ՆԱԽԱԲԱՆ
Ճիշտ և մատչելի հիփոթեքի ընտրությունը դյուրին գործ չէ: Այն վարկառուներից ( հիփոթեք ստացողներից ) պահանջում է մի շարք բարձրակարգ ֆինանսական բանաձևերի, ֆինանսական գործակիցների, ինչպես նաև բարձր իրավաբանական գիտելիքների իմացություն:
Սակայն, անհոգ եղեք, www.BizRatins.online -ի կողմից մշակված հիփոթեքային ուղեցույց-հոդվածաշարը ձեզ կօգնի ընտրել ձեր կարիքներին ու պահանջներին համապատասխան հիփոթեք և արդեն օգնել է հազարավոր քաղաքացիների ստանալ իրենց ճիշտ և մատչելի հիփոթեքը և գնել երազանքի բնակարանը կամ առանձնատունը: Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում TOP 10 կարևորագույն հարցեր, որոնց ուշադրություն դարձնելը կարևոր է հիփոթեք ստանալիս: Դուք նաև կխնայեք ձեր ժամանակն ու ֆինանսական միջոցները.
- կրկին և կրկին բանկի հետ քննարկեք հիփոթեքի տոկոսադրույքը, անգամ 0.5 տոկոս տոկոսադրույքը ձեր համար կխնայի մի քանի հազար դոլար,
- ուշադրություն դարձրեք հիփոթեքի տոկոսի ՀԱՍՏԱՏՈՒՆ կամ ԼՈՂԱՑՈՂ լինելու հանգամանքին: Լողացող տոկոսադրույքը պարունակում է նաև լրացուցիչ ռիսկեր,
- ուշադրություն դարձրեք հիփոթեքի գումարի կանխիկացման տոկոսադրույքին: Շատ դեպքերում վարկառուն ի սկզբանե կանխիկացումից կորցնում է զգալի գումար,
- բանկի հետ ճշտեք գնահատումներ կատարելու պարբերականությունը: Հաճախ բանկերը ամեն տարի պահանջում են անշարժ գույքի տարեկան գնահատումներ,
- ճշտեք հիփոթեքի սպասարկման վճարի առկայությունը: Հաճախ բանկերը առաջարկում են հիփոթեք, որոնք բացի տոկոսից ունեն տարեկան սպասարկամ վճար,
- տեղեկացեք ժամկետից շուտ վճարելու պայմաններին,
- ծանոթացեք հիփոթեքի պայմանագրի կետերին,
- ծանոթացեք գրավի պայմանագրի կետերին,
- տեղեկացվեք ապահովագրության պայմաններին,
- ցանկացած այլ հարցի դեպքում դիմեք ֆինանսական կան իրավաբանական խորհրդատուների օգնությանը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք ծանոթ հիփոթեքի մասին և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի հիփոթեք ստանալիս և նոր բնակարան գնելիս: Խնդրում ենք նաև հիշել և նոր բնակարան գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը բանկերի, վարկային կազմակերպությունների և նորակառույցի / կառուցապատողի վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին և ձեր ընկերներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք բանկերին, վարկային կազմակերպություններին և նորակառույցների կառուցապատողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ հիփոթեք ընտրելու հարցում, ապա կիսվեք ձեր ընկերների և մտերիմների հետ:
Էջի Ասույթը

Մարդուն փորձարկելու հիանալի միջոց է՝ նրան վստահելը
Էռնեստ Հեմինգուեյ՝ ամերիկացի գրող