
ՆԱԽԱԲԱՆ
Եթե դուք հիմանդրել եք բիզնես, անշուշտ դուք արդեն ծանոթ եք հաշվապահական հաշվառման հետ և գիտեք վերջինիս կարևորության մասին և հաշվապահական հաշվառումը առավել հեշտացնելու և արդյունավետ դարձնելու նպատակով դուք հավանաբար արդեն մտածել եք որևէ հաշվապահական ծրագիր գնելու մասին: Այն ձեզ կարող է օգնել.
- Ավտոմատացնել Ձեր Բիզնեսը,
- Կառավարելի Դարձնել Բիզնես Գործընթացները,
- Վերահսկել Ձեր Բիզնեսը,
- Կատարել Վերլուծություններ,
- Վարել Հարկային և Կառավարչական Հաշվառում և այլն:


Իհարկե կարելի է ավելացնել այս ցուցակը, սակայն նշված 5 / Հինգ / կետերը բավարար է պատկերացում կազմելու համար, թե որքան կարևոր է հաշվառումը վարել հաշվապահական ծրագրով:
Առաջին հայացքից թվում է, որ պարզապես գնելով որևէ հաշվապահական ծրագիր, լուծվում են կազմակերպության և հաշվապահության բոլոր առկա խնդիրները, սակայն իրականում այն միայն սկսվում է:
Սկսվում է.
- նոր հաշվապահական ծրագրին ծանոթանալու,
- ներդրման և
- շահագործելու
բարդ գործընթացը, որը դուք պետք է հաղթահարեք՝ քայլ առ քայլ առաջ գնալով: Շատ կազմակերպություններ, անգամ ամենակատարյալ հաշվապահական ծրագիրը գնելով, տարիներ շարունակ այդպես էլ չեն կարողացել լիարժեք իրենց պահանջներին ծառայեցնել և շահագործել այն:
Պատճառները թերևս բազմազան են, սակայն սույն հոդվածում կքննարկենք պատճառներից նրանք, որոնք պարտադիր պետք է հաշվի առնել նախքան հաշվապահական ծրագիր գնելը:
Այսպիսով՝ ՀՀ հաշվապահական ծրագրերի շուկայում որպես բարձրակարգ հաշվապահական ծրագրեր հիմնականում առաջարկվում են 2 / Երկու / ապրանքանիշեր՝ 1C -ը և «Հայկական Ծրագրեր»-ը:
Երկուսն էլ ունեն բարձր ֆունկցիոնալություն և կարող են ապահովել կազմակերպությունում հաշվապահական հաշվառման բոլոր պահանջները, սակայն այնուամենայնիվ կան հարցեր, որոնք գնորդը պարտադիր պետք է քննարկի նախքան ծրագրի ձեռքբերումը և առքուվաճառքի պայմանագիր կնքելը, որոնք ներկայացված են ստորև՝
ՀՍՏԱԿ ՈՐՈՇԵՔ, ԹԵ Ի՞ՆՉ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՔ ՈՒԶՈՒՄ ՍՏԱՆԱԼ
Շատ գործարարներ և հաշվապահներ նախքան ծրագիր գնելը դեռ չեն պատկերացնում ծրագրի հնարավորությունները և չեն պատկերացնում, թե ինչ արդյունքների կարելի է հասնել հաշվառումը ծրագրով վարելիս:
Առանձին թղթի վրա կամ էլեկտրոնային ֆայլում գրեք բոլոր ձեր սպասելիքները, որոնք դուք կցանկանայիք ունենալ ծրագիրը շահագործելիս: Այդ ցանկը հետագայում ձեզ կօգնի հստակեցնել ձեր սպասումները և նպատակները:
ՓՈՐՁԵՔ ՍՏԱՆԱԼ ԾՐԱԳՐԻ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ( DEMO ) ՏԱՐԲԵՐԱԿԸ ԵՎ ԾԱՆՈԹԱՑԵՔ ԾՐԱԳՐԻ ՀԵՏ
Հաշվապահական ծրագիր գնելը, դա նման չէ այլ որևէ ապրանք գնելուն, քանի որ հաշվապահական ծրագիրը հնարավոր չէ գնել և ստուգել մի քան րոպեում, ժամում, անգամ մի քանի ամիսների ընթացքում: Նախապես պահանջեք ցուցադրական տարբերակը և մանրամասն ստուգեք, արդյո՞ք այն բավարարում է ձեր պահանջներին, որոնք դուք գրառել եք կետ 1 — ում: Խնդրեք, որ ձեր համար կազմակերպվի ցուցադրական դասընթաց և հարց ու պատասխանի միջոցով ավելի շատ ծանոթացեք ծրագրի հետ:
ԾՐԱԳՐԻ ԳԻՆԸ ԲԱՆԱԿՑԵԼԻՍ ՃՇՏԵՔ, ԱՐԴՅՈ՞Ք ՆԵՐԱՌՎՈՒՄ Է ՈՒՍՈՒՑՈՒՄԸ
Ծրագիր վաճառող կազմակերպությունները հաճախ կազմակերպում են դասընթացներ, որոնց հիմքում ընկած են պարզապես տարրական գործողություններ:
Եթե ձեր բիզնեսը հասել է այն մակարդակին, որ դուք հաշվառումը պետք է վարեք հաշվապահական ծրագրով, ապա ձեզ պետք են ավելի խորացված դասընթացներ: Շատ են լինում դեպքեր, որ անգամ դասընթացներին մասնակցելուց հետո հաշվապահները չեն կարողանում շահագործել գնված հաշվապահական ծրագիրը և ստանալ այն արդյունքը, ինչը նախատեսում էին:
Քննարկեք ուսուցման հարցը, որպեսզի ձեր անձնակազմը լիարժեք տիրապետի ծրագրի հնարավորություններին և կարողանա լիարժեք շահագործել այն:
ՆԵՐԿԱՅԱՑՐԵՔ ԵՎ ՔՆՆԱՐԿԵՔ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հնարավոր է, որ ձեր բիզնեսը ունենա հաշվառման առանձնահատկություններ, որոնք ընդգրկված չեն առաջարկվող ստանդարտ փաթեթներում: Նախապես ճշտեք այդ մասին, միևնույնն է, դուք այն պետք է անեք ծրագիրը գնելուց հետո կրկին վճարելու պայմանով:
ՔՆՆԱՐԿԵՔ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
Շատ հաշվապահական ծրագրեր վաճառող ընկերություններ վաճառքի գնի մեջ ներառում են որոշակի ժամանակահատվածում ( օրինակ` մինչև 1 տարի ) ծրագրային սպասարկումը: Բանակցեք սպասարկման թեմայի շուրջ և ճշտեք սպասարկման շրջանակները ( ինչ ծառայություններ են ընդգրկված սպասարկամ մեջ ) և ժամկետները: Անվճար սպասարկման ժամկետը ավարտվելուց հետո նույնպես անհրարժեշտություն է առաջանալու կապ պաշտպանել ծրագրի մատակարարի հետ և նրան ուղղել որոշակի նոր առաջացած հարցեր:
Հաճախ են պատահում դեպքեր, երբ կազմակերպության հաշվապահները հայտնաբերում են բավականին շատ ծրագրային թերություններ և այդ մասին հայտնում ծրագիր վաճառողներին, սակայն վերջիններս այն ընդունում են որպես նոր պատվեր կամ սպասարակման մաս, մինչդեռ իրականում այն դառնում է ծրագիր վաճառող կազմակերպության ՍԵՓԱԿԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆԵՐԻ վերացման աշխատանքներ, որի համար կրկին պետք է վճարեք դուք: Քննարկեք այդ մասին մատակարարի հետ:
ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ Է
Հայաստանի օրենսդրությունը, ինչպես նաև շատ հաշվապահական ստանդարներ հաճախակի փոփոխվում են և անհրաժեշտություն է առաջանում կատարել նաև ծրագրային փոփոխություններ: Այդ մասին ծրագիր վաճառող կազմակերպության հետ ճշտեք նախքան ծրագիր գնելը, արդյոք նրանք կատարում են համապատասխան ծրագրային թարմացումները և արդյոք այն մտնում է սպասարկման վճարի մեջ:
ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
Սա թերևս ամենակարևոր կետերից մեկն է: Ծրագիր վաճառող ընկերությունները սովորաբար ծրագիրը համարում են վաճառված այն պահից, երբ իրենք ծրագրի փաթեթը հանձնում են գնորդին:
Իրականում հաշվապահական ծրագրի ուսումնասիրումը և թեստավորումը կարող է տևել ամիսներ և միայն այդ ժամանակ կարող են ի հայտ գալ ձեր գնված ծրագրի թերությունները և պարզվի, որ այն լիարժեք չի համապատասխանում ձեր պահանջներին, իսկ թերությունները շտկելը ավելի թանկ է, քան բուն ծրագիրը:
Բանակցեք այս թեմայի շուրջ և փորձեք վճարումները հետաձգել մինչև ձեր կողմից լիարժեք ծրագրի ստուգումը և թեստավորումը, ծրագիր վաճառող կազմակերպության հետ սահմանեք վերջնաժամկետ:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սովորաբար հաշվապահական ծրագիր վաճառող ընկերությունները գնորդներին հայտնում են, որ ծրագիրը կազմում է բոլոր տեսակի հարկային հաշվետվությունները և հաշվապահը ավտոմատորեն և հաշված րոպեների ընթացքում կարող է կազմել ցանկացած հարկային հաշվետվություն:
Նման մոտեցումը իհարկե ոգեշնչում և շահագրգռում է գնորդին՝ որքան հնարավոր է արագ գնել և վայելել հաշվապահական ծրագիրը:
Սակայն իրականում սա ընդամենը խաբկանք է: Կան հարյուրավոր դեպքեր և օրենքի բացառություններ, որոնք հաշվապահական ծրագրերը հաշվի չեն առնում և եթե դուք առաջնորդվեք բացառապես հաշվապահական ծրագրի կազմած հաշվետվություններով, ապա իրականում հնարավոր է, որ ձեր հաշվապահը կազմի սխալ հաշվետվություն:
[templatic_contentbox type=”warning” title=” Ուշադրություն”] Մի տրվեք ծրագիր վաճառողի հայտարարությանը առ այն, որ իրենց ծրագիրը լիարժեք կազմում է հարկային հաշվետվություններ: Եթե դուք առիթ եք ունեցել շփվել հաշվապահների հետ, ապա դուք հանդիպած կլինեք, որ նրանք հարկային հաշվեվություններ կազմելիս շատ հաճախ օգտագործում են նաև EXCEL ծրագիրը: [/templatic_contentbox]
ՔՆՆԱՐԿԵՔ ԿԱՊԻ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հաճախ են պատահում դեպքեր, երբ որ որպես կապի միջոց ձեզ տրամադրվում է էլեկտրոնային հասցե կամ հեռախոսահամար, բայց ձեր հրատապ հարցերին այդպես էլ դուք չեք ստանում պատասխան:
Որպես կանոն հաշվառման հետ կապված հարցերը աջակցման կենտրոնին ուղղում են գլխավոր հաշվապահները կամ ֆինանսական տնօրենները, սակայն աջակցման կենտրոնից ստանում են ոչ մասնագիտական պատասխաններ, այլ բառերով ասած, աջակցման կենտրոնը պատասխանում է պարզապես որևէ պատասխան ուղարկելու համար, այլ ոչ թե խնդիրը լուծելու համար:
Քննարկեք նաև սույն հարցը, որպեսզի ստանաք բավարար տեխնիկական և մասնագիտական սպասարկում:
ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Շատ կազմակերպության տնօրինության և մենեջմենթի մոտ կա տպավորություն, որ հաշվապահական ծրագրերը կօգնեն իրենց կազմակերպությունում ի սպառ վերացնեն խարդախությունները: Մի մոռացեք, որ խարդախությունները կատարում են խարդախ աշխատակիցները և միամիտ կլինի կարծել, որ որևէ հաշվապահական ծրագիր կարող է փոխել խարդախ աշխատակիցների մտածելակերպը և վարվելակերպը:
Եթե ձեր հաշվապահությունը կամ մենեջմենթը նախկինում չի կարողացել հայտնաբերել խարդախ գործարքները, ապա համոզված եղեք, որ նոր հաշվապահական ծրագիր ունենալուց հետո նրանք նույնպես չեն հայտնաբերելու, թեկուզ այն պարզ պատճառով, որ նրանք երկար ժամանակ դեռ ծրագիրը ուսումնասիրելու և շահագործելու վրա են ծախսելու:
[templatic_contentbox type=”info” title=”Փարձագետի Կարծիքը”] Լավ կլինի վերանայել բիզնես պրոցեսները, հսկողության համակարգերը կամ օգտվել ներքին աուդիտի ծառայություններից: .[/templatic_contentbox]
ՀԱՇՎԻ ԱՌԵՔ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ

Փորձեք գտնել 1C և Հայկական Ծրագրերով աշխատող հաշվապահներին և լսել ու հաշվի առնել նրանց կարծիքը: Այդ հարցում ձեզ շատ կօգնի նաև www.BizRatings.online կայքը, որտեղ բոլոր սպառողները իրենց կարծիքներն են հայտնում ապրանքանիշերի և կազմակերպությունների մասին:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հաշվապահական ծրագիրը գնելը և իսկապես հաշվապահական հաշվառման գործընթացները ավտոմատացնելը ցանկալի է բոլոր սեփաանատերերի և հաշվապահների համար: Հաշվապահական ծրագիր գնելու գործընթացը իրականում բարդ և աշխատատար գործընթաց է և այն իր մեջ ներառում է մի շարք քայլեր և հարցեր, որոնց լուծումները կարող են տրվել նախքան հաշվապահական ծրագրի ձեռքբերումը: Խորհուրդ ենք տալիս հետևել սույն ուղեցույցին 1C կամ Հայկականե Ծրագրեր գնելիս և դուք կխնայեք ձեր ժամանակը և գումարները: Կետ առ կետ անցնելով ուղեցույցով՝ դուք հեշտությամբ կարող եք կողմնորոշվել, ի՞նչ ծրագիր գնել, 1C թե՞ Հայկական Ծրագիր:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
Էջի Ասույթը

Խնայել Գումար Գովազդի Համար, Նույնն է, Թե Կանգնեցնել Ժամացույցը՝ Ժամանակ Խնայելու Համար
— Հենրի Ֆորդ