ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՆԱԽՔԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԸ

Անշարժ գույքի գործակալները շատ կօգնեն ձեզ նոր բնակարանի ձեռքբերման հարցում, սակայն նրանց հետ նախքան պայմանագիր կնքելը լավ կլիներ ծանոթանալ որոշ մանրամասների հետ:

  • Շատ դեպքերում անշարժ գույքի գործակալները միշտ չէ, որ առաջարկում են ձեր պահանջներին ու գնին համապատասխան տուն կամ բնակարան։ Լինում են դեպքեր, երբ շուկայում առկա է ավելի լավ տարբերակներ, սակայն դուք գործակալից չեք ստանում այդ առաջարկները, քանի որ արդեն կատարել եք նախնական ընտրություն,
  • անշարժ գույքի գործակալները կամ բրոքերները հաճախ ձեզ չեն առաջարկի տեսնել այն բնակարանը, որը այդ պահին բնակեցված է։ Նրանք ձգտում են առաջարկել այնպիսի բնակարաններ, որոնք վաճառքի պահին բնակեցված չեն և դատարկ են։ Հոգեբանական առումով դատարկ բնակարանները դիտվում են ավելի մեծ, զգալի է լինում տարածությունը, իսկ բնակիչների բացակայությունը ձեզ թույլ է տալիս հանգիստ մթնոլորտում ընտրություն կատարել,
  • պրոֆեսիոնալ գործակալները կամ բրոքերները փորձում են բնակարանը ցույց տալ հնարավորինս երեկոյան ժամերի։ Երեկոյան աննկատելի է լինում բնակարանի թերությունները։ Մյուս կողմից աշխատանքային ժամից հետո հոգնած գնորդը հեշտությամբ է ընդունում գործակալի կամ վաճառողի առաջարկը,
  • կարդացեք նոր ստորագրեք։ Սովորաբար գործակալները և բրոքերները փաստաթղթերը ստորագրման ներկայացնում են մի այնպիսի պահի, որ գնորդին անհարմար է այդ պահին մերժել փաստաթղթերի ստորագրումը ։ Նախապես պահանջեք ստորագրվելիք փաստաթղթերի ցանկը և օրինակները, ծանոթացեք նրանց հետ և միայն հետո ստորագրեք փաստաթղթերը,
  • մի շարք բրոքերներ և գործակալներ ի սկզբանե լռում են միջնորդավճաի կամ կոմիսիոն վճարի դրույքաչափի մասին և այդ մասին հիշեցնում են միայն գործարքի պահին։ Լինում են դեպքեր, երբ գործակալը կամ բրոքերը նախապես համաձայնեցնում է մեկ այլ միջնորդավճար, իսկ գործարքի պահին փոխում որոշումը։ Նախապես համաձայնացրեք բրոքերի կամ գործակալի միջնորդավճարի չափը, հնարավորության դեպքում նաև ունեցեք գրավոր համաձայնեցված տարբերակը։

Էջի Ասույթը

Ամելիա Էրհարթ (Amelia Earhart)

Ամենադժվարը գործելու որոշում կայացնելն է, մնացածը զուտ համառություն է

— Ամելիա Էրհարթ ( Amelia Earhart ) ՝ ամերիկացի գրող և օդաչու

Leave a Comment

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.