ՆԱԽԱԲԱՆ

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի Բնակարան»  Ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության 2010 թվ.-ի թիվ 98-Ն որոշման համաձայն երիտասարդ ընտանիքները կարող են բնակարան, անշարժ գույք գնել նույն որոշման պայմաններին համապատասխան:

2019 թվ.-ի ընթացքում համաձայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի Բնակարան»  ծրագրի երիտասարդ ընտանիքի կողմից Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերում երկրորդային շուկայից ( ոչ անմիջապես կառուցապատողից ) ձեռք բերվող բնակարանի ( բնակելի տան ) արժեքի առավելագույն չափ է ընդունվել 25.000.000 դրամը, իսկ առաջնային շուկայից ( անմիջապես կառուցապատողից ) ձեռք բերվող բնակարանի ( բնակելի տան ) արժեքի առավելագույն չափ է ընդունվել 30.000.000 դրամը

Համաձայն նույն՝ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի Բնակարան»  Ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության 2010 թվ.-ի թիվ 98-Ն որոշման թե´ Երևանի, թե´ մարզերի համար կանխավճարը կազմելու է

  • բնակարանի արժեքի առնվազն 30 տոկոսը՝ երկրորդային շուկայից ( ոչ անմիջապես կառուցապատողից ) ձեռք բերվող բնակարանի դեպքում,
  • առաջնային շուկայից ( ամիջապես կառուցապատողից ) ձեռք բրվող բնակարանի դեպքում՝ բնակարանի արժեքի առնվազն 20 տոկոսը:

ՈՐՔԱ՞Ն ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳԻՆԸ


Համաձայն նույն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի Բնակարան»  Ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության 2010 թվ.-ի թիվ 98-Ն որոշման.


ա/ երկրորդային շուկայից ( ոչ անմիջապես կառուցապատողից ) ձեռք բերվող բնակարանի գինը Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում չի կարող գերազանցել 25 մլն դրամը,


բ/ առաջնային շուկայից ( անմիջապես կառուցապատողից ) ձեռք բերվող բնակարանի գինը՝ 30 մլն դրամը:


Վերլուծելով վերևում արձանագրված տեղեկատվությունը պարզենք, թե որքա՞ն հիփոթեքի վարկային գումար կարող եք ստանալ: Եթե պայմանական ընդունենք, որ ձեռքբերվող բնակարանի արժեքը առավելագույնն է, ապա կաստացվի.


ա) 17,5 միլոն ՀՀ դրամ
բ) 20,0 միլիոն ՀՀ դրամ:

[templatic_contentbox type=”info” title=”ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ”]
Օրենքից կատարված մեջբերումները և հղումները վերաբերվում են առ 01,02,2023 թվ-ի դրությամբ գործող օրենսդրությանը: [/templatic_contentbox]

Էջի Ասույթը

Սորեն Կիերկեգաարդ՝ դանիացի փիլիսոփա, գրող

Կյանքը կարելի է հասկանալ միայն հետընթաց, բայց այն պետք է ապրել առաջընթաց

— Սորեն Կիերկեգաարդ՝ դանիացի փիլիսոփա, գրող

Leave a Comment

Looking for the Best Apps?

When an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not.