
Ի՞ՆՉ Է ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱՆ
Սանիտարական կերամիկան բաղկացած է կերամիկական իրերից, որոնք հիմնականում օգտագործվում են սանհանգույցներում և հաճախ՝ խոհանոցում: Հայտնի է, որ կերամիկական սանիտարական իրերը ծախսատար են, սակայն՝ օգտակար են երկարաժամկետ հեռանկարում: Սանիտարական կերամիկան փայլուն գլազուրե շերտ ունեցող ճենապակյա արտադրանք է, որը թրծվում է 1200 ° C- ից բարձր ճերմաստիճանում, որպեսզի ստանա անհրաժեշտ սանիտարական մոդելը:
Սանիտարական կերամիկայից իրերը ունեն մի շարք առավելություններ՝
- կարող են դիմակայել ավելի քան 400 կգ բեռին,
- ցուցաբերում են գերազանց դիմադրություն քիմիական նյութերի նկատմամբ,
- կարելի է հեշտությամբ մաքրել,
- ունեն գեղեցիկ դիզայն և այլն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 18 000 ( ԱՄՍԱԿԱՆ 1 500 ) դրամից:

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱՅԻ ՏԵՍԱԿՆԵՐԻՑ ԵՆ՝
- Զուգարանակոնքը,
- Լվացարանը,
- Պատվանդանը,
- Ջրային Ավազանը,
- Միզուղին,
- Լոգնոցը ( Լոգարան / Վաննա ),
- Պարագաներ, ինչպիսիք են օրինակ՝
- օճառի տակդիրը,
- աղբարկղը,
- սրբիչի կախոցը,
- սանհանգույցի թղթի կախոցը և այլն:






ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱ

ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ



ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱՅԻ ԴԻԶԱՅՆԻ ԻԴԵԱՆԵՐ
Անշուշտ, բոլորն են ձգտում իրենց բնակարանի կամ տան սանհանգույցում ունենալ բարձրաոճ և գեղեցիկ սանիտարական կերամիկա: Ստորև ներկայացված է որոշ գունային դիզայներական իդեաներ, որոնք կարող եք կիրառել Ձեր սանհանգույցի ինտերիերը ձևավորելու ժամանակ:


ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ՍԱԼԻԿՆԵՐ ՎԱՃԱՌՈՂ
TOP 10
ԽԱՆՈՒԹ ՍՐԱՀՆԵՐ




Սանիտարական կերամիկան հիմնականում լինում է սպիտակ գույնի, սակայն շատ հաճախորդներ նախընտրում են նաև տարբեր գունային երանգներ:
Հարկ է նշել, որ սանիտարական պարագաները պատրաստվում են ոչ միայն կերամիկայից, այլ նաև՝ այլ նյութերից, ինչպիսիք են՝
- մետաղը,
- ապակին,
- բազալտը
- տարբեր քարեր և այլն:
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱՅԻ ԽՈՇՈՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐ ԵՆ
- Geberit Group (Շվեյցարիա),
- Kohler Co. (ԱՄՆ),
- TOTO Ltd. (Ճապոնիա),
- LIXIL Group Corporation (Ճապոնիա),
- Roca Sanitario SA (Իսպանիա),
- Villeroy & Boch AG (Գերմանիա),
- RAK Ceramics (Արաբական Էմիրություններ),
- Duravit AG (Գերմանիա),
- Duratex SA (Բրազիլիա),
- HSIL (Հնդկաստան):
Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱ ԸՆՏՐԵԼԻՍ
Սանիտարական կերամիկա գնելիս հաճախորդների մոտ հաճախ են առաջանում բազմաթիցվ և տարաբնույթ հարցեր՝ որտեղի՞ց և ինչպիսի՞ սանիտարական կերամիկա գնել:

Ձեր հարցերի պատասխանները գտնելու համար, պարզապես, հաշվի առեք գնորդների կարծիքները և գնահատականները:
Բարձրակարգ սանիտարական կերամիկա գնելու համար սույն կայքից ընտրեք վստահելի և հեղինակավոր ընկերություններ:
Շատերին հետաքրքրում է նաև «ՊԱՍՏԱՌ — ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ» հոդվածը

Պաստառը տանը կպցնելը մի ամբողջ գիտություն է։ Այն հիանալի տարբերակ է ցանկացած սենյակի դիզայնը վերափոխելու համար, ինչը ձեր բնակարանին կհաղորդի նոր և բարձր տրամադրություն և հաճելի մթնոլորտ: Ամեն ինչ բարդացնում է միայն պաստառի ընտրության գործընթացը …
ԱՄՓՈՓՈՒՄ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված սանիտարական կերամիկայի վերաբերյալ, դրա հատկությունների և կիրառելիության մասին: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի սանիտարական կերամիկայի ընտրության հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և սանիտարական կերամիկա ընտրելուց հետո սույն կայքում հայտնել ձեր կարծիքը սանիտարական կերամիկայի ապրանքանիշի և այն վաճառող խանութի մասին, որի համար կայքը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ապագա գնորդներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք սանիտարական կերամիկա արտադրողներին և ներմուծողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և մտերիմների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Շինանյութի Խանութների Վարկանիշը
Անշարժ Գույքի Կառուցապատողների Վարկանիշը

Էջի Ասույթը

Մեծն մարդիկ քննարկում են գաղափարներ, միջինները իրադարձություններ, փոքր մարդիկ քննարկում են մարդկանց
— Էլեոնորա Ռուզվելտ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- ԼՈԳԱՐԱՆԻ ( ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑԻ ) ԴՈՒՌ ( ԴՌՆԵՐ ) ԸՆՏՐԵԼՈՒ 5 ԽՈՐՀՈՒՐԴ / ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ԴՌՆԵՐ
- ԻՆՉՈՒ՞ ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ / ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՊԼՅՈՒՍՆԵՐ
- TOP 5 ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ( ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ ) /
- Ի՞ՆՉ ԴՈՒՌ ( ԴՌՆԵՐ ) ԸՆՏՐԵԼ / ԹԱՔՆՎԱԾ ԹԵ՞ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԴՌՆԵՐ / ԴՌՆԵՐԻ ՊԼՅՈՒՍԸ ԵՎ ՄԻՆՈՒՍԸ
- TOP 10 Հոդվածներ Արևային Համակարգերի, Պանելների, Վահանակների Մասին / Արևային պանելներ ( Վահանակներ )
- ՏՆԵՐԻ ( ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ) ԿԱՌՈՒՑՈՒՄ / TOP 5 ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:





