ԴԻԱԲԵՏ


Շաքարային դիաբետ ( շաքարախտ )-ը քրոնիկական հիվանդություն է, որն առաջանում է նյութափոխանակության խանգարումներով` ինսուլինի սինթեզի անբավարարության և արյան մեջ շաքարի ավելացման պատճառով: Հիվանդությունը կարող է հանգեցնել մի շարք լուրջ պաթոլոգիաների զարգացման:

ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏ ( ՇԱՔԱՐԱԽՏ ) -Ի ՏԵՍԱԿՆԵՐՆ ԵՆ

Գոյություն ունեն շաքարախտի երկու տեսակ:

  • I տիպն արտահայտվում է ինսուլինի անբավարար արտադրությամբ: I տիպի շաքարախտը ավելի հաճախ ախտորոշվում է երեսուն տարեկան չլրացած հիվանդների մոտ: Շատ դեպքերում այն ​​զարգանում է վիրուսային հիվանդության կամ տոքսինների ազդեցության պատճառով, ենթաստամոքսային գեղձի գործունեության վատթարացման հետևանքով,
  • II տեսակը՝ մարմինը պարզապես չի ընդունում ինսուլինը:

Շաքարախտով հիվանդների մեծ մասը հիվանդանում է II տիպի հիվանդությամբ: Տարիքով մարդիկ ավելի հակված են II տիպի հիվանդության , քանի որ տարիների ընթացքում շաքարի հանդուրժողականությունը նվազում է: Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք մեծացնում են II տիպի շաքարախտի զարգացման ռիսկը.

  • ժառանգականություն,
  • ավելորդ քաշ,
  • ոչ պատշաճ դիետա,
  • սրտի և արյան անոթների հիվանդություններ,
  • քրոնիկ սթրես,
  • որոշակի դեղամիջոցների ընդունում,
  • մակերիկամների քրոնիկական անբավարարություն:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 18 000 ( ԱՄՍԱԿԱՆ 1 500 ) դրամից:

ԳՈՎԱԶԴ - MARKETING - GOVAZD


ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ

Շաքարախտը արտահայտվում է հետևյալ ախտանիշներով.

  • անընդհատ ծարավի զգացում, որը չի դադարում հեղուկների օգտագործմամբ,
  • հաճախակի միզարձակություն,
  • ախորժակի ավելացում,
  • մաշկի չորացում,
  • քորի առաջացում,
  • աշխատունակության անկում,
  • անքնություն,
  • կծկումներ սրունքներում,
  • տեսողության նվազում:

Նշենք նաև, որ հնարավոր է, որ հիվանդությունը երկար ժամանակ ընթանա՝ բացարձակապես առանց ախտանիշների: Դա հնարավոր է պարզել միայն թեստեր հանձնելուց հետո:


ՊԼԱՍՏԻԿԱ - ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ


ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ ԲՈՒԺՈՒՄԸ

Թերապիան ուղղված է.

  • գլյուկոզայի մակարդակի իջեցմանը,
  • նյութափոխանակության գործընթացների նորմալացմանը և
  • բարդությունների կանխարգելմանը:

Ձեր բժշկի խորհուրդներին և նշանակումներին պետք է հետևեք ձեր ողջ կյանքի ընթացքում: Սա հիմնականում վերաբերում է հատուկ դիետայի պահպանմանը: Դիետայի բաղադրությունը կախված է հիվանդության ձևից:

Բացի այդ, շաքարախտի բուժման ժամանակ օգտագործվում է դեղորայք: Անհրաժեշտ դեղերի ցանկը որոշվում է բժշկի կողմից` համապատասխան.

  • շաքարախտի ձևին,
  • բարդությունների առկայությանը և
  • հիվանդի առողջության ընդհանուր վիճակին:

I տիպի շաքարախտում նշանակվում է ինսուլինաթերապիա: Հիվանդը պետք է սովորի ինքնազգացողության ինքնակառավարման, իր հարազատներին սովորեցնի, կոմայի զարգացման դեպքում, առաջին օգնության հմտությունները: Բացի այդ, շատ դեպքերում անհրաժեշտ է ավելորդ քաշի և կենսակերպի փոփոխությունների խիստ վերահսկողություն:


MEZOTERAPIA - DEMQI MEZOTERAPIA


Ի ԴԵՊ …

Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ եք տեղեկացված շաքարային դիաբետի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և ձեր պահանջներին համապատասխան բուժում ստանալուց հետո սույն կայքում հայտնել ձեր կարծիքը կլինիկաների և հիվանդանոցների վերաբերյալ, որի համար կայքը նախապես հայտնում է

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք.

  • նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք բուժհիմնարկներին վերացնել ծառայություններում առկա թերությունները, եթե այդպիսիք կհայտնաբերվեն:

Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:


ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Էսթետիկ Բժշկության Կենտրոն

Առաջատար Էսթետիկ Բժշկության Կենտրոնները


Առաջատար Կլինիկաները

կլինիկա - կլինիկաներ երևան - հիվանդանոց


ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ


ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ

Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:


Leave a Comment

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.