ՋՈԲ

Կար ժամանակ, երբ մարդիկ աշխատանք էին ստանում անմիջապես դպրոցն ավարտելիս և տվյալ աշխատավայրում աշխատում էին մինչ թոշակի անցնելը: Այդ օրերն անցան ընդմիշտ: Այսօր մարդիկ պետք է ճարպիկ լինեն աշխատանքի նոր հնարավորությունները գտնելու հարցում: Ահա մի քանի նոր ռազմավարություն՝ ձեր կարիերան առաջ և դեպի վեր շարժելու համար:

1. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԱՔՆՎԱԾ ՇՈՒԿԱ

Սույն ստրատեգիան ( ռազմավարությունը ) հայտնի է որպես աշխատանքի թաքնված շուկա: Լավագույն աշխատատեղերից շատերը երբեք չեն գովազդվում: Դրանք լրացնում են այն թեկնածուները, ովքեր նրանց մասին բանավոր լսում են իրենց ընկերներից, նախկին գործընկերներից և նախկին ղեկավարներից: Հարցրեք ձեր ընկերներին և ծանոթներին, արդյո՞ք նրանց աշխատավայրերում կան թափուր աշխատատեղեր:

2. ՈՒՂԵԳՐԵՐ

Որոշ գործատուներ իրենց աշխատակիցներին խրախուսանքներ են առաջարկում հաջող թեկնածուին ընկերություն ներգրավելու համար: Դա բոլորի համար շահավետ իրավիճակ է: Դուք ստանում եք նոր աշխատանք և կոնտակտային անձը ստանում է պարգևավճար բարձրակարգ աշխատող ներգրավելու համար: Դա համեմատաբար հազվագյուտ է, բայց ձեզ ոչինչ չի խանգարում հարցնել ընկերոջը, ով աշխատում է ձեր ոլորտում, տեղեկացնել ձեզ ցանկացած թափուր աշխատատեղի մասին:

3. ԱՇԽԱՏԱՆՔ ՈՐՈՆԵԼՈՒ ԿԱՅՔԵՐ

Նախկինում աշխատանքային հայտարարությունները զետեղում էին հայտարարությունների թերթերում: Ներկայումս, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, աշխատանքային հայտարարությունները տեղափոխվեցին համացանց, ինչը լավ նորություն է բոլորի համար, քանի որ կայքերի հասանելիությունը շատ ավելի մեծ է:

4. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐ

Աշխատանքի տոնավաճառները հաճախ ունեն որոշակի ոլորտային բնույթ, թեև լինում են դեպքեր, երբ աշխատանքի կամ զբաղվածության տոնավաճառները ընդգրկում են բոլոր ճյուղերը: Ակտիվ մասնակցեք աշխատանքի և զբաղվածության տոնավաճառներին, ուսումնասիրեք ձեզ հետաքրքրող ցանկացած ընկերություն, վերցրեք այցեքարտեր և եղեք կապի մեջ այդ ընկերությունների հետ:

5. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔԵՐԸ

Եթե ​​ձեր երազանքի գործատուն արդեն մտքում ունեք, ապա անմիջապես այցելեք ընկերության կայք և ուսումնասիրեք կարիերայի բաժինը: Հնարավոր է, որ դուք գտնեք այն հնարավորությունը, որին դուք սպասում էիք: Ստեղծեք գործատուների ցուցակ, որոնց կայքերը դուք նախատեսում եք այցելել: Եթե ​​դուք իսկապես պատրաստ եք աշխատել որևէ ընկերությունում, գուցե որոշ ժամանակ պահանջվի գտնել ձեր հմտություններին համապատասխանող աշխատատեղը:

6. «ՍԱՌԸ» ԶԱՆԳԵՐ ( COLD CALLING )

Ընկերության կայքերում նրանց կոնտակտային տվյալները գտնելուց հետո պարզապես զանգահարեք կամ ձեր առաջարկը էլ. փոստով ուղարկեք կազմակերպությանը: Հարցրեք առաջիկա թափուր աշխատատեղերի մասին և ուղարկեք ձեր ռեզյումեի պատճենը: Հիշեք, որ այսպիսի շփումը միշտ չէ, որ լավ է ընդունվում: Հնարավոր է, որ ստանաք ցանկացած պատասխան, բայց միշտ կա հնարավորություն, որ դուք կգտնեք ձեր բաղձալի աշխատանքը:

7. ԴԻՄԵՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Եթե դուք փնտրում եք ինչ-որ մասնագիտական օգնություն ձեր աշխատանքի որոնման գործում, կարող եք դիմել նաև աշխատանքային գործակալություններին: Բազմաթիվ կազմակերպություններ իրենց թափուր աշխատատեղերը համալրում են աշխատանքի տեղավորման գործակալությունների միջոցով՝ աշխատանքի ընդունման գործընթացը պարզեցնելու համար: Հիշեք, որ աշխատանքային գործակալությունները իրենց գործունեությունը ծավալում են միջնորդավճարի հիման վրա և ձեզ մնում է միայն ճշտել՝ ո՞վ պետք է վճարի միջնորդավճարը՝

  • Գործատուն, թե՞
  • Դուք:

8. ԱՎԵԼԱՑՐԵՔ ՁԵՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Քանի դեռ դուք աշխատանք եք փնտրում և ձեր զբաղվածությունը առավելագույնը չէ, դուք ունեք լավ հնարավորություն ձեր ժամանակը ծախսել ձեր գիտելիքների և հմտությունների ավելացման համար: Ընտրեք համապատասխան դասընթացներ և փորձեք ավելացնել ձեր մասնագիտական ունակությունները: Համոզված եղեք, որ նոր մասնագիտական ձեռքբերումները կօգնեն ձեզ ավելի արագ գտնել աշխատանք և ինչու՞ ոչ, ավելի բարձր աշխատավարձով:

TOP 10 ԹՐԵՅՆԻՆԳ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

ՍԼԱՔ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված աշխատանք գտնելու հնարավորությունների վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և աշխատանք գտնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը կադրային կենտրոնների կամ աշխատանքի հայտարարությունների կայքերի մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք կադրային կենտրոնների կամ աշխատանքի հայտարարությունների կայքերին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:

Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:

Էջի Ասույթը

Ֆարրա Գրեյ` ամերիկացի բիզնեսմեն, գրքերի հեղինակ և հռետոր

Կառուցիր սեփական երազանքդ, այլապես ինչ-որ մեկը ձեզ կվարձի՝ կառուցելու իր երազանքը

— Ֆարրա Գրեյ` ամերիկացի բիզնեսմեն, գրքերի հեղինակ և հռետոր


Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.