ՆԱԽԱԲԱՆ

Ստոմատոլոգիական ( ատամնաբուժական ) իմպլանտացիան ատամնաշարը վերականգնելու ժամանակակից մեթոդ է: Ատամի իմպլանտ տեղադրելու համար հարկավոր է կատարել մի ամբողջ ընթացակարգ ՝ սկսած ոսկրային հյուսվածքի ծավալը մեծացնելուց ( եթե ոսկորը բավարար չէ իմպլանտը տեղադրելու համար ) և արհեստական ​​մետաղական արմատ տեղադրելուց մինչև հետագա պրոթեզավորում: Ատամնաբուժական իմպլանտացիան երկարատև ընթացակարգ է, որը հիվանդից պահանջում է համբերություն: Սակայն արդյունքն արժե այն՝ արհեստական ​​ատամներ, որոնք հիանալի տեղադրվում են ատամնաշարի մնացած մասում և կատարում են բնական կենդանի ատամների բոլոր գործառույթները:

Ի՞ՆՉ Է ԻՄՊԼԱՆՏԸ ( IMPLANT )

ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ-ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ-ԻՄՊԼԱՆՏ-ԻՄՊԼԱՆՏԱՑԻԱ

Արհեստական ​​ատամը, որը տեղադրված է բնականի փոխարեն, բաղկացած է 3 ( երեք ) հիմնական մասերից.

  • իմպլանտիմպլանտը տիտանե արհեստական ​​ատամի արմատ է, մետաղ, որը կենսահամատեղելի է մարդու մարմնի հետ: Իմպլանտն ունի արմատային ձև և արտաքինից հիշեցնում է պարուրաձև պտուտակ և տեղադրվում է ոսկրային հյուսվացքում, այսիքն այն լինում է անտեսանելի,
  • հենակ ( աբատմենտ ) — իմպլանտի և պրոթեզի միջև կապող օղակ է,
  • պրոթեզ — շարժական կամ ֆիքսված ​​պրոթեզ, որը փոխարինում է ատամներին:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՏԱՄՆԵՐԻ ԻՄՊԼԱՆՏԱՑԻԱՅԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բարձր էսթետիկ տեսքը,
  • ատամի կառուցվածքի ամբողջական վերականգնում,
  • իմպլանտի կողմից ցանկացած բեռի ( ճնշման ) բարձր կրողունակություն,
  • ցանկացած պրոթեզների հուսալի ֆիքսում` շարժական կամ մշտական,
  • ոսկրային հյուսվածքի պահպանում,
  • արագ պատրաստում,
  • իմպլանտի մերժման նվազագույն ռիսկ:
ԱՏԱՄԻ-ԻՄՊԼԱՆՏԱՑԻԱ-ԻՄՊԼԱՆՏ-TOP-ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱՐԱՆՆԵՐ

ԻՄՊԼԱՆՏԱՑԻԱՅԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Ամենահայտնի և տարածված իմպլանտների տեսակներից է: Նրանք ունեն գլանաձև տեսք և պարուրաձև պտուտակ: Դրանք սովորաբար օգտագործվում են այն դեպքերում, երբ կա բավարար ոսկրային զանգված։

Իմպլանտն իր անունը ստացել է իր յուրահատուկ ձևի շնորհիվ։ Նման նմուշները օգտագործվում են բարակ ոսկրային հյուսվածքի համար: Պլաստիկ իմպլանտները հիմնականում օգտագործվում են առջևի ատամների վերականգնման համար։ Մոդելները նախատեսված չեն ավել բեռների համար:

Այս տեսակի իմպլանտները համատեղում են պլաստիկ և ներոսկրային կառուցվածքների առանձնահատկությունները: Համակցված մոդելները օգտագործվում են ինչպես շարժական, այնպես էլ` ոչ շարժական ատամների կոնստրուկցիաների տեղադրման համար:

Նման իմպլանտները հարմար են շարժական պրոթեզավորման համար: Մինի իմպլանտներն արտաքին տեսքով փոքր պտուտակներ են հիշեցնում։ Տեղադրման գործընթացը շատ ժամանակ չի պահանջում և տրավմատիկ չէ:

[templatic_contentbox type=”warning” title=”ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ”] Մինի իմպլանտը հարմար չէ ծամող ատամների վերականգնման համար։ Բեռը այս դեպքում կարող է վնասել ոսկորին։[/templatic_contentbox]

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Անհրաժեշտ է որոշել կառուցվածքի տեսակը.

  • ներոսկրային ատամնաբուժական իմպլանտները սովորաբար օգտագործվում են դասական կլինիկական մոտեցման դեպքում, երբ օրգանիզմում պաթոլոգիաներ չեն հայտնաբերվում, իսկ ոսկրային հյուսվածքն ունի օպտիմալ վիճակ,
  • պլաստիկ իմպլանտները օգտագործվում են, երբ անհրաժեշտ է վերականգնել առջևի ատամնաշարը,
  • համակցված ատամնաբուժական իմպլանտները օգտագործվում են բարդ վերականգնումների համար։ Դրանք տեղին են կիրառել վնասվածքներից և վիրահատությունների հետո,
  • մինի իմպլանտները թույլ են տալիս ֆիքսել ժամանակավոր կառուցվածքները, շարժական պրոթեզները կամ վերականգնել 1-2 ատամ էսթետիկ նպատակներով։

ԱՄՓՈՓՈՒՄ

Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված ատամների իմպլանտների, դրանց տեսակների և կիրառելիության մասին: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի իմպլանտներ տեղադրելիս և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել իմպլանտներ ընտրելիս: Խնդրում ենք նաև հիշել և իմպլանտներ տեղադրելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը ատամնաբուժարանի մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Համոզված եղեք, որ Ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • նախ՝ կօգնեք ապագա պացիենտներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք ատամնաբուժարաններին ( ստոմատոլոգիական կենտրոններին ) վերացնել առկա թերությունները, իհարկե՝ եթե այդպիսիք կլինեն:

ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Ատամի Իմպլանտ Տեղադրող Կենտրոնների Վարկանիշը

Ատամնաբուժարանների Վարկանիշը

Էջի Ասույթը

 Ալ-Պաչինո՝

Երբեք ոչ մեկին ոչինչ մի բացատրեք. միևնույնն է, ամեն ոք կհասկանա այնպես, ինչպես հարմար է իրեն

— Ալ Պաչինո՝ ամերիկացի դերասան

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.