ՆԱԽԱԲԱՆ

Այսօր ավելի ու ավելի հաճախ են շինարարները և դիզայներները առաստաղի ձևավորումը կատարում «Կախովի» առաստաղների միջոցով: Դա պայմանավորված է տարբեր գործոններով: «Կախովի» առաստաղները նկատելիորեն առանձնանում են այլ անալոգային ֆոնի վրա և ունեն մի շարք առավելություններ, չնայած զերծ չեն թերություններից:

«Կախովի» առաստաղները վերևից սահմանափակում են սենյակը և կցվում են առաստաղին կամ կախոցներով ծածկույթին: Կախովի առաստաղները օգտագործվում են հետևյալ նպատակներով.

  • լուսավորություն,
  • ձայնի կլանում,
  • ձայնամեկուսացում,
  • օդափոխություն,
  • դեկորատիվ նպատակներ. դրանք թաքցնում են օդափոխման ուղիները, խողովակները, մալուխները, կրող կառույցների դուրս ցցված տարրերը,
  • հրդեհային պաշտպանություն:

ԿԱԽՈՎԻ ԱՌԱՍՏԱՂԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՌԱՍՏԱՂ

«Կախովի» առաստաղի անվանումը տրվել է հատուկ տեխնոլոգիայի համար: Այն չպետք է շփոթել գիպսաստվարաթղթի վրա հիմնված դասական շինանյութի հետ, որոնք հատուկ ամրացումներով ամրացված են վանդակաճաղի վրա: Տեխնիկական տեսանկյունից այն շրջանակային (կարկասային) համակարգ է, որը կախված է հիմնական առաստաղից: Ամրացումն իրականացվում է կախոցների միջոցով:

Պարզ ասած՝ շրջանակն (կարկասը) կախված է մետաղական կախոցներով, որոնք տեղադրված են առաստաղի մեջ` միմյանցից որոշակի հեռավորության վրա: Կախիչների երկարությունը նույնն է, ինչը որոշում է առաստաղի հավասար բարձրությունը հատակի համեմատ: Կախիչներին աջակցում են կրիչները, որոնց վրա կցված են մետաղական պրոֆիլներ: Հարդարման նյութը պտուտակվում է պրոֆիլների մեջ՝ փորձելով հնարավորինս ճշգրիտ միացնել թերթերը:

ԱՌԱՍՏԱՂ
LAV - OK

«Կախովի» առաստաղներ ունեն որոշ յուրահատուկ առավելություններ.

  • «կախովի» առաստաղները ունիկալ են,
  • hնաարավոր է չլինի երկրորդ նմանատիպ դիզայնով առաստաղ,
  • առաստաղին կարող են ապահովել յուրահատուկ դիզայն,
  • հնարավորություն են տալիս քողարկել առաստաղի հնարավոր թերությունները և կոմունիկացիայի համակարգերը,
  • հնարավոր է ինքնուրույն որոշել առաստաղի բարձրությունը,
  • հնարավոր է ստանալ ամենատարբեր գունային էֆեկտներ,
  • եթե տեղադրման (մոնտաժային) աշխատանքները ճիշտ են կատարվել, ապա այն կարելի է օգտագործել երկարաժամկետ՝ ավելի քան 15 տարի,
  • տարբեր դիզայներներ «կախովի» առաստաղները օգտագործում են տարբեր նշանակության տարածքները առանձնացնելու նպատակով:
VAT E

Չնայած բազմազան առավելությունների, «կախովի» առաստաղներն ունեն նաև մի շարք թերություններ.

  • անգամ կախոցները կարճ լինելու դեպքում, կրճատվում է առաստաղի բարձրությունը, Ցանկալի չէ կիրառել «կախովի» առաստաղները, եթե ի սկզբանե սենյակի բարձրությունը չի գերազանցում 2,7 մետրը,
  • ինչպիսի նյութ էլ ընտրեք առաստաղի համար, միևնույն է, այն երաշխավորված չէ մեխանիկական ազդեցություններից, հաճախ նաև՝ ջրի և խոնավության ազդեցությունից: Տվյալ դեպքում, դուք ստիպված կլինեք փոխել առաստաղը կամ նրա մի հատվածը,
  • համեմատաբար բարդ կոնստրուկցիաները ունեն ճշգրիտ հաշվարկների անհրաժեշտություն, ինչի համար անհրաժեշտ է ծախսել ժամանակ և առաջացնում է լրացուցիչ դժվարություններ,
  • ցանկացած տիպի տեխնալոգիական անհամապատասխանությունները կարող են հանգեցնել «կախովի» առաստաղի դեֆորմացիային:
ԱՌԱՍՏԱՂ

ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՆԵԼ

Ցանկացած բնույթի ապրանք գնելիս օգտակար է հաշվի առնել այդ ապրանքից օգտված հաճախորդների կարծիքները և գնահատականները: Սույն՝ www.BizRatings.online կայքում դուք կարող եք փնտրել և գտնել կախովի առաստաղներ վաճառաող և բարձր վարկանիշ ( Rating ) ունեցող շինանյութի խանութների ցանկը և ընտրել այն խանութները, որոնց գնորդները գոհ են «կախովի» առաստաղների որակից և խանութի սպասարկումից:

«ԿԱԽՈՎԻ» ԱՌԱՍՏԱՂԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

«Կախովի» առաստաղի տեսակները հիմնականում կարելի է դասակարգել ըստ.

  • դիզայնի,
  • նյութի տեսակի:

ԿԱԽՈՎԻ ԱՌԱՍՏԱՂԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԸՍՏ ԴԻԶԱՅՆԻ

Կախովի առաստաղների դասակարգումը ներառում է առաստաղի նախագծման բազմաթիվ տարբերակներ: Դրանք կարող են պայմանականորեն բաժանվել մի քանի տեսակների: Ըստ կառուցվածքի տեսակի՝ դրանք են.

  • մեկ մակարդակ,
  • երկաստիճան,
  • երեք մակարդակ,
  • բազմամակարդակ:
ԱՌԱՍՏԱՂ
ԿԱԽՈՎԻ ԱՌԱՍՏԱՂ — ՄԵԿ ՄԱԿԱՐԴԱԿ
ԱՌԱՍՏԱՂ
ԿԱԽՈՎԻ ԱՌԱՍՏԱՂ — ԲԱԶՄԱՄԱԿԱՐԴԱԿ

ԿԱԽՈՎԻ ԱՌԱՍՏԱՂԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԸՍՏ ՆՅՈՒԹԻ

ԹԵՐԹԱՎՈՐ ՍԱԼԵՐ

Թերթավոր սալերը ունեն այն առավելությունը, որ կարելի կտրել համապատասխան դիզայնի: Սակայն, միևնույն ժամանակ այն ստեղծում է լրացուցիչ աշխատանք և դժվարություններ:

ԳԻՊՍԱԿԱՐՏՈՆԻ ԹԵՐԹԵՐ
ԱՌԱՍՏԱՂ
ԿԱԽՈՎԻ ԱՌԱՍՏԱՂԻ ՄՈՆՏԱԺ

ԿԱՍԵՏԱՅԻՆ ԿԱԽՈՎԻ ԱՌԱՍՏԱՂՆԵՐ

ԿԱՍԵՏԱՅԻՆ-ԿԱԽՈՎԻ-ԱՌԱՍՏԱՂ
ԿԱՍԵՏԱՅԻՆ ԱՌԱՍՏԱՂ
ԿԱՍԵՏԱՅԻՆ-ԿԱԽՈՎԻ-ԱՌԱՍՏԱՂ
ՄԱՆԿԱԿԱՆ ՍԵՆՅԱԿԻ ԱՌԱՍՏԱՂ

ՑԱՆՑԱՁԵՎ ԿԱԽՈՎԻ ԱՌԱՍՏԱՂՆԵՐ

ԿԱԽՈՎԻ-ԱՌԱՍՏԱՂ-ՑԱՆՑԱՅԻՆ
ԿԱԽՈՎԻ ԱՌԱՍՏԱՂ ՑԱՆՑԱՅԻՆ
ԳՈՒՆԱՎՈՐ-ԿԱԽՈՎԻ-ԱՌԱՍՏԱՂ
ԳՈՒՆԱՎՈՐ ԿԱԽՈՎԻ ԱՌԱՍՏԱՂ

ՁԳՎՈՂ ԱՌԱՍՏԱՂՆԵՐ

Ձգվող առաստաղների օգտագործումը պայմանավորված է.

  • դրանց բարձր առաձգականությամբ,
  • դեֆորմացիային դիմադրողականությամբ,

Ձգվող կտավը ավելի հաճախ կցվում է գիպսաստվարաթղթե շրջանակին, չնայած այն հաճախ ամրացվում է նաև կախովի կառուցվածքի շրջանակի վրա: Նման ձգվող առաստաղների համար նյութը ՊՎՔ թաղանթն ու գործվածքներն են: Թաղանթն ունի ավելի մեծ առաձգականություն, այն կարող է ունենալ փայլուն, փայլատ և ատլասե (ծածկված) մակերեսային հյուսվածք:

ԱՄՓՈՓՈՒՄ

Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված կախովի առաստաղների վերաբերյալ, դրանց հատկությունների և կիրառելիության մասին: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի կախովի առաստաղներ ընտրելիս և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և կախովի առաստաղներ գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը կախովի առաստաղներ արտադրողների և իրացնողների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք կախովի առաստաղներ արտադրողներին ( շինանյութի խանութներին ) վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:

Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:

Էջի Ասույթը

ԿԱՐԱՏԵ - ԿԱՐԱՏԵԻՍՏ

Ես չեմ վախենում նրանից, ով ուսումնասիրում է 10,000 տարբեր հարվածներ: Ես վախենում եմ մեկից, ով ուսումնասիրում է մեկ հարվածը 10,000 անգամ

— Բրյուս Լի ( Брюс Ли )՝ ամերիկացի կինոդերասան

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.