ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱԲԱՆ

Անշուշտ, ունենալ «երազանքի տունը» բոլոր ընտանիքների ցանկությունն է, եթե ոչ երազանքը: Սակայն քչերին է մատչելի վճարել կանխավճար և ստանալ, ինչպես նաև սպասարկել հիփոթեքային վարկը: Ներկայումս ինչպես արտերկրում, այնպես էլ ՀՀ-ում բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվում են հիփոթեք վարկեր առանց կանխավճարի, սակայն նախքան նման առաջարկից օգտվելը վարկառուները պետք է նախնական հաշվարկեն և գնահատեն նմանատիպ հիփոթեքային առաջարկը:

LAV - OK

ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐ ՀԻՓՈԹԵՔ՝ 100 % ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Հնարավորություն է ստեղծվում առանց կանխավճար տուն, բնակարան գնելու,
  •  Անգամ կանխավճարի առկայության դեպքում, այդ գումարը ճկուն օգտագործելու հնարավորություն է ստեղծվում, վարկառուն կարող է այն օգտագործել օրինակ՝ բնակարանը վերանորոգելու կամ կահավորելու նպատակով,
  • Այն ֆիզիկական անձինք, ովքեր մտադիր են բացել անհատ ձեռնարկատիրական գործունեություն, առանց կանխավճարի հիփոթեքով կարող են գնել բնակարան կամ տուն և այն՝ կամ նրա մի մասը օգտագործել նաև ձեռնարկատիրական նպատակով,օրինակ՝ գրասենյակ, ատամնաբուժարան և այլն:
  • Ծրագրի օգնությամբ հնարավորություն է ստեղծվում ոչ բարենպաստ վարձակալության պայմանները փոխել:  
VAT E - ՎԱՏ Է

  • Ամսական վճարումները շատ բարձր են ստացվում անգամ այն դեպքում երբ հիփոթեքային տոկոսները համեմատաբար ցածր են,
  • Ամսական վճարումների գումարի մեջ ներառվում է համեմատաբար շատ տոկոսային վճար, ինչը էականորեն կարող է ազդել  վարկառուի ֆինանսական զուտ հոսքերի վրա,
  • Եթե բնակարանը, տունը նաև հանդիսանում է ապահովագրության առարկա /սուբյեկտ/ ապա նրա ապահովագրական վճարը կլինի բարձր, քանի, որ հիփոթեք վարկը տրամադրվում է առանց կանխավճար,
  • Եթե անշարժ գույքի գները մի փոքր ընկնեն, ապա կարող է ստեղծվել իրավիճակ, որ սեփականատերը կունենա անշարժ գույք, որի արժեքը ցածր է իր հիպոթեքային պարտավորությունից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այժմ դուք տեղեկացված եք առանց կանխավճար հիփոթեքի, դրա առավելությունների և թերությունների մասին: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի հիփոթեք ստանալիս: Խնդրում ենք նաև հիշել և հիփոթեք ստանալուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը բանկերի և վարկային կազմակերպությունների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

  • կօգնեք համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
  • միաժամանակ կօգնեք բանկերին վերացնել սպասարկման առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն և բարձրացնել ծառայությունների որակը:

Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:

Էջի Ասույթը

ՖԻԶԻԿԱ - ԷՅՆՇՏԵՅՆ

Եթե դուք չեք կարող բացատրել վեց տարեկան երեխային, դուք ինքներդ դա չեք հասկանում

— Ալբերտ Էյնշտեյն

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.