
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Եթե դուք փորձում եք ընտրել մասնագիտոթյուն և ցանկանում եք որոշել, թե որն է ձեզ համար լավագույնը, հավանաբար կան մի շարք հիմնական գործոններ, որոնք կարող են ազդեցություն ունենալ ձեր որոշման վրա, ներառյալ կրթական պահանջները և ձեր անձնական հետաքրքրությունները: Վաստակելու ներուժը, ամենայն հավանականությամբ, նույնպես հաշվի է առնվում, քանի որ հաշվի եք առնում, թե որ կարիերան կարող է ձեզ առավելագույն ֆինանսական հոսքեր ապահովել: Ճիշտ աշխատանք գտնելը պահանջում է ինչպես ժամանակ, այնպես էլ որոշակի ուսումնասիրություն:
Ստորև ներկայացված են ԹՈՓ 5 մասնագիտություններ, որոնք համարվում են բարձր վարձատրվող:

ԲԺԻՇԿՆԵՐ
Համաձայն մեր հարցումների Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր վարձատրվող մասնագետները բժիշկներն են: Որոշ դեպքերում բարձրակարգ վիրաբուժների աշխատավարձը հասնում է մոտ 2 -2,5 միլիոն դրամ ամսական:

TOP ՄԵՆԵՋՄԵՆԹ
Այս խմբի մեջ մտնում են բիզնեսի կառավարմանը մասնակցող մենեջերական անձնակազմը, որոնց աշխատավարձը կարող է հասնել մինչև 2 միլիոն դրամ ամսական:

ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐ
Ֆինանսիստները նույնպես համարվում են թոփ մենեջմենթի անդամներ և նրանց դիտարկելով որպես առանձին խումբ, ֆինանսիստները սույն ցուցակում գրավում են 3-րդ հորիզոնականը, որոոնց ամսական վարձատրոթյունը կարող է լինել 1,5-2 միլիոն դրամի սահմաններում:

ՄԱՐՔԵԹՈԼՈԳՆԵՐ
Սովորաբար, աշխատանքի միջազագյին շուկայում, մարքեթոլոգները համարվում են ամենաբարձր վարձատրվող մասնագետները: Հայաստանում առայժմ մեծ նշանակություն չի տրվում մարքեթինգ մասնագիտությանը և մարքեթոլոգները զբաղեցնում են սույն ցուցակի 4-րդ հորիզոնականը 1-1,5 միլիոն առավելագույն աշխատավարձով:

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐ
Ծրագրավորողի բարդ ու գրագետ աշխատանքը առայժմ Հայաստանի Հանրապետությունում բարձր գնահատականի չի արժանանում: Միջազգային շուկայում բարձրակարգ ծրագրավորողների միջին վարձատրությունը տատանվում է 20-50 դոլարի սահմաններում մեկ ժամի համար, իսկ ՀՀ-ում նրանց առավելագույն վարձատրության չափը գնահատվում է 500 000 -ից -1 000 000 միլիոն դրամի սահմաններում մեկ ամսվա կտրվածքով:
Ի ԴԵՊ …
Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ եք տեղեկացված բարձր վարձատրվող մասնագիտությունների վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և ձեր պահանջներին համապատասխան աշխատանք ընտրելուց և աշխատանքի անցնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը աշխատանքի հայտարարությունների կայքերի վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք.
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք կայքերին վերացնել ծառայություններում առկա թերությունները, եթե այդպիսիք կհայտնաբերվեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
Էջի Ասույթը

Միշտ ընտրեք ամենադժվար ուղին. Այնտեղ մրցակիցներ չեք հանդիպի
— Շառլ դը Գոլ ( Шарль де Голль )՝ Ֆրանսիայի նախկին նախագահ