  • ծովափնյա ռեզորթներ,
  • կղզային կամ թերակղզային ռեզորթներ ( հանդիպում են ծովափնյա երկրներում ),
  • մասնագիտացված ռեզորթ,
  • էկոնոմ ռեզորթ,
  • շքեղ ( luxury` լաքշրի ) ռեզորթ:

ՊԱՐՏԱԴԻ՞Ր Է, ՈՐ ՌԵԶՈՐԹԸ ԼԻՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԳՐԿՈՒՄ

Հիմնականում այո, բայց դա անհրաժեշտ չէ։ Ռեզորթի հիմնական տարբերակիչ առանձնահատկությունը բարձրակարգ հանգստի ինքնավար համակարգն է՝ համընդհանուր սնունդ, ծառայություններ երեխաների և մեծահասակների համար, լողավազան, սպորտային հարմարություններ, սրճարաններ և բարեր:


ԹՐԱՎԵԼ - ԹՐԱՎԸԼ - ԹՐԱՎԼ

Պատրաստվում ե՞ք գնել դեպի Եգիպտոս տուր փաթեթ: Գիզայի բուրգերը, Թագավորների հովիտը և Կարմիր ծովի առատ կենդանական աշխարհը ընդամենը մի կարճ ցուցակ է, թե ինչ է սպասվում Եգիպտոսում ճանապարհորդներին:


ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ԵՎ ՌԵԶՈՐԹՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՄՓՈՓ

ՀՅՈՒՐԱՆՈՑ

ՌԵԶՈՐԹ

ՆՊԱՏԱԿԸ

Հյուրանոցը հիմնականում ծառայում է որպես կացարան և ժամանակին սնվելու վայր

Ռեզորթը մի վայր է, որտեղ մարդիկ հիմնականում այցելում են իրենց հանգիստը անցկացնելու նպատակով

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

հյուրանոցը տրամադրում է մի շարք հարմարություններ, ինչպիսիք են.

  • WI-FI -ը,
  • սենյակների սպասարկում,
  • լվացքատունը

ռեզորթները բացի հիմնական հարմարությունների, տրամադրում են նաև մի շարք լրացուցիչ ծառայություններ, օրինակ.

  • մարզադահլիճ,
  • սպա և այլն

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

հիմնականում հյուրանոցները գտնվում են քաղաքների կենտրոնում հանրահայտ վայրերի մոտ, ինչպիսիք են երկաթուղային կայարանները, օդանավակայանները և շուկաները:

ռեզորթները հիմնականում տեղակայված են բնության գեղատեսիլ միջավայրում, ծովերի և լճերի ափերին, լեռներում և անտառներում

ԺԱՄԱՆԱԿԸ

հյուրանոցներում մարդիկ սովորաբար մնում են մի քանի օր:

մարդիկ ավելի երկար ժամանակ են մնում ռեզորթներում, քան հյուրանոցներում:


ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Տուրիստական-Գործակալությունների-Վարկանիշը

Տուրիստական Գործակալությունների Վարկանիշը


Դեպի Եգիպտոս Տուրերի Վարկանիշը

ԵԳԻՊՏՈՍ


Էջի Ասույթը

Ճամփորդությունը մարդուն համեստ է դարձնում: Դուք տեսնում եք, թե ինչ փոքր տեղ եք զբաղեցնում աշխարհում

— Գյուստավ Ֆլոբեր ՝ ֆրնսիացի գրող

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ


ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ

Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:


Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.