Ի՞ՆՉ Է ԿՈՌՈԶԻԱՆ

ՄԵՏԱԼ

Շրջակա միջավայրի տարաբնույթ ազդեցությունը մետաղների և մետաղական կառուցվածքների վրա հանգեցնում է վերջիններիս քայքայմանը և ոչնչացմանը, որը կոչվում է կոռոզիա ( коррозия ): Սովորաբար, կոռոզիան սկսվում է մետաղի մակերևույթից և տարածվում մետաղի խորքը: Մետաղը կոռոզիայից կորցնում է իր փայլը, և մետաղի մակերևույթը դառնում է անհարթ:

Կոռոզիան իր բնույթով ունի 3 ( Երեք ) տեսակ.

  • շարունակական,
  • ընտրովի և
  • միջճյուղային:

  1. Շարունակական կոռոզիան իր հերթին ունի 2 տեսակ.
    1. միատարր և
    2. անհավասարաչափ:

1.1 Միատարր կոռոզիայից հետո մետաղի ոչնչացումը նույն արագությամբ ընթանում է մետաղի ամբողջ մակերևույթի վրա:

1.2 Անհավասարաչափ կոռոզիայից հետո մետաղի ոչնչացումը անհավասար արագությամբ ընթանում է մետաղի մակերեսի տարբեր մասերում:

2. Ընտրովի կոռոզիան ընդգրկում է մետաղի (մետաղական կոնստրուկցիայի) մակերեսի առանձին մասեր: Այն իր հերթին բաժանվում է 2 տեսակների.

  • մակերեսային,
  • խորքային:

3. Միջճյուղային կոռոզիան տեղի է ունենում մետաղի ներսում, տարածվում է դեպի մետաղի մակերևույթ և մետաղի բյուրեղների կապը մետաղի մակերեսի հետ կամաց-կամաց ոչնչացվում են:

ՄԵՏԱՂԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԵՏ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹՈՎ ԱՌԱՆՁՆԱՆՈՒՄ ԵՆ

  • քիմիական,
  • էլեկտրաքիմիական կոռոզիա:

Քիմիական կոռոզիան տեղի է ունենում, երբ մետաղի վրա ազդում են չոր գազեր և ( կամ ) հեղուկներ, որոնք ոչ էլեկտրոլիտներ են (բենզին, յուղ, խեժեր):

Մետաղի քիմիական կոռոզիայի ամենատարածված օրինակը թթվածնի հետ ռեակցիան է.

Me + 0,5O2 → MeO 4Fe + 3O2 → 2Fe2O3:

Տեղի է ունենում նաև հետևյալ քիմիական ռեակցիան.

Fe3C + 2H2 → 3Fe CH4

Էլեկտրաքիմիական կոռոզիան տեղի է ունենում, երբ մետաղի վրա ազդում են հեղուկ էլեկտրոլիտներ (աղեր, թթուներ, ալկալիներ ջրային լուծույթներ), խոնավ գազեր և օդ (էլեկտրական հոսանքի հաղորդիչներ):

ԿՈՌՈԶԻԱ

ՄԵՏԱՂՆԵՐԸ ԿՈՌՈԶԻԱՅԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՄԵԹՈԴՆԵՐ

  • ագրեսիվ միջավայրից մետաղների և մետաղական կոնստրուկցիաների հեռու պահելը,
  • շրջակա միջավայրի ազդեցությունների նվազեցումը,
  • նորմալ ջերմաստիճանի և խոնավության պայմանների ապահովումը,
  • հակակոռոզիոն ծածկույթների (քսուկների) կիրառումը:

Հաճախ, մետաղները և մետաղական կոնստրուկցիաները կոռոզիայից պաշտպանելու համար դրանք պատվում են տարբեր ներկերով և լաքերով (նախաներկեր, ներկեր, էմալներ, լաքեր և այլն), պաշտպանվում են կոռոզիայից դիմացկուն բարակ մետաղական ծածկույթներով ( ներառյալ ցինկապատումը, ալյումինե ծածկույթները և այլն ): Բացի այդ, մետաղը պաշտպանվում է կոռոզիայից խառնուրդով, այսինքն՝ հալելով այն մեկ այլ մետաղի (քրոմ, նիկել և այլն) և ոչ մետաղի հետ:

Էջի Ասույթը

ԱՍՈՒՅԹ

Ստեղծեք սրտով, կառուցեք մտքով

— Քրիս Ջամի ՝ բեստսելերների հեղինակ

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.