Ձեր բնակարանի վարագույրների ընտրությունը կարող է մարտահրավեր լինել ձեր համար, ուստի սույն հոդվածը ձեզ կօգնի հեշտացնել վարագույրների գնումները: Բնականաբար ձեր վարագույրները գնելուց առաջ դուք պետք է որոշեք ձեզ անհրաժեշտ վարագույրի տեսակը, արդյո՞ք դուք վարագույրը գնում եք ննջասենյակի համար, որտեղ ցանկանում եք փակել լույսը կամ հյուրասենյակի՝ որտեղ փորձում եք ավելի ոճային դարձնել ինտերիերի դիզայնը:

ՔԱՅԼ 1 – ԸՆՏՐԵՔ ՈՃԸ

Նախքան վարագույրներ գնելու գործընթացը սկսելը, ցանկալի է, որ նախապես մտքում ունենաք վարագույրի որոշ ոճային գաղափարներ: Վարագույրները բազմաֆունկցիոնալ են և կարող են համընկնել գրեթե ցանկացած դեկորի ոճի հետ: Եթե նախընտրում եք ավելի ռոմանտիկ մթնոլորտ ձեր ննջասենյակի համար, կաշխատեն բազմերանգ և խնամքով ձևավորված վարագույրներ:

ՎԱՐԱԳՈՒՅՐ

ՔԱՅԼ 2 – ԻՆՉՊԵ՞Ս ՉԱՓԵԼ ՎԱՐԱԳՈՒՅՐԸ

Ճիշտ վարագույրներ ստանալու ամենակարևոր քայլերից մեկը ճիշտ չափագրումներ կատարելն է: Անհամապատասխան վարագույրները կարող են գեղեցիկ զարդարված սենյակը դարձնել խառնաշփոթ: Դուք կարող եք չափել ձեր վարագույրները՝ հետևելով այս հինգ պարզագույն քայլերին.

  • Որոշեք տեղադրման վայրը և դիրքը,
  • Որոշեք վարագույրի քիվի երկարությունը,
  • Ընտրեք ձեր վարագույրի երկարությունը,
  • Չափեք լայնությունը,
  • Չափեք երկարությունը:
ՎԱՐԱԳՈՒՅՐ

ՎԱՐԱԳՈՒՅՐՆԵՐԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐ

Պանելային Զույգ Վարագույր - Panel Pair Curtain
Պանելային Զույգ Վարագույր – Panel Pair Curtain
Վարագույր
Միակողմ Պանելային Վարագույր – Single Panel Curtain
Խոհանոցային Վարագույր
Խոհանոցային Վարագույր
Վարագույր Պատուհանի Շարֆ
Վարագույր Պատուհանի Շարֆ
դեկոր
Ամբողջությամբ Պատուհանը Ծածկող Վարագույր
Վալանս (Valance) Վարագույր

ՔԱՅԼ 3 – ԻՆՉՊԵ՞Ս ՏԵՂԱԴՐԵԼ ՎԱՐԱԳՈՒՅՐԸ

ՎԱՐԱԳՈՒՅՐ

Նախքան ձեր վարագույրները կախելը, կարևոր է իմանալ որոշ մանրամասներ: Վարագույրների տեղադրումը դժվար չէ, բայց նախապես պահանջում է որոշակի նախապատրաստում: Ահա վարագույրի տեղադրման հիմնական քայլերը.

  • Նշեք, թե ուր է հասնելու քիվը,
  • Որտեղ պետք է լինեն քիվի անցքերը,
  • Տեղադրեք քիվը,
  • Կցեք վարագույրը քիվին,
  • Տեղադրեք քիվի պարագաները:

ՔԱՅԼ 4 – ԸՆՏՐԵՔ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՐԱԳՈՒՅՐԸ

Կան որոշակի վարագույրներ, որոնք լավագույն լուծումն են որոշակի սենյակների համար: Երկար վարագույրները հիանալի տեսք ունեն հյուրասենյակներում և ննջասենյակներում: Այնուամենայնիվ, դրանց օգտագործումը նպատակահարմար չէ խոհանոցի համար: Խոհանոցի պատուհանները սովորաբար զարդարվում են ավելի կարճ վարագույրներով:

ՔԱՅԼ 5 – ԻՆՉՊԵ՞Ս ԳՏՆԵԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎԱՐԱԳՈՒՅՐ

ՎԱՐԱԳՈՒՅՐ
Պոլիեսթեր Գործվածք

Վարագույրները ունեն ամենատարբեր գործվածքներ, ինչպե՞ս կարող ես համոզվել, որ գտել ես քո սենյակի համար ճիշտ վարագույրի գործվածքը: Տարբեր գործվածքներ իդեալական են տարբեր սենյակների համար: Օրինակ ՝ պոլիեսթեր վարագույրները լավ են աշխատում ննջասենյակներում, բայց չեն աշխատում խոհանոցների համար, քանի որ նյութը դյուրավառ է և ներծծում է հոտը: Մինչդեռ սպիտակ վարագույրը հիանալի տեսք ունի խոհանոցում:

ՔԱՅԼ 6 – ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՎԱՐԱԳՈՒՅՐԻ ՔԻՎ

ՔԻՎ
Վարագույրի Քիվ

Վարագույրների ձողերը պատուհանի գեղեցկությունը ապահովող բանալին են: Եթե դրանք չափազանց բարձր կամ ցածր են տեղադրված կամ ձեր պատուհանի համար սխալ չափսեր են ընտրված, ապա այն կարող է էապես ազդել ձեր սենյակի ինտերիերի վրա : Ընդհանրապես, վարագույրները պետք է տեղադրվեն ձեր պատուհանի շրջանակից 5-ից 7 սմ բարձրության վրա: Այնպես որ վարագույր ընտրելիս, ճիշտ կլինի նախապես որոշեք նաև քիվի դիզայնը և գույնը: Կարևոր է նաև քիվը ամրացնել ճիշտ վայրում, ինչով կապահովեք դիզայնի ընդհանուր ներդաշնակությունը:

ՔԱՅԼ 7 – ԸՆՏՐԵՔ ՎԱՐԱԳՈՒՅՐԻ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՐԱԳԱՆԵՐ

ՎԱՐԱԳՈՒՅՐ

Պատուհանների արտաքին տեսքը շատ ավելին է, քան վարագույրները և դրանց քիվերը: Ձեր վարագույրները զարդարեք գեղեցիկ պարագաներով, ինչպիսիք են.

  • տարբեր օղակները,
  • հյուսվածքները,
  • տարաբնույթ ձողերը

և ձեր պատուհանների դիզայնը կտեղափոխվի մեկ այլ մակարդակ:

ՔԱՅԼ 8 – ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՆԵԼ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՎԱՐԱԳՈՒՅՐ

ԿԱՐԾԻՔ - REVIEW

Բազմաթիվ տարբերակներ կան վարագույներ առաջարկող բարձրակարգ ընկերություններ փնտրելու և նրանց ապրանքներից օգտվելու համար: Դուք կարող եք.

  • ոչ միայն վարագույրներ, այլ ցանկացած ապրանք ( ծառայության ) փնտրել համացանցում,
  • հարցնել ձեր ընկերներին և հարազատներին,
  • խորհրդակցել դիզայներների հետ,
  • ի վերջո, դուք կարող եք առցանց ծանոթանալ համաքաղաքացիների կարծիքներին ( review )՝ սեղմելով ստորին կոճակը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված վարագույրների վերաբերյալ, դրանց տեսակների, հատկությունների և կիրառելիության մասին: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի վարագույների ընտրության հարցում: Խնդրում ենք նաև հիշել և վարագույրներ գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և հարազատներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք վարագույներ արտադրողներին և ներմուծողներին վերացնել առկա թերությունները՝ վերջիններիս առկայության դեպքում:

Էջի Ասույթը

ՔԵՆԵԴԻ

Նրանք, ովքեր համարձակվում են ձախողվել, կարող են հասնել մեծ հաջողությունների

—  Ջոն Քենեդի


Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.