ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԹԵ՞ …
Գնել բնակարան նորակառույցում, թերևս կարելի է ասել բոլոր քաղաքացիների երազանքն է, մանավանդ երբ նորակառույցը գտնվում է քաղաքի կենտրոնական մասում և ունի գեղեցիկ տեսարաններ։ Բնակարան գնելը լուրջ քայլ է և պահանջում է հավասարակշռված որոշում։ Ընտրությունը պետք է հիմնված լինի ոչ թե ակնթարթային ցանկության, այլ բազմաթիվ գործոնների համակցության վրա.
- ինչի՞ համար է պետք այս բնակարանը,
- որքա՞ն արագ եք ուզում տեղափոխվել,
- տան որ պարամետրերն են ձեզ համար ամենակարևորը,
- գնելու ե՞ք հիփոթեքով թե կանխիկ և այլն:
Այնուամենայնիվ քննարկենք նորակառույցում բնակարան գնելու առավելությունները և թերությունները:

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Դուք կարող եք պատկերացում կազմել ձեր ապագա բնակարանի վերաբերյալ նույնիսկ նախքան շինարարությունը և ձեր բնակարանը կկառուցվի համաձայն ձեր պատկերացումների և ձեր նախընտրած գույներով, որը իսկապես հատկանշական առավելություն է,
- նորակառույցում ձեր նոր բնակարանի շինարարական աշխատանքները կարող են կատարվել առանց ձեր որևէ միջնորդության և դուք կարող եք չանհանգստանալ ձեր բնակարանի կառուցման և արդիականացման հարցերում,
- նորակառույցները հիմնականում կառուցվում են նոր և ժամանակակից պահանջներին համապատասխան՝ հագեցած ժամանակակից տեխնիկայով և տեխնոլոգիաներով, հաճելի ճարտարապետական ոճով և դիզայնով, որը նույնպես շատ կարևոր է ձեր նախասիրությունների ընտրության հարցում,
- նոր տեխնիկայի և տեխնոլոգիաների կիրառումը նաև մեծ ազդեցություն է թողնում ձեր ֆինանսական վիճակի վրա և դուք մի քանի տարի շարունակ որևէ ծախս չեք անելու սանտեխնիկայի, էլեկտրականության, օդափոխության և այլ արդիականացման բնագավառներում,
- նորակառուցներում տեղադրված նորագույն սարքավորումները կխնայեն նաև ձեր կոմունալ վճարումները, քանի որ նրանք ավելի արդյունավետ են գործում, քան համեմատաբար հները,
- նորակառույցում գնված նոր բնակարանը, այդ «նոր տան հոտը» արդեն իսկ շքեղություն է:

ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Նորակառույցում գնված բնակարանը իր արժեքով հաճախ մինչ 30-35 տոկոս ավելի թանկ արժե, քան նմանատիպ բնակարանը,
- շինարարական նախագծերում և մակետներում տեսած հարմարությունները հաճախ գնորդներին չի մատուցվում այն ձևով, ինչ ձևով նախապես ներկայացվում է,
- հաճախ, երբ քաղաքացիները բնակարան են գնում նորակառույցներում, նրանք ստիպված են լինում մի քանի տարի դեռ ապրել շինարարական գոտիում, քանի որ դեռևս շարունակվում են նորակառույցի շինարարական և բարեկարգման աշխատանքները,
- եթե դուք սիրում եք բնությունը և կանաչապատ տարածքները, ապա հնարավոր է, որ դուք երկար տարիներ սպասեք,
- նորագույն տեխնիկան և տեխնոլոգիաները շատ դեպքերում չեն հետաքրքրում այն գնորդներին, ովքեր յուրահատուկ սեր ունեն իրենց ձեռքով կառուցել, վերանորոգել և արդիականացնել իրենց կացարանը։ Այդ առումով այդպիսի գնորդները վճարում են կրկնակի։
ԲՆԱԿԱՐԱՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑՈՒՄ — ՈՒ՞Մ Է ՀԱՐՄԱՐ
Այսպիսով, նորակառույց շենքում բնակարանը ճիշտ է ձեզ համար, եթե.
- Ապրելու տեղ ունե՞ք: Դուք պատրաստ ե՞ք սպասել շինարարական աշխատանքների և վերանորոգման ավարտին։ Օրինակ՝ որոշ ժամանակ ապրել հարազատների հետ կամ վճարել վարձով բնակարանի համար, մինչև որ կարողանաք տեղափոխվել նոր բնակարան,
- Դուք բնակարան եք գնում ապագայի՞ համար: Օրինակ՝ դուք ունեք ավագ դպրոցի աշակերտներ կամ ուսանողներ: Այս դեպքում դուք կկարողանաք ընտրել մեծ թվով տարբերակներ, սպասել շինարարության ավարտին և բավական ժամանակ կունենաք այն վերանորոգել և կահավորել ապագա բնակիչների համար,
- Ցանկանու՞մ եք տեղափոխվել ավելի մեծ բնակարան: Օրինակ, դուք պլանավորում եք երեխաներ ունենալ և ձեզ անհրաժեշտ է մեկ այլ բնակարան,
- Գույք գնելը ներդրում է: Եթե ցանկանում եք առավելագույն եկամուտ ստանալ բնակարանների հետագա վաճառքից կամ պարզապես գումար ներդնել, ապա շինարարության վաղ փուլերում նոր շենքում բնակարան գնելը ձեզ հարմար է: Մեկ քառակուսի մետրի գինը 10-30 տոկոսով ցածր կլինի։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված նորակառույցներում բնակարան գնելու վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի նոր բնակարան գնելիս: Խնդրում ենք նաև հիշել և նոր բնակարան գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը բանկերի, վարկային կազմակերպությունների և նորակառույցի / կառուցապատողի վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին և ձեր ընկերներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք բանկերին, վարկային կազմակերպություններին և կառուցապատողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Էջի Ասույթը

Գործողությունը բոլոր հաջողությունների հիմնական բանալին է
— Պաբլո Պիկասո