ՆԱԽԱԲԱՆ

Գրին Քարտ ( Green Card )-ը, որը պաշտոնապես հայտնի է որպես մշտական բնակության քարտ, անձը հաստատող փաստաթուղթ է, որը ցույց է տալիս, որ անձը մշտական բնակություն ունի Միացյալ Նահանգներում: Գրին քարտ ունեցողները պաշտոնապես հայտնի են որպես օրինական մշտական բնակիչներ:

Գրին քարտ ունեցողները իրավունք ունեն դիմելու ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար` ապացույցներ ցույց տալուց հետո, որ նրանք, առնվազն հինգ տարի շարունակ բնակվել են ԱՄՆ-ում և բարոյապես բարձր արժանիքներ ունեցող անձինք են: Նրանք, ովքեր 18 տարեկանից ցածր են, ավտոմատ կերպով ստանում են ԱՄՆ քաղաքացիություն, եթե ունեն առնվազն մեկ ԱՄՆ քաղաքացի ծնող:

Ի՞ՆՉ Է ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԳՐԻՆ ՔԱՐՏԸ

Ձեզանից ընդամենը պահանջվում է գործել ԱՄՆ-ի օրենսդրությանը համապատասխան, ներկայացնել եկամտային հարկի հայտարարագրեր և վճարել հարկեր, իսկ բնակության վայրի փոփոխության մասին հաղորդել ներգաղթային ծառայությանը: 18-ից 25 տարեկան տղամարդիկ նույնպես պետք է գրանցվեն համապատասխան մարմիններում` հնարավոր զինծառայության համար, երբ անհրաժեշտություն առաջանա:

ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ԼՔԵԼ ԵՐԿԻՐԸ

Գրին քարտի տիրոջ համար ցանկալի է օրացուցային տարվա ընթացքում առնվազն վեց ամիս մնալ ԱՄՆ-ում: Եթե ​​վեց ամսից ավելի բացակայում եք, բայց մեկ տարուց պակաս, ապա մուտքի ժամանակ ձեզ կարող են հարցնել երկար բացակայության պատճառների մասին: Այս դեպքում ձեզ հարկավոր է հիմնավորել բացակայության պատճառները:

Եթե ​​ձեզ անհրաժեշտ է մեկ տարուց ավելի ԱՄՆ-ից մեկնել, ապա պետք է դիմեք համապատասխան մարմիններին թույլտվություն ստանալու համար:

[templatic_contentbox type=”info” title=”Կարևոր է”]Երկրից դուրս անցկացրած ժամանակը ազդում է քաղաքացիություն ստանալու հնարավորության վրա: Գրին քարտ ունենալուց 5 տարի անց Ամերիկայի քաղաքացի դառնալու համար իրականում առնվազն 2.5 տարի պետք է գտնվեք ԱՄՆ-ում: [/templatic_contentbox]

ԻՆՉՊԵ՞Ս ՍՏԱՆԱԼ ԳՐԻՆ ՔԱՐՏ

 Գրին Քարտ Ստանալու Մի Քանի Եղանակներ Կան

  1. Ամուսնություն ԱՄՆ քաղաքացու հետ: Հարկ է նշել, որ այս կետը գործում է ոչ միայն աղջիկների, այլ նաև՝ տղամարդկանց և նույնասեռ զույգերի համար,
  2. Ընտանիքի վերամիավորում: Այս մեթոդը կարող են օգտագործել ԱՄՆ քաղաքացու ամենամոտ հարազատները.
  • ամուսինները,
  • 21 տարեկանից ցածր չամուսնացած երեխաները,
  • ծնողները,
  • 21-ից բարձր տարիքի եղբայրները ու քույրերը:

3. Աշխատանքային ներգաղթ: Այս տարբերակը ձեր ապագա գործատուից կպահանջի միջնորդել և ծախսել մի քանի հազար դոլար ձեզ համար: Բացի այդ, տարեկան թողարկված վիզաների քանակը սահմանափակ է: Հարկ է նշել, որ ընդհանուր վիզաների քանակից որոշակի վիզաներ տրամադրվում է նաև մագիստրոսի կոչում ստացողներին:

4. Քաղաքական ապաստան: Այն ստանալու համար դուք պետք է ապացույցներ ներկայացնեք, որ ձեր հայրենի երկրի տարածքում ենթարկվում եք.

  • ռասսայական,
  • կրոնական,
  • քաղաքական կամ
  • այլ պատճառներով հետապնդումների:

5. Ներդրումներ: ԱՄՆ-ում գործող բիզնեսներում խոշոր չափի ներդրումների համար նույնպես կարող եք գրին քարտ ստանալ:

6. Դիվերսիֆիկացված վիճակախաղ:

Ի՞ՆՉ Է ԳՐԻՆ ՔԱՐՏԻ ՎԻՃԱԿԱԽԱՂԸ ԵՎ Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ

Դիվերսիֆիկացված վիճակախաղը վիզաների խաղարկություն է, որը տալիս է Միացյալ Նահանգների մշտական ​​բնակչի կարգավիճակ ստանալու իրավունք ( գրին քարտ ): Վիճակախաղն անցկացվում է ամեն տարի:

ՈՐՔԱ՞Ն Է ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Տարեկան խաղարկվում է ավելի քան 55 հազար գրին քարտ, մինչդեռ վիճակախաղին մասնակցում են միլիոնավոր դիմորդներ ( ավելի ճիշտ՝ տարեկան մոտ 10 միլիոն ): Այսպիսով, գրին քարտ շահելու հավանականությունը մոտավորապես 1-ն է 200-ից: Հաղթողներին պատահականորեն ընտրում է համակարգիչը:

ԻՆՉՊԵ՞Ս ՇԱՀԵԼ ԳՐԻՆ ՔԱՐՏ

Դուք պետք է լրացնեք ձևաթուղթ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայության պաշտոնական կայքում, կցեք պահանջներին համապատասխանող լուսանկարներ և ստանաք հաստատման կոդ, որով կարող եք ստուգել՝ արդյո՞ք ձեր գրին քարտը շահել է: Մասնակցության վճարն անվճար է: Կարող եք դիմել ամեն տարի:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՀԵՏՈ

 Գրին քարտ շահելը դեռ ամենը չէ: Դրանից հետո դուք պետք է.

  • ներկայացնեք համապատասխան փաստաթղթեր,
  • վճարեք հյուպատոսական վճարը,
  • հարցազրույց անցնեք դեսպանատանը և
  • միայն այդ դեպքում կկարողանաք մուտք գործել Ամերիկայի Միացյալ Նահանգներ:


ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Իրավաբանական Գրասենյակների Վարկանիշը


Տուրիստական Գործակալությունների Վարկանիշը


Էջի Ասույթը

Մարդը երբեք ոչինչից չի հրաժարվում, նա ուղղակի մի հաճույքը փոխարինում է մյուսով

— Զիգմունդ Ֆրեյդ՝ ավստրիացի հոգեբան

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.