
Հրդեհային ապակին, բուխարիների և վառարանների ջերմության պահպանման հարցում, լայն կիրառություն է ստացել հատկապես ԱՄՆ-ում և Եվրոպայում: Յուրաքանչյուր տարի գրեթե կրկնապատկվում է դրա վաճառքների ծավալները:
Ի՞ՆՉ Է ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՊԱԿԻՆ
Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավություն են տալիս ստանալ գեղեցիկ և հմայիչ դիզայներական էֆեկտներ: Դրանց թվին է դասվում նաև հրդեհային կամ կրակային ապակին: Հրդեհային ապակին բնորոշվում է որպես ջերմամշակված ապակի, որը պահպանում է ջերմությունը բուխարիներում և գազի վառարանների մեջ: Հրդեհային ապակին չի այրվում, այն պազապես պահպանում է առկա ջերմությունը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 18 000 ( ԱՄՍԱԿԱՆ 1 500 ) դրամից:

Հրդեհային ապակիները, ինչպես արհեստական քարերը, լրացուցիչ օգտագործվում են գազի ջեռուցման համակարգերի, բուխարիների կամ վառարանների հետ համատեղ: Դրանք վառարաններին կամ բուխարիներին հաղորդում են նոր շունչ և ապահովում ժամանակակից գեղեցիկ դիզայն:
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Գուցե նկատել եք, որ ընտրության շատ հնարավորություններ կան, երբ խոսքը գնում է կրակե կամ հրդեհային ապակու տեսակներին: Ահա մի փոքր ավելին դրանց արտադրության մասին:

Կրակե կամ հրդեհային ապակին պատրաստվում է կոտրված ապակու մեծ, հարթ կտորները փշրելով: Այն, բնականաբար, բաժանվում է մանր կտորների, որոնք բոլորն ունեն մոտավոր նույն չափը: Հրդեհային ապակու կտորների եզրերը կլորացվում են, սակայն յուրաքանչյուրը ունի յուրահատուկ ձև՝ հետաքրքրություն առաջացնելու համար:
Հրդեհային ապակին պատրաստվում է կոփված ապակուց, որը պտտում և փայլեցնում են՝ ստեղծելով փոքրիկ խճաքարեր հիշեցնող բեկորներ, որոնք դիմացկուն են բարձր ջերմության նկատմամբ: Այն չի այրվի, չի հալվի, չի պայթի, ինչպես սովորական ապակին, մուր կամ ծուխ չի արձակի, անկախ նրանից, թե որքան երկար եք այն օգտագործում: Այն նաև չի գունաթափվում բնական գազի հետ օգտագործման դեպքում:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ
TOP 10
ՍՏՈՒԴԻԱՆԵՐ

Կոփված ապակին անվտանգ ապակի է, որը ենթարկվում է քիմիական կամ ջերմային մշակման: Այս տեսակի ապակիները սովորաբար օգտագործվում են այնպիսի իրերի համար, ինչպիսիք են պատուհանները և համակարգչային էկրանները:
Հրդեհային կամ կրակե ապակուց պատրաստված «ադամանդները» ձեր բնակարանում կստեղծեն ամենահամարձակ դիզայնի տարրերը:

Թեև գոյություն ունեն հրդեհային կամ կրակային ապակիների տարբեր տեսակներ, սակայն դիզայներական ոճերի տատանումները կամ տարբերությունները դրանց միջև բացառապես գեղագիտական են և բոլոր տեսակները ծառայում են միևնույն նպատակի համար:
ԻՆՉՊԵ՞Ս Է ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՊԱԿԻՆ
- Օգտագործելու համար բեկորները տեղադրեք անմիջապես կրակի վերևում՝ հավասարաչափ բաշխվածությամբ, ապակու համար հատուկ նախատեսված այրիչի մեջ կամ բացօթյա կրակահորի կամ բուխարիի մեջ: Դուք կարող եք ապակին օգտագործել էլեկտրական կամ գազօջախի մեջ նույնպես,
- հրդեհային ապակի օգտագործելու շատ զվարճալի եղանակներ կան: Շատ ժամանակ այն օգտագործվում է հրդեհային գազի բուխարիների շրջապատող տարածքը ծածկելու համար,
- շատերը սիրում են օգտագործել բացօթյա կրակահորերի կամ սեղանի վրա գտնվող կրակահորերի համար: Գունավոր քարերը գույն են հաղորդում տան բակին և ստեղծում զվարճալի միջավայր,
- բարերը, ռեստորանները և հյուրանոցները նույնպես օգտագործում են դրանք իրենց բացօթյա բուխարիներին նրբագեղ և զվարճալի տեսք հաղորդելու համար:
Շատերին հետաքրքրում է նաև «ՊԱՍՏԱՌ — ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ» հոդվածը

Պաստառը տանը կպցնելը մի ամբողջ գիտություն է։ Այն հիանալի տարբերակ է ցանկացած սենյակի դիզայնը վերափոխելու համար, ինչը ձեր բնակարանին կհաղորդի նոր և բարձր տրամադրություն և հաճելի մթնոլորտ: Ամեն ինչ բարդացնում է միայն պաստառի ընտրության գործընթացը …
Ի ԴԵՊ …
Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ եք տեղեկացված հրդեհային ապակու վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և ձեր պահանջներին հրդեհային ապակի գնելուց հետո սույն կայքում հայտնել ձեր կարծիքը, որի համար կայքը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք.
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք արտադրող ընկերություններին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ԻՆՏԵՐԻԵՐԻ ԵՎ ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ ՄԱՍԻՆ

Էքստերիերի դիզայնը կառույցի արտաքին գեղագիտական տեսքի ապահովումն է: Իհարկե էքստերիերը կառույցի կարևորագույն տարրերից է և արժանի է հատուկ ուշադրության: Սեղմելով « + ԴԻՏԵԼ » կոճակը, դուք կարող եք տեսնել էքստերիերի դիզայն իրականացնող լավագույն ճարտարապետական և նախագծային ստուդիաները:

Ինտերիերի դիզայնը և՛ արվեստի, և՛ գիտության կիրառումն է, որը ներառում է տան կամ աշխատավայրի ինտերիերի բարելավումը, որպեսզի այն լինի գեղագիտորեն հաճելի: Այլ կերպ ասած, ցանկացած պաշտոնական կամ անձնական վայրի ներքին հարդարման արվեստը հայտնի է որպես ինտերիերի դիզայն: Սեղմեք « + ԴԻՏԵԼ » կոճակը ստորև և դուք կտեսնեք ինտերիերի դիզայն իրականացնող լավագույն ճարտարապետական և նախագծային ստուդիաների ցանկը:


ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Կահույքի Սրահների Վարկանիշը
Շինանյութի Խանութների Վարկանիշը

Էջի Ասույթը

Յուրաքանչյուր օրը դարձրեք ձեր գլուխգործոցը
— Ջոն Վուդեն՝ ամերիկացի բասկետբոլիստ և մարզիչ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- ԼՈԳԱՐԱՆԻ ( ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑԻ ) ԴՈՒՌ ( ԴՌՆԵՐ ) ԸՆՏՐԵԼՈՒ 5 ԽՈՐՀՈՒՐԴ / ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ԴՌՆԵՐ
- ԻՆՉՈՒ՞ ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ / ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՊԼՅՈՒՍՆԵՐ
- TOP 5 ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ( ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ ) /
- Ի՞ՆՉ ԴՈՒՌ ( ԴՌՆԵՐ ) ԸՆՏՐԵԼ / ԹԱՔՆՎԱԾ ԹԵ՞ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԴՌՆԵՐ / ԴՌՆԵՐԻ ՊԼՅՈՒՍԸ ԵՎ ՄԻՆՈՒՍԸ
- TOP 10 Հոդվածներ Արևային Համակարգերի, Պանելների, Վահանակների Մասին / Արևային պանելներ ( Վահանակներ )
- ՏՆԵՐԻ ( ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ) ԿԱՌՈՒՑՈՒՄ / TOP 5 ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:





