ՆԱԽԱԲԱՆ
Բիզնեսում ներդրումները միշտ ուղեկցվում են ռիսկերով, ուստի մինչ ներդրումներ կատարելը փորձառու ներդրողները միշտ գնահատում են նախագծի շահութաբերությունը և հաշվարկում դրա զարգացման հեռանկարները: Հաճախ օգտագործվող վերլուծության գործիքը ֆինանսական լծակներն են: Դրա հաշվարկման բանաձևը հնարավորություն է տալիս որոշել նախագծում փոխառու միջոցների ներգրավման ազդեցությունը:
Ի՞ՆՉ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԼԾԱԿԸ
Ֆինանսական լծակը փոխառու գումարի ( պարտքի ) օգտագործումն է ակտիվների գնումը ֆինանսավորելու համար` ակնկալելով, որ նոր ակտիվից եկամուտը կամ կապիտալի շահույթը կգերազանցի փոխառության արժեքը ( տոկոսները ):

ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՇԽԱՏՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԼԾԱԿԸ

Ակտիվներ ձեռք բերելիս ընկերությանը ֆինանսավորման համար մատչելի են երեք տարբերակ ՝
- սեփական կապիտալի,
- պարտքի և
- վարձակալության միջոցների օգտագործում:
Սեփական կապիտալից բացի, մնացած տարբերակները կրում են ֆիքսված ծախսեր: Լեվերրիջի ( լծակի ) իմաստը կայանում է նրանում, որ փոխառու ( վարկային ) միջոցների ներգրավման և այլ համանման պայմանների դեպքում, ներդրումը կարող է լինել մի քանի անգամ արդյունավետ և ունենալ ավելի բարձր ROI ( Return of Investment )՝ Ներդրման Վերադարձի Գործակից:
Ասվածը ավելի պարզ լինելու նպատակով եկեք դիտենք օրինակը:
Ընդունենք Անահիտը և Կարենը պատրաստվում են ներդրում կատարել 500 000 $ անշարժ գույքում և որոշ ժամանակ անց այն վաճառել ավելի թանկ գնով: Ընդ որում, Կարենը ներդրումը կատարում է սեփական միջոցներով, իսկ Անահիտը 50 000 $ սեփական և 450 000 $ փոխառու միջոցներով:

Ինչպես երևում է աղյուսակից, Անահիտը բացարձակ մեծությամբ ավելի քիչ շահույթ է ստացել, քան Կարենը: Սակայն , մյուս կողմից Անահիտը ունի ավելի բարձր ներդրման վերադարձի գործակից ( ROI ), քան Կարենը, այսինքն, Անահիտը քիչ սեփական գումարով տոկոսային հարաբերությամբ ավելի շատ գումար է վաստակել, քան Կարենը, ինչն էլ հենց հանդիսանում է ֆինանսական լծակի էֆեկտը:
Ի ԴԵՊ …
Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ և մանրամասն եք տեղեկացված ֆինանսական լծակի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Միաժամանակ խնդրում ենք նաև հիշել և ձեր պահանջներին համապատասխան ֆինանսական վերլուծությունների ծառայություններ ստանալուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը հաշվապահական ընկերության վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք հաշվապահական ընկերություններին վերացնել ծառայություններում առկա թերությունները, եթե իհարկե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:

Կանոն 1` Երբեք մի կորցրեք փողը: Կանոն 2` Երբեք մի մոռացեք թիվ 1 կանոնը
— Ուորեն Բաֆեթ