ՎԱՃԱՌՔ


Ներկայումս առցանց վաճառքի ավելացումը ինչպես մեծ, այնպես էլ միջին և փոքր բիզնեսի առաջնային նպատակն է: Անկախ ձեր բիզնեսի չափերից, գործունեության տեսակից, առցանց վաճառքի կազմակերպումը և / կամ ավելացումը էականորեն օգտակար կլինի ձեր բիզնեսի շահույթի ավելացման հարցում: Ստորև ներկայացված է ԹՈՓ 10 ստրատեգիաները, որոնց կիրառումը խորհուրդ է տրվում վաճառքի ծավալների ավելացման խնդիրները լուծելիս՝

1. ԿԵՆՏՐՈՆԱՑԵՔ ԱՌԿԱ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՎՐԱ

Եթե ցանկանում եք բարելավել վաճառքի ծավալները, ապա ձեր ուշադրությունը պետք է տեղափոխեք նոր հաճախորդներ ներգրավելուց դեպի այն անձինք, ովքեր արդեն օգտվել են ձեր ապրանքներից և ծառայություններից: Վաճառքի և մարքեթինգի մասնագետների կարծիքով, առկա հաճախորդները կարող են ավելի էականորեն նպաստել վաճառքի ծավալների մեծացմանը, քան ձեր ապրանքին կամ ծառայությանը բոլորովին անծանոթ մարդիկ:

Եթե դուք կենտրոնանում եք ձեր առկա հաճախորդների վրա, դուք ի վիճակի եք կտրուկ ավելացնել և խթանել վաճառքները: Մարքեթինգը, անշուշտ, կարող է ազդել վաճառքի վրա, բայց դա չի կարող միայն հանգեցնել վաճառքի ավելացմանը, քանի որ դուք կենտրոնանում եք միայն նոր հաճախորդների վրա և մոռանում եք առավելագույնի հասցնել արդեն գոյություն ունեցող հաճախորդներին և բարելավել ապրանքի կամ սպասարկման որակը:

Երբ առկա հաճախորդները արդեն իսկ գոհ և բավարարված են, նրանք ձեր բիզնեսի համար մշտապես կապահովեն նոր հաճախորդներ՝ հրավիրելով և խորհուրդ տալով իրենց բարեկամներին, ընկերներին և ծանոթներին:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 18 000 ( ԱՄՍԱԿԱՆ 1 500 ) դրամից:

ԳՈՎԱԶԴ - MARKETING - GOVAZD


2. ՍՈՎՈՐԵՔ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՑ

Մրցակցություն

Դուք պետք է վերլուծեք, թե ինչ են առաջարկում մրցակիցները և սովորեք նոր բիզնես ստրատեգիաներ՝ նպատակ ունենալով գերազանցել նրանց: Մրցակցությունը մարտահրավերներ է և հնարավորություն է տալիս խթանել ձեր վաճառքները, հատկապես, եթե օգտագործում եք մրցակիցների թույլ կողմերը և առավելագույնի հասցնում ձեր ուժեղ կողմերը:

3. ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵԶԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐ

Կարևոր է, որ հաճախորդները բիզնեսից ստանան առավելագույնը՝ մշտապես ունենալով նորաոճ, նոր տեխնալոգիաներով հագեցած ապրանքատեսականի կամ ծառայություններ: Կարևոր է այնպես անել, որ հաճախորդները մշտապես նախընտրեն ձեր բիզնեսը՝ առավելագույնի հասցնելով որակյալ, եզակի և նորարարական արտադրանքները, որոնք կարող են գերազանցել շուկայի նմանատիպ արտադրանքին:


ACER ՆՈԹԲՈՒՔ

ՆՈՈՒԹԲՈՒՔ

LENOVO ՆՈԹԲՈՒՔ

HP ՆՈԹԲՈՒՔ


4. ՑՈՒՑԱԴՐԵՔ ՁԵՐ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ ՏԵՂԵԿԱՏՈՒ ԿԱՅՔԵՐՈՒՄ

Տեղակտու կայքերը շատ օգտակար են ապրանքանիշի կամ բիզնեսի ճանաչողականությունը ավելացնելու համար: Տեղեկատու կայքերում գրանցված են լինում տասնյակ հազարավոր փոքր, միջին և մեծ կազմակերպություններ և որոնողական համակերգերում որոնումներ կատարողները հաճախ են հայտնվում տեղեկատու կայքերում, քանզի շատ մեծ տրաֆիկի հետևանքով տեղեկատու կայքերը ունեն անհամեմատ բարձր այցելությունների մակարդակ:

Համահայկական համացանցում առկա են բազմաթիվ բիզնես տեղեկատու կայքեր, ինչպես համընդհանուր, այնպես էլ ոլորտային կազմակերպությունների համար: Ստորև ներկայացված է առավել հանրահայտները՝

1. www.Top10armenia.com

Կայքում կարող են իրենց ապրանքանիշը ներկայացնել բոլոր ոլորտների կազմակերպությունները: Բացի տեղեկատվությունից, կազմակերպությունները կարող են հաճախորդներից հավաքագրել կարծիքներ, որոնց արդյունքում կձևավորվի կազմակերպության վարկանիշը ( Rating-ը ):

2. www.Spuyr.am

Սփյուռ տեղեկատվական կայքում դուք կարող եք գրանցել ձեր բիզնեսը, ցուցադրել պատկերանշանը, ինչպես նաև բիզնես տվյալները և ավելի հասանելի լինել սպառողներին:

3. www.Kayqer.am

Եթե ձեր բիզնեսը ունի բրենդային վեբկայք, ապա դուք կարող եք այն գրանցել և գովազդել սույն կայքում:

4. www.Yell.am

Կայքը հանդիսանում բիզնես տեղեկատու և բոլոր կազմակերպությունները կարող են ցուցադրել իրենց բիզնես տվյալները և գովազդել իրենց բրենդային ապրանքանիշը:

5. ՑՈՒՑԱԴՐԵՔ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ ( REVIEW )

ԿԱՐԾԻՔ - REVIEW

Հավաքագրել հաճախորդների կարծիքները և ցուցադրել այդ կարծիքի հիման վրա ձևավորված ձեր կազամակերպության վարկանիշը՝ վստահության ազդանշաններ են:
Այսօրվա սոցիալական մեդիայի միջավայրում հաճախորդների կարծիքը երբեք ավելի կարևոր չի եղել: Բարեբախտաբար, սա նշանակում է, որ ձեր գոհ հաճախորդները կարող են ձեզ տրամադրել ձեր զինանոցում ամենաթանկարժեք զենքերից մեկը ՝ կարծիքները:

Գոհ հաճախորդների դրական կարծիքները ավելի ազդեցիկ են պոտենցիալ հաճախորդների համար, քան ամենալավ գովազդային վահանակը: Դրանք կարող են հայտնվել ձեր ապրանքի բուկլետներում, տեղեկատու կայքերի բրենդային էջերում և ամենուր և ձեզ կներկայացնեն որպես հաճախորդների կողմից վստահելի կազմակերպություն:

6. ԵՂԵՔ ԱՆԿԵՂԾ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ

Կարևոր է անկեղծ և թափանցիկ լինել այն մասին, թե ինչպես է ձեր կազմակերպությունը հետամուտ լինում իր սպառողների կամ հաճախորդների կարիքների բավարարմանը:

Մշտապես անցկացրեք հարցումներ, արդյո”ք սպառողները գոհ են ձեր կազմակերպությունից և եթե նրանք ունեն բացասական կարծիքներ, ապա անկեղծ եղեք ձեր թերություններում և օգնեք բացասական կարծիքներ ունեցող հաճախորդներին:

7. ԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

Եթե ձեր կազմակերպությունը որևէ խոստում է տվել իր հաճախորդներին, ապա հետամուտ եղեք, որ այն անպայման կատարվի: Խոստումների չկատարելը պարզապես կվնասի ձեր ապրանքանիշի հեղինակությանը, իսկ կատարումը՝ կավելացնի:

8. ՄԻ ՈՒՇԱԳՐԱՎ ԿԱՄ ԵԶԱԿԻ ԲԱՆ ԱՐԵՔ

Պարզապես եղեք ավելի հետաքրքիր !

  • Գտեք ձեր արտադրանքը և ծառայությունները գովազդելու նոր և եզակի եղանակներ, 
  • ստեղծեք զվարճալի տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպես օգտագործել ձեր արտադրանքը նոր և եզակի ձևերով, 
  • հաճախորդներին ապացուցեք, որ ձեր ապրանքները կամ արտադրանքը յուրօրինակ է և ոչ մի այլ ընկերություն այն չի ներկայացնում, 
  • կազմակերպեք շնորհանդեսներ ձեր նոր ապրանքի կամ արտադրանքի վերաբերյալ,  
  • ցուցաբերեք օգնություն և աջակցություն բարեգործական նպատակներով, 
  • ստեղծեք տարօրինակ կամ զվարճալի անվճար նվերներ:

9. ԳԵՆԵՐԱՑՐԵՔ ԲԵՐՆԵԲԵՐԱՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԸ ( WORD OF MOUNTH MARKETING )

Ձեր պոտենցիալ սպառողները արդեն իսկ գտնվում են սոցիալական հարթակներում: Ակտիվ եղեք այնտեղ, որտեղ ձեր պոտենցիալ հաճախորդներն են:

ՄԱՐՔԵԹԻՆԳ

Ինչպե՞ս Կազմակերպել

  • Միացեք համապատասխան խմբերին և մասնակցեք քննարկումներին ՝ պատասխանելով մասնակիցների հարցերին,
  • գրեք բլոգի հոդվածներ և տրամադրեք հղումներ,
  • մասնակցեք քննարկումներին և խոսակցություններին ՝ ձեր լսարանին հետաքրքրող թեմաներով,
  • մեկնաբանեք այլ մարդկանց հաղորդագրություններն ու հարցումները ՝ փոխանցելով ձեր փորձն և գիտելիքները:


Կոնֆուցիուսը ( իրական անունը՝ Կnւն Ցյու ) սովորական մարդ էր, սակայն նրա ուսմունքը հաճախ անվանում են կրոն, թեև աստվածաբանության և թեոլոգիայի …


10. ԾԱՆՈԹԱՑԵՔ ՁԵՐ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՀԱՃԱԾՈՐԴՆԵՐԻՆ

Ինչպե՞ս գտնել նոր հաճախորդների և ավելացնել վաճառքը: Ինչպես նշվեց վերևում, պարզապես պարզեք, թե ովքեր են ձեր ներկայիս հաճախորդները:

Նոր հաճախորդներ ներգրավելու նպատակով և շուկայավարման պլան մշակելու համար հարկավոր է ավելի լավ հասկանալ, թե ում եք դուք արդեն սպասարկում: Որպեսզի դուք ընդլայնեք վաճառքի ծավալները, առաջին հերթին պետք է պարզել թե ովքեր են ձեր առկա հաճախորդները, ինչպիսի՞ն է նրանց ապրանքի կամ ծառայության նատմամբ ունեցած վերաբերմունքը և գնահատականը:

Որոշակի ապրանքներ և ծառայություններ կարող են դուր գալ սպառողների որոշակի խմբի, բայց ոչ մյուսին, այնպես որ, ձեր նպատակային շուկայում ուժեղ ու թույլ կողմերը, հնարավորություններն ու սպառնալիքները հասկանալը շատ կարևոր է:

Առկա շուկան ավելի լավ հասկանալու համար նպատակահարմար է այն դասակարգել և խմբավորել ըստ՝

  • դեմոգրաֆիկ՝ բնակչության վիճակագրական տվյալների՝ ներառյալ եկամտի մակարդակը, տարիքը և այլն, 
  • ազգագրության՝ ըստ որոշակի մշակույթային սովորությունների, 
  • գնման սովորությունների՝ ինչպես, ինչ և որտեղ են հաճախորդները գնում ապրանքներ և ծառայություններ:


ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Կահույքի Սրահների Վարկանիշը


Ինտերիերի Դիզայներների Վարկանիշը


Էջի Ասույթը

Sun-Tzu՝ չինացի գեներալ

Անգամ քաոսի մեջ առկա է հնարավորություն

Sun-Tzu՝ չինացի գեներալ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ


ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ

Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:


Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.