ՀԻՓՈԹԵՔ / Ի՞ՆՉ Է ՀԻՓՈԹԵՔԸ / ՀԻՓՈԹԵՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ


ՀԻՓՈԹԵՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ / Ի՞ՆՉ Է ՀԻՓՈԹԵՔԸ

ՀԻՓՈԹԵՔ / Ի՞ՆՉ Է ՀԻՓՈԹԵՔԸ / ՀԻՓՈԹԵՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Համաձայն մասնագետների հավաստման, հիպոթեք ( հիպոտեկ ) տերմինն առաջին անգամ օգտագործվել է դեռևս Հին Հունաստանում՝ մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում։ Հին հույները հիփոթեք էին անվանում պարտատուի հանդեպ հողի վարձակալության դիմաց պարտատիրոջ պատասխանատվությունը։ Պարտատիրոջ հողամասի սահմանում դրվում էր քարասյուն, որը տեղեկացնում էր դրա վարձակալությամբ տրամադրված լինելու մասին։ Հենց այդ սյուներն էլ անվանվում էին «հիպոթեք», որը հին հունարենից թարգմանաբար նշանակում է.

  • «հենարան» կամ
  • «պատվանդան»։


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 18 000 ( ԱՄՍԱԿԱՆ 1 500 ) դրամից:

ԳՈՎԱԶԴ - MARKETING - GOVAZD


Ներկայումս հփոթեքը հատուկ նշանակություն է ձեռք է բերել զարգացած շուկայական տնտեսություն ունեցող երկրներում։ Անշարժ գույքի գրավը մշտապես համարվել է պարտականությունների պատշաճ կատարումն ապահովող ամենավստահելի միջոցներից մեկը։

Հիպոթեքի էությունն այն է, որ վարկատուն վարկառուի կողմից ստանձնած պարտականությունների չկատարման կամ մասամբ կատարման դեպքում իրավունք ունի բռնագանձել հիպոթեքի առարկան և դրա վաճառքի գումարից վերցնել իրեն վճարման ենթակա պարտքը։


Ո՞ր Բանկից Կարող Եմ Ստանալ Մատչելի Հիփոթեք

ՍԼԱՔ - ՍԼԱՔՆԵՐ - SLAQ - SLAQNER - NKAR


ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀԻՓՈԹԵՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

  • Բնակարան գնելու հիփոթեք: Նախատեսված է առաջնային կամ երկրորդային անշարժ գույքի շուկայից նոր բնակարան ( առանձնատուն ) գնելու համար,
  • Վերանորոգման հիփոթեք: Նախատեսված է անշարժ գույքի վերանորոգման համար,
  • Բիզնես հիփոթեք: Նախատեսված է բիզնես նպատակով նոր արտադրական կամ առևտրային տարածքներ գնելու նպատակով:

ԱՐԺԵ՞ ՀԻՓՈԹԵՔ ՎԵՐՑՆԵԼ

Ֆինանսական փորձագետները խորհուրդ են տալիս չվերցնել հիփոթեքը, եթե ապառիկը կազմում է աշխատավարձի կեսից ավելին։ Հիփոթեքը երկարաժամկետ է և եթե ​​արդեն դժվար է մարել վարկը, ապա մի քանի տարի հետո էլ ավելի դժվար կլինի։ Գնաճի պատճառով շրջակա ամեն ինչի գները կբարձրանան, իսկ վարկը մարելով հնարավոր չի լինի պահպանել սովորական ապրելակերպը։

ՀԻՓՈԹԵՔԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՎԱՏ - VAT - ԿԻՐԱՌԵԼ

LAV - LAV E OK - ՕԳՏԱԳՈՐԾԵԼ


Գովազդ կայքում

Պաստառ

Լամինատ


Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ ՀԻՓՈԹԵՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Ընդհանուր առմամբ, օրենսդրական ոչ մի սահմանափակում չկա հիփոթեք ստանալու հայտ ներկայացնելու համար: Այնուամենայնիվ, բանկերը և վարկային կազմակերպությունները սահմանում են մի շարք սահմանափակումներ կապված.

  • հիփոթեք ստանալու հայտատուի տարիքի հետ, որը սովորապար սահմանափակվում է 55-ից 60 տարեկան,
  • հայտատուի եկամուտների հետ:

Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵՄ ՀԻՓՈԹԵՔ ՍՏԱՆԱԼԻՍ

Հիփոթեքը, ընդհանուր առմամբ, ֆինանսական հասկացություն է և հիփոթեք ստանալիս կան մի քանի կարևոր հարցեր, որոնք պետք է նկատի ունենալ նախքան հիփոթեք ստանալը.

  • հիփոթեքի տոկոսադրույքը ամենակարևորն է, որ պետք է հաշվի առնել: Նախապես ճշտեք նաև հիփոթեքի տոկոսադրույքի լողացող և հաստատուն լինելու հանգամանքը,
  • հիփոթեքի ժամկետը մյուս կարևոր կետն է, որը պետք է հաշվի առնեք: Երկար ժամկետ ունեցող հիփոթեքը կնվազեցնի ձեր ամսական վճարումները, բայց միևնույն ժամանակ կլինի թանկ,
  • առհասարակ, ստուգեք հիփոթեքային պայմանագրի բոլոր կետերը: Անհրաժեշտության դեպքում ձեր հարցերը քննարկեք իրավաբանի հետ:


INTERIOR - INTERYER - INTERIER

Դժվար է պատկերացնել ժամանակակից տան, բնակարանի, գրասենյակի կամ սննդի օբյեկտի տարածքն առանց անհատական ​​դիզայնի: Դրանում մենք շարժվում ենք, լսում ենք ձայներ, զգում ենք բուրմունքներ …


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այժմ դուք տեղեկացված եք հիփոթեքի, դրա առավելությունների և թերությունների մասին: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի հիփոթեք ստանալիս և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և հիփոթեք ստանալուց հետո սույն կայքում հայտնել ձեր կարծիքը բանկերի և վարկային կազմակերպությունների մասին, որի համար կայքը նախապես հայտնում է

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք բանկերին վերացնել սպասարկման առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն և բարձրացնել ծառայությունների որակը:

Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ հիփոթեք ստանալու հարցում, ապա կիսվեք ձեր ընկերների և մտերիմների հետ:


ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ`

Բանկերի Վարկանիշը


Հաշվապահական Կազմակերպությունների Վարկանիշը


Էջի Ասույթը

 Ջորջ-Վաշինգտոն

Ավելի լավ է լինել միայնակ, քան վատ շրջապատում

— Ջորջ Վաշինգտոն՝ ամերիկայի առաջին նախագահ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ


ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ

Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:


Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.