ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵՄ ՄԱՆԿԱԿԱՆ ԿԱՀՈՒՅՔ
Թվում է, թե նոր կահույք ընտրելը հաճույք է՝ քայլում ես կահույքի սրահում, նայում, կահույքը դուր է գալիս, գնում ես: Բայց իրականում պարզվում է, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, հատկապես երբ խոսքը վերաբերում է երեխաների ( մանկական ) սենյակին: Կահույք ընտրելիս մենք բոլորս կենտրոնանում ենք այնպիսի հիմնական պարամետրերի վրա, ինչպիսիք են գրավիչ տեսքը, ֆունկցիոնալությունն ու որակը, բայց երեխայի համար սենյակը պետք է լինի նաև հնարավորինս անվտանգ: Այդ պատճառով առաջին պլան են մղվում.
- կահույքի բոլոր կտորների էկոլոգիապես մաքուր լինելը,
- սուր անկյունների, ապակե ներդիրների և այլ տրավմատիկ տարրերի բացակայությունը:
Միևնույն ժամանակ, մի մոռացեք հաշվի առնել այլ գործոններ, ինչպես նաև սենյակի պարամետրերը կահույքի չափի հետ, որպեսզի ձեր երեխան խաղալու տեղ ունենա:
№ 1. ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՃԻՇՏ ԳՈՒՅՆԵՐ
Վաղ տարիքում բացարձակապես ամեն ինչ ազդում է երեխայի զարգացման բնութագրերի վրա: Նրան շրջապատող գույները կարևոր դեր են խաղում և քանի որ երեխան ժամանակի զգալի մասը անցկացնում է մանկական սենյակում ու սենյակի գունային սխեման առաջին հերթին ազդում է երեխայի ենթագիտակցության վրա, ուստի՝ այդ պատճառով շատ կարևոր է ճիշտ ընտրել մանկական սենյակի գույները, որոնք կօգտագործվեն նաև կահույքի ընտրության ժամանակ:

Հաշվի առեք երեխայի տարիքը, քանի որ գունային այն երանգները, որոնք կիրառելի են երեք տարեկան երեխաների համար, բացարձակապես անօգուտ է դեռահասների համար:
Ամեն դեպքում հարկ է հիշել, որ մանկական սենյակը տարբերվում է մնացած սենյակներից իր պայծառությամբ, առասպելականությամբ և գունագեղությամբ, բայց այն այդպիսին դարձնելու ցանկությունը պետք չէ չարաշահել, այլապես մանկական սենյակը կարող է վերածվել գունային քաոսի:
Ընտրում Ենք Մանկական Կահույքի Գույնը
Կահույքի գույնը ընտրելիս կարող եք նաև հետևել հոգեբանի խորհուրդներին: Այսպիսով, օրինակ՝
- կարմիրը նպաստում է ակտիվությանն ու հոգնածությանը,
- մուգ կապույտը կարող է ճնշող լինել,
- բաց կանաչը օգնում է ավելի լավ կենտրոնանալ, բարելավում է տրամադրությունը և հանգստացնում,
- դեղինի և նարնջագույնի նման վառ գույները պետք է օգտագործվեն ավելի չեզոք գույների հետ համատեղ:

№ 2. ՀԱՇՎԻ ԱՌԵՔ ՍԵՆՅԱԿԻ ՄԱԿԵՐԵՍԸ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՏԱՐԻՔԸ

Մանկական սենյակի համար կահույք ընտրելիս կարևոր է չսխալվել: Կարևոր է գտնել այն ոսկե միջինը, երբ մանկական կահույքը կկատարի իրեն վերապահված բոլոր գործառույթները, բայց միևնույն ժամանակ սենյակում խառնաշփոթություն չի ստեղծվի: Կարևոր է նախապես չափել ամեն ինչ՝ մտովի կամ թղթի վրա և արդեն դրանից հետո՝ ընտրություն կատարել:
Հարկ է նաև հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները; Եթե նորածնի սենյակում ձեզ հարկավոր է.
- օրորոց,
- սեղան և
- խաղալիքների փոքր պահարան,
ապա մեծանալուն պես այս հավաքածուն փոխվում է մահճակալի, սեղանի և աթոռի, ավելի շատ տարածք է պահանջվում ոչ միայն խաղալիքներ, այլև գրքեր պահելու համար:
№ 3. ԵՐԲ ԵՐԵԽԱՆ ԴՊՐՈՑ Է ԳՆՈՒՄ
Երբ երեխան դպրոց է գնում, սենյակը կրկին պետք է մի փոքր ձևափոխվի: Այժմ ձեզ անհրաժեշտ է ավելի մեծ սեղան՝ գրելու կամ նույնիսկ համակարգչով աշխատելու համար: Անհրաժեշտ է նաև ապահովել.
- դարակաշարեր,
- մահճակալ,
- պահարաններ և այլն:
Այժմ կլինեն ոչ միայն խաղալիքներ, այլև դասագրքեր, դպրոցական պարագաներ, դպրոցական համազգեստ և այլն: Բացի այդ, աշակերտը արդեն կարող է հյուրեր ընդունել իր սենյակում, ուստի արժե տրամադրել լրացուցիչ նստատեղեր՝ բազմոց կամ բազկաթոռներ:

Դեռահասի սենյակն արդեն ամբողջովին դասավորված է ըստ իր ճաշակի և ավելի շատ նման է մեծահասակների սենյակի՝
- սովորական մահճակալով,
- համակարգչային սեղանով,
- զգեստապահարանով,
- դարակներով և
- դեկորով:
№ 4. ՄԱՆԿԱԿԱՆ ԿԱՀՈՒՅՔԻ ՆՅՈՒԹԵՐ
Մանկական սենյակի կահույքը պետք է գեղեցիկ տեսք ունենա: Միևնույն ժամանակ, այն պետք է լինի.
- ամուր,
- հուսալի,
- դիմակայի բեռների ծանրությանը,
- լինի ֆունկցիոնալ, անվտանգ և էկոլոգիապես մաքուր:

Պահանջների ամենահամեստ ցուցակը մեծապես նեղացնում է ընտրություն կատարելու շրջանակը: Այսպիսով՝ փայտե կահույքն առավել էկոլոգիապես մաքուր է, այն ամուր և գեղեցիկ է:
Եթե Ձեզ անհրաժեշտ է գումար խնայել, կարող եք ընտրել սոճու հավաքածու, բայց այս ծառը նյութ է, որը դժվար չէ վնասել, ուստի ակտիվ երեխայի խաղերն անխուսափելիորեն կհանգեցնեն ճաքերի ու քերծվածքների:
Սաղարթ ծառերն ավելի դիմացկուն են մեխանիկական ազդեցությանը, ուստի դրանք իդեալական են:
Բայց ոչ բոլորը կարող են գնել այդպիսի թանկարժեք կահույք, այնպես որ ժամանակակից շուկան առաջարկում է ԴՍՊ՝ նրբատախտակով կահույքի լայն ընտրանի: Այս արտադրատեսակների մեծ մասը ոչ միայն անորակ է և ակտիվ օգտագործման ընթացքում կկոտրվի, կշերտավորվի և այլն, այլ անընդհատ թունավոր նյութեր կթողարկի:
Բայց կան նաև պատասխանատու արտադրողներ, որոնք առաջարկում են բարձրորակ նրբատախտակից կահույք. Եթե այլ տարբերակներ չկան, ապա անպայման ստուգեք արտադրողի և նյութերի բոլոր որակի սերտիֆիկատները: Մանկական կահույք գնելիս ուշադրություն դարձրեք նաև բոլոր սուր անկյուններին և եզրերին, դրանք պետք է լավ մշակված լինեն և վնասվածք չպատճառեն:
ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵՄ ՄԱՆԿԱԿԱՆ ԿԱՀՈՒՅՔ

Որակական տեսանկյունից, նրբատախտակի և բնական փայտի միջև, MDF-ից կահույքն է: Սա էկոլոգիապես մաքուր դիմացկուն նյութ է, որը հաստատ չի վնասի ձեր և երեխայի առողջությանը: Մակերևույթից այն պատված է դեկորատիվ նյութերով կամ թաղանթով, որպեսզի կահույքի խնամքը հնարավորինս հեշտ լինի:

Բացի թվարկված նյութերից պատրաստված կահույքից, կարելի է ձեռք բերել մի քանի պլաստմասե կահույքի պարագաներ:՝ աթոռներ, սեղաններ և այլն: Միևնույն ժամանակ, դրանք թեթև են, հնարավոր է ինքնուրույն տեղափոխել, բայց կարևոր է, որ պատրաստված լինեն միայն ամենաթանկ և ոչ թունավոր պլաստիկից և այդպիսի ապրանքները հայտնի եվրոպական ապրանքանիշերի տեսականու մեջ են:.
№ 5. ԽԱՂԱՅԻՆ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՆԿՅՈՒՆ
Երեխաների մեծ մասը ակտիվ և շարժուն են և սիրում են խաղալ, այնպես որ կարող եք մանկական սենյակում նախատեսել խաղային և սպորտային տարածք: Նրանք պետք է հստակորեն առանձնացվեն քնելու և ուսումնական հատվածից և միևնույն ժամանակ ունենան բավարար տարածք:
Սպորտային կահույքը չի տեղավորվում յուրաքանչյուր սենյակում, բայց եթե այդպիսի հնարավորություն կա, ինչու՞ չկազմակերպել սպորտային փոքրիկ անկյուն.
- աստիճաններով,
- հորիզոնական ձողերով,
- պարաններով և այլն:
Այստեղ կարևոր է ոչ միայն ընտրել բարձրորակ հավաքածու, որը կդիմանա բոլոր ծանրություններին, այլև այն ճիշտ հավաքել և տեղադրել, ինչը ուղղակիորեն կազդի երեխայի անվտանգության վրա:

ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՆԵՄ ՄԱՆԿԱԿԱՆ ԿԱՀՈՒՅՔ

Ցանկացած ապրանք կամ ծառայություն ընտրելու լավագույն տարբերակներից մեկը հաճախորդների կարծիքները հաշվի առնելն է: Չէ՞ որ նրանք արդեն օգտվել են տվյալ ապրանքից կամ ծառայությունից և լավագույնս տեղեկացված են որակից:
Սույն՝ www.BizRatings.online կայքում դուք կարող եք ծանոթանալ կահույք արտադրողների և ներմուծողների վարկանիշին և հաճախորդների կարծիքներին:
ԱՄՓՈՓՈՒՄ
Մանկական սենյակի համար կահույք ընտրելիս հիմնական չափանիշներն են.
- գեղեցկությունը,
- ֆունկցիոնալությունը,
- որակը և
- անվտանգությունը:
Գնումներ կատարելիս և որոշակի իրեր ընտրելիս մի մոռացեք խորհրդակցել նաև ձեր երեխայի հետ, եթե նա արդեն ունի իր սեփական ճաշակն ու կարծիքը: Բայց, այնուամենայնիվ, շեշտը պետք է դնել կահույքի էկոլոգիապես մաքուր լինելու, ամրության և որակի վրա, քանզի այն պետք է դիմակայի երեխայի ակտիվ խաղերին և վնասվածքներ չառաջացնի:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Կահույքի Սրահների Վարկանիշը
Ջահերի Սրահների Վարկանիշը

Էջի Ասույթը

Դու երբեք չես անցնի օվկիանոսը, քանի դեռ համարձակություն չունես կորցնելու ափը
Քրիստափոր Կոլումբոս՝ իսպանացի ծովագնաց