ՆԵՐԴՐՈՒՄ ( INVESTMENT ) / Ի՞ՆՉ Է ՆԵՐԴՐՈՒՄԸ / ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ - ԻՆՎԵՍՏ - INVEST


ՆԵՐԴՐՈՒՄ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Ներդրումներն այն միջոցների գործադրումն է, որի արդյունքում ակնկալվում է ներդրված գումարի ավելի մեծ քանակությամբ վերադարձը: Ընդհանուր առմամբ, ներդրում հասկացությունը ունի ֆինանսական բնույթ և ներդրում նշանակում է գումարների օգտագործում ավելի շատ գումար վաստակելու նպատակով: Ֆինանսական հարցերում ներդրում տերմինը օգտագործվում է այդ իմաստով՝ կատարել ներդրում ավելի շատ գումար վաստակելու ակնկալիքով։


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 18 000 ( ԱՄՍԱԿԱՆ 1 500 ) դրամից:

ԳՈՎԱԶԴ - MARKETING - GOVAZD


Ֆինանսական ներդրումները լայն տարածում ունեն ինչպես գործարար շրջանակներում, այնպես էլ մասնավոր անձանց մոտ։ Ինչպես գործարարները, այնպես էլ մասնավոր անձինք տարբեր եղանակներով և մեթոդներով իրենց գումարներն են ներդնում ապագայում ավելին հետ ստանալու նպատակով։

  Ներդրումային հիմնական հասկացությունների ըմբռնումը և ընտրություն կատարելու հնարավորությունը կարող են օգնել ներդրողին ստեղծել պորտֆել, որն օգնում է վերադարձնել առավելագույնը՝ նվազեցնելով ռիսկի ազդեցությունը:


ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Ներդրումներ կատարելու տարբեր եղանակներ կան և ստորև ներկայացված է նրանցից մի քանիսը.

ԻՆՎԵՍՏ

  • Բանկային ավանդ — ներդրողը ակնկալում է ստանալ լրացուցիչ գումար տոկոսների տեսքով,
  • Ներդրումներ բաժնետոմսերում — ներդրողը ակնկալում է շահույթ ստանալ բաժնետոմսերի գների աճից ( նաև շահաբաժինների տեսքով ),
  • Ներդրումներ բիզնեսում — տվյալ դեպքում գործարարը իր սեփական գումարներով հիմնադրում է բիզնես ( ընկերություն ) և ակնկալում շահույթ ստանալ բիզնեսի գործունեությունից,
  • Ներդրումներ պարտատոմսերում — ներդրողը տվյալ դեպքում գնում է պարտատոմսեր և ակնկալում շահույթ ստանալ պարտատոմսերի գների աճից, միաժամանակ նաև ստանում է տոկոսային եկամուտ,
  • Ներդրումներ անշարժ գույքում — անշարժ գույքում ներդրումները առավել մատչելիներից է ներդրողների համար իր պարզության շնորհիվ: Անշարժ գույքում ներդրումների դեպքում ներդրողը ակնկալում է շահույթ ստանալ անշարժ գույքի գների աճից:


Իսկ ի՞նչ կասեք ինքնազարգացման և կրթվածության մակարդակի բարձրացման համար կատարվող ներդրումների մասին։ Շատերը տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսում այդ նպատակով և ապագայում կարերիայի հետագա աճից ակնկալում ներդրված ( ծախսված ) գումարների վերադարձ իր «տոկոսադրույքներով»։


Այսպիսով՝ հիմք ընդունելով վերոգրյալը, ստորև ներկայացված է ներդրում հասկացության հիմնական սահմանումը.

ՆԵՐԴՐՈՒՄԸ ԱՌԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ՝ ( ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ), ԱՊԱԳԱՅՈՒՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԵՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ ԿԱՄ ԾԱԽՍԵԼՆ Է


Էջի Ասույթը

Ասույթ

Մենք ընդունում ենք իրականությունը այնպես, ինչպես այն մեզ ներկայացվում է

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ


ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ

Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:


Leave a Comment

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.