Բարձրագույն ուսումնական հաստատություն ( ԲՈՒՀ ) կամ համալսարաններ դիմելու գործընթացի առաջին մարտահրավերն այն է, թե ո՞ր ԲՈՒՀ-ը և ինչպե՞ս ընտրել: Դուք կարող եք կատարել բուհերի ընտրություն պատահականորեն, կամ կարող եք ամիսներ անցկացնել ՝ որոշելով լավագույն տարբերակները: Ցանկացած պարագայում, դուք պետք է համոզված լինեք, որ կատարել եք ճիշտ ընտրություն ԲՈՒՀ կամ համալսարան ընտրելու հարցում:

1. ՀԱՄՈԶՎԵՔ, ՈՐ ԿԱՏԱՐԵԼ ԵՔ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Ամենակարևորը, հիմնարար և 100 % վստահ լինել ձեր ընտրած բնագավառի (առարկայի) ընտրության հարցում: Չէ՞ որ ձեր հաջորդ չորսից-վեց տարիները կանցկացնեք այն ուսումնասիրելով, իսկ հաջորդ 40-50 տարիները`աշխատելով այդ բնագավառում: Եթե կասկածում եք ձեր ընտրության հարցում, կարդացեք և շարունակեք ուսումնասիրել ամեն ինչ, ինչ վերաբերվում է տվյալ բնագավառին.

  • ստուգեք աշխատանքի ընտրանքները,
  • դասընթացի բովանդակությունը,
  • աշխատավարձերը:

Google- ը ձեր ընկերն է: Բայց հաստատ է մի բան, դուք հաստատ չեք ուզում, որ երկամսյա ուսումնասիրություն կատարեք և ի վերջո, պարզվի, որ ուզում եք ատամնաբույժ լինել մաթեմատիկոսի փոխարեն:

2. ՍՏՈՒԳԵՔ ԲՈՒՀ-Ի ( ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ) ՎԱՐԿԱՆԻՇԸ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ

REVIEW

Այս կետը, թերևս ամենակարևորներից է: Սույն, www.BizRatings.online կայքում դուք կարող եք գտնել ուսանողների և բուհը կամ համալսարանը արդեն ավարտածների կարծիքները և գնահատականները տվյալ ուսումնական հաստատության վերաբերյալ: Նրանք, իրենց խորհուրդներով և հայտնած կարծիքներով, ձեզ կօգնեն կողմնորոշվել ԲՈՒՀ-ի կամ համալսարանի ճիշտ ընտրության հարցում: Չէ՞ որ նրանք տիրապետում են ավելի շատ տեղեկատվության և անցել են (անցնում են ) ուսանողական ճանապարհը:

3. ՍՏՈՒԳԵՔ ԼՍԱՐԱՆԻ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԻՑԸ

Այս գործակիցը ձեզ կօգնի հասկանալ, թե որքանով են ծանրաբեռնված ուսումնական հաստատության լսարանները: Որքա՞ն քիչ ուսանողներ մասնակցեն դասընթացներին, այնքան ավելի մատչելի ու հեշտ կընթանա ուսումնական պրոցեսը:

ԼՍԱՐԱՆԻ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԻՑ = ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՆԱԿ / ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿ

Որքան մեծ է լսարանի ծանրաբեռնվածության գործակիցը, այնքան լսարնում քիչ կլինեն ուսանողների քանակը և հակառակը:

4. ԾԱՆՈԹԱՑԵՔ ԲՈՒՀ-Ի ( ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ) ԳՐԱԴՐԱՆԻՆ

Չնայած ներկայումս ուսանողներից շատերը օգտվում են համացանցից, այնուամենայնիվ, մասնագիտական տեղեկատվություն ստանալու համար ուսանողները ստիպված կլինեն փնտրել մասնագիտական գրականություն: Այդ առումով, ցանկալի է, որ ձեր ընտրած ուսումնական հաստատությունը ունենա համապատասխան գրադարան, այլապես դուք ստիպված կլինեք գրականություն հայթայթել այլ աղբյուրներց:

5. ՍՏՈՒԳԵՔ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Ի՞նչ առարկաներ եք ուսումնասիրելու ձեր ուսանողական տարիներին, դուք կարող եք ծանոթանալ ԲՈՒՀ-ի կամ համալսարանի կայքում: Իհարկե, ոչ բոլոր կայքերում դուք կարող եք գտնել այդ տեղեկատվությունը, սակայն դուք կարող եք խնդրել և այն ստանալ ԲՈՒՀ դիմելիս:

Սա կարևոր է այն առումով, որ դուք կհամոզվեք ձեր ճիշտ ընտության հարցում կամ հնարավոր է, փոխեք ձեր որոշումը:

6. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ Ի՞ՆՉ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ ԵՎ ԽՄԲԱԿՆԵՐ Է ԲՈՒՀ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

ՀՈԲԲԻ

Բացի գիտությամբ և կրթությամբ զբաղվելուց, յուրաքանչյուր ուսանողի հուզում է նաև ժամանցի անցկացման վայրերի և հոբբիի հարցերը: Գրեթե բոլոր ԲՈՒՀ-երը և համալսարանները լրացուցիչ առաջարկում են բազմաթիվ մասնագիտական և ոչ մասնագիտական ակումբներ, ուսանողական միջոցառումներ և խմբակներ: Ստուգեք այդ ցանկը, արդյո՞ք դուք կգտնեք ձեր հետաքրքրություններին համապատասխան խմբակը կամ ժամանցի վայրը:

Դա կերևոր է այն առումով, եթե դուք ունեք որևէ հետաքրքրություն (հոբբի) և այն բացկայում է տվյալ ԲՈՒՀ-ի կամ համալսարանի ցուցակում, ապա դուք ստիպված կլինեք ծախսել լրացուցիչ միջոցներ և ժամանակ ձեր նախընտրելի զբաղմունքով զբաղվելու համար:

7. ԵԹԵ ԿԱ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ, ՍՏՈՒԳԵՔ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՑԱՐԱՆԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՐԱԿԸ

Հնարավոր է, որ ձեր ուսանողական տարիներին դուք հեռու գտնվեք ձեր ընտանիքից: Այդ առումով ուսանողական կացարանի հարցը կարևոր է: Կարևոր է, որ կացարանը լինի հնարավորինս հարմարավետ, ինչը կնպաստի ձեր կրթական գործընթացներին:

Պատրաստ եղեք նաև, որ հնարավոր է դուք ինչ-որ բաներ պատրաստեք նաև խոհանոցում: Այս առումով նպատակահարմար է որոշ հմտություններ ձեռքբերել նախքան ուսանողական կացարան տեղփոխվելը:

8. ԿԱՐԻԵՐԱ

Շատ քչերն են սովորում պարզապես սովորելու համար: Վաղ թե ուշ, գումար վաստակելու և աշխատելու անհրաժեշտություն է առաջանալու:

Շատ ուսումնական հաստատություններ հոգ են տանում նաև իրենց ուսանողների աշխատանքի տեղավորման համար: Նրանք կապ են պաշպանում առաջատար ընկերությունների հետ և իրենց լավագույն ուսանողների թեկնածությունը առաջարկում այդ ընկերություններին:

Նախապես ծանոթացեք, արդյո՞ք ձեր ընտրած ԲՈՒՀ-ը կամ համալսարանը ունի նման ծառայություն:

ԱՄՓՈՓՈՒՄ

Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված ԲՈՒՀ-երի ընտրության հարցում: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի ԲՈՒՀ-ի ընտրության հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և ԲՈՒՀ ընդունվելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը ԲՈՒՀ-ի, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • նախ՝ կօգնեք ապագա ուսանողներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք ԲՈՒՀ-երին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:


ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Դասընթացների Վարկանիշը

Համալսարանների Վարկանիշը

Էջի Ասույթը

Հասարակությանը փոխելն այնքան էլ դժվար չէ, դժվար է փոխել ինքդ քեզ

— Նելսոն Մանդելա՝ Հարավաֆրիկյան քաղաքական գործիչ

Top 10 Armenia

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.