Նոր ներքնակ ընտրելը և գնելը, շատերի համար կարող է շփոթեցնող, հիասթափեցնող գործընթաց լինել: Նյութի կազմի, գնի և այլ գործոնների հիման վրա ներքնակ ընտրելը պահանջում է արտադրանքի լայնածավալ ուսումնասիրություն: Հեշտ գործ չէ, հաշվի առնելով, որ հարյուրավոր ապրանքանիշեր և մանրածախ վաճառողներ առաջարկում են ամենատարբեր տեսակների ներքնակներ:

Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ՆԵՐՔՆԱԿ ԳՆԵԼԻՍ

ՆԵՐՔՆԱԿ

Ըստ կարծրության ներքնակների երեք հիմնական խումբ կա.

  • կոշտ,
  • միջին կոշտ,
  • փափուկ։

Որքան մեծ է մարդու քաշը, այնքան ավելի կոշտ պետք է լինի ներքնակը։

Կան նաև կոշտության տարբեր գոտիներով մոդելներ:

  • Կոշտ ներքնակները հարմար են մարմնի մեծ քաշ ունեցող մարդկանց համար։ Սովորաբար դրանք գնում են ավելի քան 90 կիլոգրամ քաշ ունեցող մարդիկ կամ մինչև 5-6 տարեկան երեխաների ծնողները։
    • դրանք հարմար են նաև նորածիններին: Նրանց մոտ մկանային-կմախքային համակարգը դեռ ձևավորված չէ և նրանք չեն կարող լիովին վերահսկել իրենց մարմինը: Որպեսզի երեխան չխեղդվի փափուկ անկողնում, այլ կարողանա կանգնել կամ գլորվել, անհրաժեշտ է այսպիսի կոշտ մակերես,
  • միջին կարծրության մոդելները ունիվերսալ են և դրանք հաճախ օգտագործվում են նաև բարձրակարգ հյուրանոցներում,
  • փափուկ ներքնակները հարմար են փոքր քաշ ունեցող մարդկանց համար, որոնց համար նույնիսկ միջին չափի փափուկ ներքնակը կարող է կոշտ և անհարմար թվալ: Օստեոխոնդրոզը համարվում է նման ներքնակի գնման հակացուցում:

Կոշտության հարցում ընտրության առաջնահերթություն չի կարող լինել։ Ամեն ինչ կախված է այն մարդու անհատական ​​հատկանիշներից, ով պատրաստվում է քնել ներքնակի վրա։ Այնուամենայնիվ, ամենից հաճախ գործում է «որքան շատ քաշ, այնքան կարծր ներքնակ» կանոնը:

Ներքնակները լինում են.

  • կախյալ զսպանակով,
  • անկախ զսպանակով և
  • առանց զսպանակի:

Կախյալ զսպանակային բլոկը` Bonnel տեխնոլոգիան, բարձրորակ պողպատից պատրաստված կառույց է, որի զսպանակները փոխկապակցված են հատուկ տեխնոլոգիայի միջոցով: Նման ներքնակները ունեն.

  • հուսալիության և առաձգականության բարձր աստիճան,
  • ունակ են դիմակայել ծանր քաշին,
  • համեմատաբար էժան են:

Թերություններից են.

  • ցանցաճոճի էֆեկտ,
  • չունեն օրթոպեդիկ հատկություններ,
  • արագ մաշվում են։

Անկախ զսպանակներով ներքնակներում զսպանակներից յուրաքանչյուրը գտնվում է առանձին պատյանում և դրանք փոխկապակցված չեն միմյանց հետ: Սա թույլ է տալիս ներքնակին ընդունել մարմնի ձևը: Այս ներքնակները հարմարավետ են և ունեն օրթոպեդիկ ազդեցություն։

NERQNAK

Կան նաև տեսակներ կոշտության տարբեր գոտիներով, զսպանակների ավելացված քանակով և զսպանակների տարբեր դասավորությամբ։ Այս ներքնակների մեջ հեշտ է ընտրել այն տարբերակը, որը ճիշտ է ձեզ համար։ Դրանք բավականին թանկ են, բայց արդարացնում են իրենց գինը։

ՄԱՏՐԱՍ

Կախյալ զսպանակային ներքնակ՝ Bonnel ( Բոնել )

Ոչ կախյալ զսպանակային ներքնակ

Առանց զսպանակի ներքնակները իրենցից ներկայացնում են միասնական բլոկ և կարող են պատրաստվել տարբեր բնական և / կամ արհեստական ​​նյութերից, ինչպիսիք են լատեքսը, կոկոսը, օրթոպենը, սիսալը և այլն: Այս ներքնակները.

  • ձայն չեն արձակում,
  • չեն կուտակում ստատիկ էլեկտրականություն և
  • հարմար են տեղափոխելու համար։
NERQNAK - MATRAS

Նման ներքնակ գնելը միշտ էլ փոքր ռիսկ է։ Լցանյութի որակը ստուգելը գրեթե անհնար է, մնում է վստահել վաճառողի խոսքերին և արտադրողի վկայականներին։ Լավ լցոնիչով ներքնակը երկար կծառայի, բայց վատ լցոնիչովը արագ կմաշվի։

Ներքնակը պետք է ճիշտ համապատասխանի մահճակալի հիմքին և լինի ձեր հասակից առնվազն 15-20 սմ երկար։ Մոդելի իդեալական լայնությունը պետք է լինի քնողի ուսերի լայնությունից կրկնակի։

Կան մի քանի ստանդարտ չափսեր: Ստանդարտ լայնությունը՝ 80, 90, 120, 140, 160, 180 և 200 սմ Ստանդարտ երկարությունը՝ 190, 195 և 200 սմ։ Երկտեղ ներքնաների համար խորհուրդ է տրվում ընտրել 180 սմ-ից ոչ նեղ ներքնակ։ Դրա վրա քնելը հնարավորինս հարմարավետ է։ Ստանդարտ երկարությունը 190 նախընտրում են գնորդների մեծամասնությունը:

Եթե ​​որոշել եք առանց զսպանակավոր ներքնակ գնել, փորձեք ավելին իմանալ լցոնիչի մասին: Ներքնակների արտադրության համար օգտագործվում են սինթետիկ և բնական ծագմամբ տարբեր նյութեր։ Օգտագործելով մեկ նյութ կամ մի քանիսը համատեղելով, արտադրողը ստանում է կոշտության տարբեր աստիճան: Խորհուրդ է տրվում ընտրել վեց լցոնիչներով ներքնակներ.

  • Կոկոսը՝ բնական նյութ է։ Կոշտ Է և դիմացկուն: Չի ներծծում խոնավությունը, ունի մանրէասպան հատկություն,
  • Սիսալը՝ բնական կոպիտ մանրաթել է: Հիպոալերգիկ է և դիմացկուն,
  • Լատեքսը՝ բնական, էկոլոգիապես մաքուր, հիպոալերգիկ նյութ է: Էլաստիկ է, բայց ամուր,
  • Օրթոպեդիկ փրփուրը ( ортопена )՝ ժամանակակից արհեստական ​​լցանյութ է: Ճկուն է, առաձգական և դիմացկուն, հիպոալերգիկ է, էկոլոգիապես մաքուր, չի ներծծում խոնավությունը,
  • Մեմորին ( Мемори )՝ հարմարավետ ժամանակակից արհեստական ​​նյութ է։ Այն ընդունում է մարմնի ձևը, ինչի շնորհիվ ունի լավ օրթոպեդիկ ազդեցություն։
  • Strutofiber -ը ( «Strutto» բառը իտալերեն նշանակում է «ուղղահայաց», «fiber» անգլերենում՝ «մանրաթել» ): Միջին կարծրության բնական լցոնիչ է։ Մանրաթելերը դասավորված են ուղղահայաց և լավ վերաբաշխում են բեռը:

Ներքնակների ծածկույթը ներքնակը պաշտպանում է.

  • աղտոտումից,
  • հոտերի կլանումից և
  • երկարացնում է ծառայության ժամկետը:

Ներքնակի ծածկույթը կարող է լինել շարժական կամ ոչ շարժական: Առաջին տարբերակն ավելի հիգիենիկ է, երկրորդը սերտորեն կապված է ներքնակի հիմքի հետ։

Ներքնակների ծածկոցները պատրաստվում են բամբակից, սինթետիկ կամ խառը նյութերից, ինչպիսիք են.

  • ժակարդը,
  • բյազը,
  • ատլասը,
  • պոլիեսթերը:

Բնական գործվածքներն ունեն ավելի բարձր ջերմային հաղորդունակություն, սակայն դրանց խնամքն ավելի դժվար է: Ծածկույթների արտադրության մեջ հաճախ օգտագործվում են հատուկ ներծծող գործվածքներ՝ ամրությունը մեծացնելու և փոշին ու խոնավությունը վանելու համար։

ԱՄՓՈՓՈՒՄ

Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված ներքնակների վերաբերյալ: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի ներքնակների ընտրության հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և ներքնակներ գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք ներքնակներ արտադրողներին և ներմուծողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:

Էջի Ասույթը

Մահաթմա Գանդի

Ամեն գիշեր, երբ գնում եմ քնելու, ես մահանում եմ։ Իսկ հաջորդ առավոտ, երբ արթնանում եմ, վերածնվում եմ

— Մահաթմա Գանդի

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.